Մահանալու ժամանակը չէ

«Մահանալու ժամանակը չէ»[5] (անգլ.՝ No Time To Die), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքի 25-րդ ֆիլմը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։

Picto infobox cinema.png
Մահանալու ժամանակը չէ
անգլ.՝ No Time to Die
Մահանալու ժամանակը չէ.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և լրտեսական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 8, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔերի Ֆուկունագա[1]
ՊրոդյուսերԲարբարա Բրոքոլի և Մայքլ Ուիլսոն
Սցենարի հեղինակScott Z. Burns?[2], John Hodge?[2], Ֆիբի Ուոլլեր Բրիջ[2] և Նիլ Պյորվիս[2]
ԴերակատարներԴենիել Քրեյգ, Ռեյֆ Ֆայնս, Լեա Սեյդու, Ռամի Մալեք, Աննա դե Արմաս, Ջեֆրի Ռայթ, Բիլլի Մագնուսեն, Դևիդ Դեսիք, Բեն Ուիշոու, Նաոմի Հարիս, Ռորի Քիններ և Lashana Lynch?
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժԹոմ Քրոս և Էլիոթ Գրեհեմ
Պատմվածքի վայրՄարոկկո և Ճամայկա
Նկարահանման վայրՄատերա, Նորվեգիա, Լոնդոն, Pinewood Studios, Ճամայկա[3][4], Նիթեդալ, Պորտ Անտոնիո, Ատլանտյան ճանապարհ, Aviemore?, Cairngorms National Park?, Ardverikie House? և Loch Laggan?
ԿինոընկերությունEon Productions
Տևողություն163 րոպե
Բյուջե250 000 000 $
Պաշտոնական կայքէջ
No Time To Die Վիքիպահեստում

Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Ռորի Քիննիրը, Բեն Ուիշոուն, Ջեֆրի Ռայթը, Քրիստոֆ Վալցը և Լեա Սեյդուն կվերադառնան բոնդիանայի նախկին ֆիլմերից իրենց դերերին։ Հիմնական դերասանական կազմին է միանալու նաև Ռամի Մալեքը, Աննա դե Արմասը, Լաշանա Լինչը, Դևիդ Դենսիքը, Դալի Բենսալան և Բիլի Մագնուսենը։ «Մահանալու ժամանակը չէ»՝ ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որի վարձույթով զբաղվելու է Universal Pictures ընկերությունը, ինչը կապված է 2015 թվականին «Սպեկտր» ֆիլմից հետո Columbia Pictures ընկերության հետ դիստրիբյուտորական պայմանագրի ժամկետի ավարտման հետ։

Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ֆիլմը թողարկվելու է ամերիկյան վարձույթում 2020 թվականի ապրիլի 8-ին[6]։

ՍյուժեԽմբագրել

Ջեյմս Բոնդը թողնում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության համար աշխատանքը և վայելում խաղաղ կյանքը Ճամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից օգնություն է խնդրում անհայտ կորած գիտնականի որոնման հարցում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի դժվար է լինում, քան Բոնդը սպասել է, ինչը բերում է նրան խորհրդավոր չարագործի մոտ, ով տիրում է նոր վտանգավոր տեխնոլոգիաներով[6]։

Դերասանական կազմԽմբագրել

ՆկարահանումներԽմբագրել

Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Pinewood Studios ստուդիայում[14], սակայն այն բանից հետո, երբ Դեննի Բոյլը հեռացել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, նկարահանումները հետաձգվել են մինչև 2019 թվականի ապրիլ[15][16]։ Ֆիլմը դառնալու է ֆրանշիզայի պատմության մեջ առաջինը, որը նկարահանվել է IMAX թվային տեսախցիկների օգտագործմամբ[17]։

Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի Մատերա քաղաքում, Ճամայկայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում, և նույնպես Pinewood Studios ստուդիայում[18]։

2019 թվականի մարտին՝ դեռ մինչև ֆիլմի պաշտոնական արտադրությունը, տեղի են ունեցել մի քանի տեսարանների նկարահանումներ Նորվեգիայի Նիթեդալ քաղաքի սառած լճի մոտ[19]։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2019 թվականի ապրիլի 28-ին Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում[20][21]։ Մայիսին Դենիել Քրեյգը վնասել է կոճը և հետագայում մի փոքր վիրահատություն ունեցել[22][23]։ Դրանից բացի նկարահանման խմբի կազմում ևս մի քանի աշխատողներ մանր վնասվածքներ են ստացել[24][25]։

