1960-ական թվականների աշխատանքային միգրացիայի և 1970 թվականից ի վեր քաղաքական փախստականների մի քանի ալիքների պատճառով մուսուլմանները Գերմանիայում դարձել են նշանավոր կրոնական խումբ[1]։ Ըստ պաշտոնական մարդահամարի, որն անցկացվել է 2011 թվականին, Գերմանիայի բնակչության 1, 9 %-ը (մոտ 1,5 միլիոն մարդ) իրեն մուսուլման է հայտարարել։ Հավանաբար, մարդահամարում մուսուլմանների թիվը թերագնահատված է, քանի որ շատ հարցվածներ կարող էին չնշել իրենց դավանանքը[2]։ 2009 թվականին կատարված գնահատականները ցույց են տվել, որ Գերմանիայում կա 4,3 միլիոն մուսուլման (բնակչության 5,4 %)։ Նրանցից 1,9 միլիոնը Գերմանիայի քաղաքացիներ են (2.4 %)[3]։ Գերմանիայի վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2005 թվականին Գերմանիայում բոլոր նորածինների 9,1 %-ը ծնվել է իսլամադավան ծնողներից[4]։

Վյունսդորֆ մզկիթը՝ Հալբմոնդլագեր ռազմագերիների ճամբարը։ Գերմանիայում առաջին մզկիթն է, որը կառուցվել է 1915 թվականին և քանդվել 1925-26 թվականներին։

Ժողովրդագրություն խմբագրել

Գերմանիայում մուսուլմանների ճնշող մեծամասնությունը թուրքական ծագում ունի (63.2 %)[5]։ Կան նաև փոքր խմբեր Պակիստանից, նախկին Հարավսլավիայի երկրներից, արաբական երկրներից, Իրանից և Աֆղանստանից։ Մուսուլմանների մեծ մասն ապրում է Բեռլինում և նախկին Արևմտյան Գերմանիայի խոշոր քաղաքներում։ Այնուամենայնիվ, ի տարբերություն եվրոպական այլ երկրների մեծամասնության, զգալի իսլամադավան համայնքներ գոյություն ունեն Գերմանիայի որոշ գյուղական շրջաններում, հատկապես Բադեն-Վյուրթեմբերգում, Հեսսենում և Բավարիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի շրջաններում։ Նախկին Արևելյան Գերմանիայում մուսուլմանները քիչ են, քանի որ մինչև 1989 թվականը աշխատանքային միգրացիա չկար։ Գերմանիայում մուսուլմանների մեծ մասը սուննիներ են (75 %), կան նաև շիա (7 %) ահմադյան (1 %) համայնքներ[6][6]։

Պատմություն խմբագրել

Առաջին մուսուլմանները Գերմանիա են ժամանել 18-րդ դարում Գերմանիայի և Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական, ռազմական և տնտեսական հարաբերությունների շրջանակներում[7]։ Տասնութերորդ դարի սկզբին Պրուսիայում ծառայում էին իսլամադավան 20 զինվոր ֆրիդրիխ Վիլհելմ I-ի մոտ։ 1745 թվականին թագավոր Ֆրիդրիխ II-ը պրուսական բանակում ստեղծեց մուսուլմանական ստորաբաժանում, որը բաղկացած էր հիմնականում բոսնիացիներից, ալբանացիներից և թաթարներից։ 1760 թվականին ստեղծվեց կորպուս՝ շուրջ 1000 բոսնիացիներով[8]։

1798 թվականին Բեռլինում ստեղծվեց մուսուլմանական գերեզմանատուն։ Ներկայումս գործում է 1866 թվականին ստեղծված մուսուլմանական գերեզմանատունը[9]։

1932 թվականին Համաշխարհային իսլամական Կոնգրեսի գերմանական բաժինը և Իսլամական կոլոկվիումը ստեղծեցին Գերմանիայում առաջին իսլամական կրթական հաստատությունը երեխաների համար։

1942 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հիմնադրվել է Իսլամական ինստիտուտը (Մաահադ ալ-Իսլամ), որը ներկայումս հայտնի է որպես Գերմանիայի Կենտրոնական Իսլամական արխիվային ինստիտուտի անունով (Zentralinstitut Islam-Archiv-Deutschland)։

1961 թվականին Արևմտյան Գերմանիայի իշխանությունները հրավիրեցին օտարերկրյա բանվորների (գաստարբայտեր), որոնց մեծ մասը Գերմանիա ժամանեց Հարավարևելյան Անատոլիայի (Թուրքիա) գյուղական շրջանից։ Նրանց երբեմն անվանում են զուգահեռ համայնք էթնիկ գերմանացիների ներսում[10]։

