Կամո Արզումանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կամո Արզումանյան (մայիսի 14, 1956(1956-05-14), Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2019(2019-04-13), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ դերասան[1]։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։

Կամո Արզումանյան
Ծնվել էմայիսի 14, 1956(1956-05-14)
ԾննդավայրԵղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 13, 2019(2019-04-13) (62 տարեկան)
Մահվան վայրԿապան, Սյունիքի մարզ, Հայաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1984)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կամո Արզումանյանը ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ։ 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամո Արզումանյանի մասին[2]։

Մահացել է 2019 թվականի ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում[3]։

Ներկայացումներ խմբագրել

Դեր Ստեղծագործության հեղինակ Ներկայացում
Հմայակ Վառլամյան Ալեքսանդր Շիրվանզադե «Արմենուհի»
Ներսե իշխան Մուրացան «Ռուզան»
Սավելլա Շեյլի «Չենչի»
Ալոզո Ուիլյամ Շեքսպիր «Փոթորիկ»
Սուր Հակոբ Պարոնյան «Պաղտասար ախպար»
Փիլոյան Ժիրայր Անանյան «Տաքսի-տաքսի»

Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում և արժանանացել ՀԼԿԵՄ մրցանակի։

Ֆիլմեր խմբագրել

Ֆիլմ Տարեթիվ
«Թռիչքն սկսվում է երկրից» 1980
«Կորուսյալ դրախտ» 1991
«Երևան ջան» 2002
«Տխուր փողոցի լուսաբացը» 2008

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
  • Մովսես Խորենացու մեդալ, 2006
  • Ակսել Բակունց մեդալ, 2011
  • Վազգեն Սարգսյան մեդալ, 2012
  • Մայրական երախտագիտություն մեդալ
  • Լորիս Մելիքով մեդալ
  • Գարեգին Նժդեհ մեդալ, 2014
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015
  • ԵԿՄ 20-ամյակի մեդալ, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Կամո Արզումանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  2. ««Կապանցիները նորից սկսել են թատրոն հաճախել»». www.old1.hayernaysor.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  3. Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Արզումանյան» հոդվածին։