2019 թվականի հունիսին Նորվեգիայում նկարահանումներ են սկսվել, որտեղ նկարահանվել են հետապնդումների տեսարանները Aston Martin V8 Vantage մեքենայի առկայությամբ[26]։ Aston Martin-ը հաստատել է, որ ֆիլմում ներկայացվելու են նաև DB5 և Valhalla մոդելները[27]։

Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է Միացյալ Թագավորությունում։ Քրեյգի, Ֆայնսի, Խարիսի և Քինների հետ տեսարանները նկարահանվել են Լոնդոնի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Ուայթհոլում և Համերսմիթում[28][29][30]։

2019 թվականի հուլիսին նկարահանումներ են սկսվել Շոտլանդական լեռնաշխարհում՝ Քերնգորմս Ազգային զբոսայգում, այդ թվում նաև դրա տարածքում գտնվող Ավիմոր քաղաքում և Արդեվիքի կալվածքում[31]։ Ավիմորում ժամանակավոր հյուրանոց է կառուցվել, որտեղ ապրում էին նկարահանման խմբի 300 անդամները[32]։

Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Pinewood Studios-ում[33]։

ԵրաժշտությունԽմբագրել

2019 թվականի հուլիսին, Դեն Ռոմերը հայտարարվել է որպես ֆիլմի երգահան[34]։ Սակայն Ռոմերը հեռացել է ֆիլմի աշխատանքերից 2019 թվականի նոյեմբերին ստեղծագործական փոփոխություններից հետո[35]։ Նրան 2020 թվականի հունվարին փոխարինել է Հանս Ցիմերը[36][37]։ Դա առաջին անգամ է Բոնդի պատմության մեջ, երբ երգահանը փոխարինվել է հետարտադրության ժամանակ, և ֆիլմի համար երկրորդ կադրային փոփոխումը ռեժիսորի պաշտոնից Բոյլի հեռացումից հետո[38]։ Ջոնի Մարը, ով աշխատել է Ցիմերի հետ նախկինում, նույնպես վարձվել է նրան օգնելու համար[39][40]։ 2020 թվականի փետրվարին, Ցիմերը հաստատել է, որ Սթիվ Մազարոն կդառնա սաունդթրեքի համահեղինակ[41]։

2020 թվականի հունվարին, Բիլլի Այլիշը հայտարարել է, որ հանդես է գալու ֆիլմի գլխավոր երգով։ Նա նաև կդանռա իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ միասին երգի համահեղինակ և պրոդյուսեր։ 18 տարեկանում, Այլիշը դարձել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար երգ ձայնագրած արտիստներից ամենաերիտասարդը[42][43]։