Իսլամական հոսանքներ խմբագրել

 
Մզկիթ Էսսենում
 
Խադիջա մզկիթ Բեռլինում
 
Քյոլնի կենտրոնական մզկիթ

Գերմանիայում մուսուլմանները պատկանում են տարբեր իսլամական հոսանքներին (մոտավորապես տվյալներ)․

Իսլամական կազմակերպություններ խմբագրել

Գերմանիայում բնակվող մուսուլմանների ավելի փոքր մասը կրոնական կազմակերպությունների անդամներ են։ Դրանցից շատերը․

  • Կրոնների հարցերով թուրք-իսլամական միություն (Türkisch-Islamische Union der Anstalt für Religion, Diyanet İşleri Türk İslam Birliği, DİTİB), թուրքական կրոնների հարցերով կոմիտեի (կրոնների հարցերով վարչություն) գերմանական ֆիլյալ, Քյոլնի կենտրոնակայան։
  • Milli Görüş իսլամական համայնք (Islamische Gemeinschaft Millî Görüş, İslâm Toplumu Millî Görüş), թուրքական Saadet Partisi կուսակցությանը մոտ կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Քերպենում։
  • Ջամաթ ան-Նուր իսլամական համայնք (Islamische Gemeinschaft Jama' at-un Nur), Սաիդ Նուրսիի «Ռիսալե-ի Նուր» ընկերության գերմանական մասնաճյուղը։
  • Իսլամական համայնքը Գերմանիայում (Islamische Gemeinschaft in Deutschland), արաբական մուսուլմանների կազմակերպություն, որը մոտ է մուսուլման եղբայրներին (Մայնի Ֆրանկֆուրտ
  • Ահմադյան Մուսուլմանական ջամաթ Գերմանիայում (Ahmadiyya Muslim Jamaat Deutschland), Համաշխարհային Ահմադյան մուսուլման համայնքի գերմանական մասնաճյուղ[14]։

Բացի այդ, կան բազմաթիվ տեղական կազմակերպություններ, որոնք թվարկված չեն։ 2002 թվականին արգելվեցին Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի կազմակերպությունները և, այսպես կոչված, խալիֆայության պետությունը, որը հիմնադրվել է Քեմալեթին Կապլանի կողմից և հետագայում ղեկավարվել է նրա որդու՝ Մեթին Կապլանի կողմից, քանի որ նրանց ծրագրերը հակասում էին Գերմանիայի Սահմանադրությանը։

Մարտահրավերներ և քննադատություններ խմբագրել

Մզկիթների կառուցումը բախվում է տեղի բնակչության քննադատությանը։ Այսպես, հակասություններն առաջացել են 2007 թվականին Քյոլնում Մեծ մզկիթ կառուցելու մուսուլմանների ծրագրերի պատճառով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Rauf Ceylan: Muslims in Germany: Religious and Political Challenges and Perspectives in the Diaspora Արխիվացված 2018-07-16 Wayback Machine,
  2. «Census reveals German population lower than thought». BBC News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  3. «Studie: Deutlich mehr Muslime in Deutschland | Deutschland | DW.COM | 23.06.2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  4. Frank Gesemann.
  5. «Germany». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Mitgliederzahlen: Islam» Արխիվացված 2017-05-09 Wayback Machine, in: Religionswissenschaftlicher Medien- und Informationsdienst|Religionswissenschaftliche Medien- und Informationsdienst e.
  7. State Policies Towards Muslim Minorities. Արխիվացված 2007-11-19 Wayback Machine
  8. Frederick the Great’s Army Albert Seaton.
  9. Islamischer Friedhof am Columbiadamm
  10. "Rauf Ceylan: Immigration and Socio-Spatial Segregation — Opportunities and Risks of Ethnic Self-Organisation Արխիվացված 2010-10-19 Wayback Machine,
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 «Anzahl der Muslime in Deutschland nach Glaubensrichtung im Jahr 2015* (in 1.000)» Արխիվացված 2017-08-30 Wayback Machine, in: Statista GmbH, Retrieved 27 January 2016
  12. «Was ist „Ahmadiyyat“?» Արխիվացված 2016-01-22 Wayback Machine, in: Ahmadiyya Muslim Jamaat Germany Website, Retrieved 27 January 2016
  13. Der Tagesspiegel: Moschee in Wilmersdorf: Mit Kuppel komplett Արխիվացված 2018-07-05 Wayback Machine, 29 August 2001, Retrieved 27 January 2016
  14. Ahmadiyya Muslim Mosques Around the World, pg. 44
  15. «Germany». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. See drop-down essay on «Religious Freedom in Germany»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամը Գերմանիայում» հոդվածին։