Կանանց մզկիթներ
Կանանց մզկիթներ, գոյություն ունեն ամբողջ աշխարհում և հատկապես տարածված են հարուստ ավանդությներ ունեցող Չինաստանում։ Իսլամն ունի սեռերի տարանջատման սկզբունքներ, ուստի շատ վայրերում հիմնական շինություններում առանձնացվում են կանանց համար հատուկ տարածքներ, իսկ որոշ երկրներում էլ կառուցվում են առանձին շինություններ։ Որոշ դեպքերում կանանց թույլատրվել է դառնալ նաև իմամ։
21-րդ դարում շատ երկրներում կառուցվել են կանանց կողմից ղեկավարվող կամ միայն կանանց համար նախատեսված մզկիթներ՝ որպես իսլամում լիբերալ շարժումների մաս։
Ասիա
խմբագրելՉինաստան
խմբագրելԿանանց մզկիթները մի քանի հարյուրամյակ գոյություն են ունեցել Չինաստանում[1][2]։ Դրանցից կարելի է տեսնել Հենան, Շանսի, Շենսի և Հեբեյ նահանգներում[3]։
Չինաստանում կանանց համար նախատեսված առանձին մզկինթերը կառուցվել են մուսուլման համայնքների կողմից։ Մին դինաստիայի կառավարման վերջին շրջանում և Ցին դինաստիայի կառավարման վաղ շրջանում Հուեյ կանայք սկսել են ձևավորել իրենց մզկիթները։ Կանանց ամենահին մզկիթը Չինաստանում թվագրվում է 1820 թվականով և Վանգիջա Հուտոնգ կանանց մզկիթն է Կայֆինում[3]։
Կրոնական նպատակներով Հուեյ համայնքները սկսել են տարածել աստվածաբանական կրթությունը կանանց շրջանում։ Արդյունքում կին մուսուլմանների մի մասը, որը ստացել էր կրոնական կրթություն, աստիճանաբար սկսել է ներառել իսլամական ծեսերը իրենց ամենօրյա կրոնական գործունեության մեջ, ինչը հանգեցրել է կանանց մզկիթների հիմնմանը[4]։
20-րդ դարի վերջին արդեն կային երկրպագության համար առանձին մզկիթներ միայն կանանց համար։ Դրանք հատուկ ձևի սուրբ կառույցներ են, որոնք ստեղծվել են կա՛մ որպես առանձին շինություն, կա՛մ որպես մզկիթ՝ ավելի մեծ մզկիթին կից։ Դրանց ղեկավարները կանայք են կամ ավելի մեծ մզկիթների իմամների կանայք։ Նրանց ավելի հաճախ կոչում են Շինիանգ (师娘)[5]:
Չինարենում մուսուլման կին հոգևորականները կոչվում են նյու ախունդ (女阿訇):
Հենան նահանգում՝
- Բեյդաջիե Նուսի, Չժենչժոու[6][7]
- Բեյսյաջիե Նուսի, Չժենչժոու
- Մինզուլու Նուսի, Չժենչժոու
- Սիշիլիպու Նուսի, Չժենչժոու
- Հեսի Նուսի, Չժոուկոու
- Տիջանջիե Նյուսի, Կայֆին, քաղաքի՝ կանանց համար նախատեսված 16 մզկիթներից մեկը
Այլուր։
- Ջանգֆանգլու Նուսի, Սիան[8] (Շենսի)
- Ցիան Սինչենգդաո Նուսի (Հոհհոտ Նյուսի), Հոհոտ (Ներքին Մոնղոլիա)
- Բոտո Ցինզեն Նյուսի, Բոտոու, Ցանչժոու քաղաք (Հեբեյ)
- Պեկին (Կանանց մզկիթ, ճապ.)
