Էքսկալիբուր
Էքսկալիբուր (անգլ.՝ Excálibur, նաև Էսկալիբուր, երբեմն հանդիպում է Կալիբուրն անվանումը), Արթուր թագավորի առասպելական թուրն է, որին հաճախ վերագրում են առեղծվածային և կախարդական հատկություններ։ Երբեմն Էքսկալիբուրը նույնացվում է քարի մեջ գտնվող թրի հետ, բայց շատ տեքստերում նրանք տարբեր են:
Էքսկալիբուր | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեգենդար թուր |
Երկիր | ![]() |
Առաջին անգամ հիշատակվում է Գալֆրիդ Մոնմուտցու «Բրիտանիայի թագավորների պատմության» մեջ։
ՍտուգաբանությունԽմբագրել
Թագավոր Արթուրի թրի անունը, ըստ երևույթին, ծագել է է ուելսական Կալեդվուլխից (վալլիերեն՝ Caledfwlch), որի մեջ համակցված են caled («ճակատամարտ») և bwlch («խախտել ամբողջականությունը», «պատառոտել») տարրերը[1][2]:
Գալֆրիդ Մոնմուտցին լատինացրել է անունը: Իր XII դարի՝ «Բրիտանիայի թագավորների պատմություն» աշխատության մեջ թուրը կոչվում է Կալիբուրն (Caliburn) կամ Կալիբուրնուս (Caliburnus) (հավանաբար լատիներենից` «պողպատ»): Ֆրանսիական միջնադարյան գրականության մեջ թուրը կոչվում էր Էսկալիբոր (Escalibor), Էքսկալիբոր (Excalibor) և, վերջապես, Էքսկալիբուր (Excalibur):
Կալեդվուլխի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են կելտական ավանդազրույցին («Անունի ավարը» և «Կիլուհը և Օլվենը») և այն աշխատանքին, որը ընդգրկված է Մաբինոգիոնում:
Որոշ ասպետական վեպերում Էքսկալիբուը հիշատակվում է նաև որպես Mirandoisa:
ՊատմությունԽմբագրել
Այս թուրը Արթուր արքան ձեռք է բերել հրաշագործ Մեռլինի աջակցությամբ: Այն ջրի վրա էր պահում խորհրդավոր ձեռքը (լճի տիրուհու ձեռքը) այն բանից հետո, երբ Սըր Պելինորի հետ մենամարտում կորցրեց իր սուրը:
Մի օր Արթուրի քույրը՝ փերի Մորգանան, իր սիրեկանին՝ Սըր Աքքոլոնին, հորդորեց սպանել թագավորին։ Նրա գործը հեշտացնելու համար, Մորգանան գողացավ Էքսկալիբուը, ինչպես նաև նրա պատյանները, որոնք կախարդական էին և նպաստում էին վերքերի բուժմանը: Բայց Արթուրը կարողացավ հաղթել թշնամուն և սովորական զենքով։
Արթուրի վերջին մարտից հետո, երբ թագավորը զգաց, որ մահանում է, խնդրեց կլոր սեղանի վերջին ողջ մնացած ասպետին՝ Սըր Բեդիվերին (կամ Գրիֆլեթին), թուրը նետել մոտակա ջրամբար` վերադարձնել լճի տիրուհուն: Սկզբում նա փորձեց թաքցնել թուրը, բայց իր պատմությունից՝ Արթուրը հասկացավ, որ իրեն խաբում են և երկրորդ անգամ ուղարկեց նրան, որ թուրը գցի լիճը: Լսելով «մեծ հրաշքի» մասին, լճից բարձրացավ տիրուհու ձեռքը և բռնեց նետված թուրը: Արթուրը համոզվեց, որ իր կարգադրությունը կատարված է, և մհանգչեց խաղաղությամբ (ըստ որոշ լեգենդների, նա չի մահացել, այլ նրան տարել է քույրը` Մորգանան):
Առաջին անգամ հիշատակվում է Գալֆրիդ Մոնմուտսկու «Բրիտանիայի թագավորների պատմության» մեջ։
Լեգենդներից մեկի համաձայն՝ Էքսկալիբուրը պատրաստել էլ դարբնեգործ աստված Վելունդը։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ թուրը պատրաստել են Ավալոնում ։ Որոշ վաղ տեքստերում ասվում նաև, որ նախքան Արթուրի ձեռքում հայտնվելը, այն պատկանել է Գավեյնին:
Եվրոպական ջրամբարներում թրերի մեծ քանակությամբ հնագիտական գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ գոյություն ունի սովորույթ զինվորի մահից հետո ջուրը նետել նրա զենքը:
Արտաքին տեսքԽմբագրել
Գրետիեն Դե Տրուայի «Պերսևալ», կամ «Վիպակ Գրաալի մասին» վեպում Գավեյնը տանում է Էքսկալիբուր, և նկարագրվում է այսպես. «նրա գոտկատեղից կախված էր Էքսկալիբուրը՝ ամենագեղեցիկ թուրը, որը կտրել է երկաթը»:
Չնայած «Ռոնաբվիի տեսիլքում» թուրը չի անվանվում, բայց այն նկարագրված է հետևյալ կերպ.
19-րդ դարում բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնն այսպես է նկարագրել Էքսկալիբուրը «Արթուրի հեռանալը» ("The Passing of Arthur") պոեմում, որը ներառված է "Թագավորական իդիլիա» - ում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Часто встречается транскрипция Каледфолх.
- ↑ R. Bromwich and D. Simon Evans. «Culhwch and Olwen. An Edition and Study of the Oldest Arthurian Tale» (Cardiff: University of Wales Press, 1992), pp.64-5