< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Բիլլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել (անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell), ամերիկացի երգչուհի, երգահան և երգերի հեղինակ։ Նա առաջին անգամ մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին իր «Ocean Eyes» երգը SoundCloud-ում հրապարակելուց հետո։ Այն հետագայում թողարկվել է Interscope Records-ի Darkroom դուստր լեյբլում։ Երգի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայր Ֆինիսն է, որի հետ Այլիշը համագործակցում է ինչպես երաժշտությունում, այնպես էլ կենդանի շոուներում։ Բիլլիի առաջին՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը (2017) ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում։

Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը (2019) գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է 2019 թվականի ԱՄՆ-ում ամենահաջող ալբոմը։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ․ «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Xanny», «Everything I Wanted» և «Bad Guy», որոնցից վերջինը դարձել է ամերիկյան չարթը գլխավորած նրա առաջին սինգլը։ 2020 թվականին Այլիշը թողարկել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը՝ «No Time to Die»-ը, որը գլխավորել է բրիտանական չարթը։

Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards և 1 Brit Awards։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ և երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմի մրցանակաբաշխության բոլոր չորս գլխավոր անվանակարգերում («Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»)։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում։ Ավելին