- Սյաոտաոյուան մզկիթ, Շանհայ
Մալդիվներ
խմբագրելՄալդիվներում կանանց մզկիթներ կան բազմաթիվ կղզիների և ատոլների վրա՝ ավանդույթ, որը հավանաբար սկսել է այն ժամանակներում, երբ մալդիվյան հասարակությունում պատմականորեն կանանց ունեցած ազդեցության շնորհիվ։ Մալդիվյան ավանդույթ է պահպանել այսպիսի մզկիթները, որոնք հայտնի են որպես նիշա միսկիի՝ առանձին շինություններ, որոնք ղեկավարվում էին մուդիմուի (տղամարդկանց համար նախատեսված մզկիթի խնամակալների) կանանց համարժեքների կողմից՝ հայտնի որպես մուդահիմ։ Կանանց մզկիթները բոլոր կղզիների վրա չկան, այդպիսի օրինակ է գլխավոր կղզին, որտեղ կանանց մզկիթները կազմում են ավելի մեծ մզկիթների մի մաս։ 2005 թվականին մոտավորապես 250 կանանց մզկիթներ են եղել՝ տարածված 250 անմարդաբնակ կղզիներում[9]։
2009 թվականի վերջին և 2010 թվականին կարծես թե Մալդիվների բոլոր նիշա միսկիիները փակվել են։ Մալդիվների իսլամական գործերի նախարարությունը փակել է կղզիները՝ պնդելով, որ դրանց պահպանումը բավականին թանկ արժի, սակայն կիրառությունը քիչ է։ 2018 թվականի տվյալները ցույց են տալիս, որ կանանց մզկիթներ այլևս չկան Մալդիվներում[9]։
Հնդկաստան
խմբագրելԼակշադվիպի միութենական տարածքում բանավոր ավանդույթների համաձայն՝ տարածքում կանանց մզկիթներ են հիմնվել։ Համաձայն տարածաշրջանում կանանց մզկիթների մասին քիչ հիշատակումների՝ ըստ տեղեկությունների, եղել են կանանց ղեկավարությամբ փոքր մասնավոր շինություններ, որտեղ հաճախել են կանայք[10]։
Ասիական այլ երկրներ
խմբագրելԱֆրիկա
խմբագրելԵվրոպա
խմբագրել- Ամստերդամ[19]
- Բեռլին[20], տե՛ս Իսլամը Գերմանիայում։ Սեյրան Աթեշը 2017 թվականին հիմնադրել է Իբն Ռուշդ-Գյոթե մզկիթը[21]։
- Կոպենհագեն, 2016 թվականին Շերին Խանքանը հիմնադրել է Մարիամ մզկիթը[22]
Հյուսիսային Ամերիկա
խմբագրել- Կանանց մզկիթը Ամերիկայում՝ Լոս Անջելես։ ԱՄՆ-ում կանանց համար նախատեսված առաջին մզկիթը բացվել է 2015 թվականին, գտնվում է Պիկո-Յունիոն թաղամասի բազմադավան մշակութային կենտրոնում[23]։
- Քալբու Մարյամ կանանց մզկիթ՝ Օքլենդ։ Սան Ֆրանցիսկո ծովախորշի տարածքում կանանց առաջին մզկիթը և ԱՄՆ-ի երկրորդ մզկիթը, որը բացվել է 2017 թվականի մարտի 4-ին, գտնվում է Օքլենդի Ռեֆյուջ Չըրչ քաղաքում։
- Կանադայի կանանց մզկիթը ստեղծվել է Տորոնտոյում 2019 թվականի ապրիլին։ Մզկիթը սկսել է գործել Երրորդություն-Սուրբ Պողոսի միացյալ եկեղեցու տարածքում[24]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Maria Jaschok: "Religious Women in a Chinese City: Ordering the past, recovering the future - Notes from fieldwork in the central Chinese province of Henan Արխիվացված 2016-03-04 Wayback Machine". QEH Working Paper Series - QEHWPS125, S.8
- ↑ Maria, Jaschok; Jingjun, Shu (2005). «Islam and Women». Encyclopedia of Contemporary Chinese Culture (անգլերեն). Routledge. էջ 284. ISBN 978-0-415-77716-2.
- ↑ 3,0 3,1 icampus.ucl.ac.be "Les minorités musulmanes en Chine" ("Les mosquées féminines") Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (accessed April 1st, 2010)
- ↑ cnki.com.cn: Beijing lishi shang de Qingzhen nüsi (accessed April 1st, 2010)
- ↑ cf. "Weibliche Imame Արխիվացված 2012-03-23 Wayback Machine", source: Jaschok, Maria and Jingju Shui, p. 287-292, German translation from English: C. Schneider (accessed April 1st, 2010) and Ingrid Mattson: "Can a Woman be an Imam? Արխիվացված 2011-07-25 Wayback Machine" - macdonald.hartsem.edu (accessed April 1st, 2010)
- ↑ Zhengzhou counts from algerie-dz.com: "Mosquées féminines" ("Qingzhen nusi") 18 men's mosques and 7 women's mosques.
- ↑ [1] Google Maps
- ↑ vgl. flickr.com: A Women's Mosque in Xian (accessed April 1st, 2010)
- ↑ 9,0 9,1 Fewkes, Jacqueline H. (2019). Locating Maldivian Women's Mosques in Global Discourses. Springer. ISBN 978-3-030-13585-0.
- ↑ Fewkes, Jacqueline H. (2019). «Locating Women's Mosques: The Lakshadweep Islands». Locating Maldivian Women's Mosques in Global Discourses (անգլերեն). Springer. էջեր 116–118. ISBN 978-3-030-13585-0.
- ↑ moritzleuenberger.net(չաշխատող հղում) und sambuh.com(չաշխատող հղում): "Abu'l Faiz Khan Mosque (1720)" (accessed April 1st, 2010); cf. the article Naqshbandi.
- ↑ deutsche-welle.de: Erste Moschee für Frauen in Kabul (accessed April 1st, 2010)
- ↑ haumaldives.wordpress.com: Aid to women’s mosques terminated and women Imam’s left jobless, as if the deprivations the MDP government of Mohamed Nasheed cause is not enough. Արխիվացված 2010-03-16 Wayback Machine (accessed April 1st, 2010)
- ↑ Locating Maldivian Women’s Mosques in Global Discourses. 978-3-030-13585-0
- ↑ «Sejarah Masjid Wanita Sungai Limau Padang Pariaman, Dulu hingga Sekarang». Padangkita.com (ինդոնեզերեն). 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ giga-hamburg.de Արխիվացված 2020-09-07 Wayback Machine (accessed April 1st, 2010)
- ↑ Nageeb, Salma. (2007). Appropriating the mosque: Women's religious groups in Khartoum. Africa Spectrum. 42. 5-27.
- ↑ unesco.org (accessed April 1st, 2010)
- ↑ welt.de: "Frauenmoschee für niederländische Feministen" (accessed April 1st, 2010)
- ↑ loccum.de: "Wie geht der Dialog weiter?" Արխիվացված 2011-08-08 Wayback Machine (accessed April 1st, 2010) & dmk-berlin.de: "Moscheen und Gebetsräume in Berlin" Արխիվացված 2011-08-08 Wayback Machine (accessed April 1st, 2010)
- ↑ «After taking a bullet, a Muslim woman created her own mosque». The Independent. 2018 թ․ հուլիսի 22.
- ↑ «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Tamara Audi, "Feeling Unwelcome at Mosques, 2 Women Start Their Own in L.A.: New Entity Believed to Be the First of Its Kind in the U.S." The Wall Street Journal, January 30, 2015.
- ↑ «Toronto church hosts Canada's first women's-only mosque». 2019 թ․ մայիսի 9.
Գրականություն
խմբագրել- (անգլ.) Maria Jaschok: "Religious Women in a Chinese City: Ordering the past, recovering the future - Notes from fieldwork in the central Chinese province of Henan Արխիվացված 2016-03-04 Wayback Machine". February 2005. QEH Working Paper Series - QEHWPS125 (Working Paper Number 124)
- (անգլ.) Maria Jaschok, Jingjun Shui: The History of Women's Mosques in Chinese Islam. Richmond, Surrey: Curzon Press, 2000 (the Chinese edition's title was: Zhongguo Qingzhen nüsi shi 中国清真女寺史 (水镜君/ (英)玛利亚•雅绍克), 978-7-108-01699-7; cf. preview Արխիվացված 2019-08-12 Wayback Machine)
- (անգլ.) Ping-Chun Hsiung, Maria Jaschok, Cecilia Nathansen Milwertz: Chinese women organizing: cadres, feminists, Muslims, queers
- (անգլ.) Jaschok, Maria & Shui Jingjun, 'Restoring history to women, restoring women to history: reconstructing the evolution of Qingzhen Nüsi (women's mosques) in China's Islam', Pakistan Journal of Women's Studies: Alam-e-Niswan 10 (2003) 2, 153-173
- (ֆր.) Elisabeth Allés: "Des oulémas femmes: le cas des mosquées féminines en Chine", Revue du monde musulman et de la Méditerranée, Année 1999, Volume 85, Numéro 85–86, pp. 215–236
- (ֆր.) icampus.ucl.ac.be "Les minorités musulmanes en Chine" ("Les mosquées féminines") Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանանց մզկիթներ կատեգորիայում։ |
- (անգլ.) China's nu Ahong Արխիվացված 2008-09-14 Wayback Machine
- (ֆր.) Mosquées féminines (Qingzhen nusi)
- (չին.) Yisilanjiao baiyi Արխիվացված 2020-09-22 Wayback Machine Արխիվացված 2020-09-22 Wayback Machine