ԹողարկումԽմբագրել

Սկզբնապես ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն ռեժիսորի պաշտոնից Դեննի Բոյլի հեռացումից հետո այն տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 14-ին, իսկ հետո՝ 2020 թվականի ապրիլի 8-ին[15][44]։ Միջազգային վարձույթի համար ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 3-ին[5][6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «No Time To Die» sera le titre du prochain «James Bond» (ֆր.) — 2002. — ISSN 1632-1022
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.express.co.uk/entertainment/films/1241140/James-Bond-25-original-script-No-Time-To-Die-Daniel-Craig-Danny-Boyle-Robert-Wade
  3. https://www.20minutes.fr/arts-stars/cinema/2586147-20190820-no-time-to-die-titre-prochain-james-bond
  4. http://www.allocine.fr/article/fichearticle_gen_carticle=18685232.html
  5. 5,0 5,1 «Не время умирать»։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2019-11-09 
  6. 6,0 6,1 6,2 «Bond 25 start of production»։ 007.com։ 2019-04-25։ Վերցված է 2019-11-09 
  7. Ellis-Petersen Hannah (օգոստոսի 16, 2017)։ «Daniel Craig confirms he will play James Bond again»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Nicholson, Tom (դեկտեմբերի 7, 2018)։ «Léa Seydoux, Ben Whishaw, Ralph Fiennes And The Gang Will Return For Bond 25»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  9. 9,0 9,1 9,2 Ritman, Alex (ապրիլի 25, 2019)։ «'James Bond 25' Cast Unveiled, But Still No Title»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  10. Sager, Jessica (2019-05-05)։ «Bond girl Ana de Armas fled Cuba to become a movie star»։ Fox News։ Վերցված է 2019-10-25 
  11. «On set with #Bond25: Jamaica. Check out director Cary Fukunaga, Daniel Craig (James Bond #007), @jfreewright (Felix Leiter) and @LashanaLynch (Nomi) in this behind the scenes look at our recent Caribbean filming»։ 2019-06-05։ Վերցված է 2019-10-25 
  12. «David Dencik i stor intervju om "Quick", Bondrollen – och dagisstämningen på Dramaten»։ Cafe.se (շվեդերեն)։ 2019-09-03։ Վերցված է 2019-10-25 
  13. «One Last Thing...»։ MI6-HQ.com։ 2019-09-04։ Վերցված է 2019-12-04 
  14. Jr Mike Fleming (մայիսի 25, 2018)։ «James Bond 25 Sets Distribution: Universal Wins International, MGM Releases Domestic Through Annapurna Joint Venture»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  15. 15,0 15,1 Jr (սեպտեմբերի 20, 2018)։ «‘Bond 25’ Gets Cary Joji Fukunaga As New Director For 007 Daniel Craig»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է մարտի 25, 2019 
  16. «Next Bond film's working title revealed?» (անգլերեն)։ փետրվարի 22, 2019։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  17. «We’re excited to partner with @MGM_Studios and #Bond25 @IMAX Film Cameras.pic.twitter.com/xoJiC7Xet8»։ ապրիլի 25, 2019 
  18. «'Bond 25' Will Be Filming in Matera, Italy in Late July; Other Locations Include Norway, Jamaica, & U.K.»։ GWW (անգլերեն)։ մարտի 9, 2019։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  19. «Norway Filming»։ MI6-HQ.COM (անգլերեն)։ մարտի 29, 2019։ Վերցված է 15 Julyl 2019 
  20. Cary Fukunaga on Instagram: https://www.instagram.com/p/BwzcyXKAKYo/
  21. Bond25, Not Official (ապրիլի 28, 2019)։ «Today officially marks the first day of Principal Photography! Filming for #BOND25 will commence in Portland, Jamaica, before heading to Kingston's Corporate Area. The shoot will extend to the end of May and is expected to employ over 500 locals» 
  22. «Daniel Craig to undergo ankle surgery after 'Bond 25' injury»։ celebrity.nine.com.au։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  23. «Bond 25 Update»։ James Bond 007 (անգլերեն)։ 2019-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  24. «Bond 25 Update»։ James Bond 007։ հունիսի 4, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-07-ին։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  25. «Bond 25 set explosion damages stage and leaves one person injured»։ celebrity.nine.com.au 
  26. https://www.autoblog.com/2019/06/08/bond-25-aston-martin-v8-vantage-series-ii/
  27. Thompson, Chris (հունիսի 26, 2019)։ «Aston Martin confirms the next three Bond cars for 25th 007 film»։ Վերցված է հուլիսի 15, 2019 
  28. «Daniel Craig films with the Aston Martin V8 today»։ 007.com։ 2019-06-30։ Վերցված է 2019-10-02 
  29. «London Filming (2)»։ MI6-HQ.COM։ 2019-07-06։ Վերցված է 2019-07-02 
  30. «London Filming (3)»։ MI6-HQ.COM։ 2019-07-12։ Վերցված է 2019-10-02 
  31. «New Bond movie scenes being filmed in Highlands»։ BBC։ 2019-07-16։ Վերցված է 2019-10-02 
  32. «James Bond 25: ‘Car chase’ filmed and accommodation set up as production begins in Scotland»։ TheCourier.co.uk։ 2019-07-16։ Վերցված է 2019-10-02 
  33. «NO TIME TO DIE WRAPS»։ 007.com։ 2019-10-25։ Վերցված է 2019-10-27 
  34. «'Bond 25': Composer Dan Romer to Reunite with Director Cary Fukunaga to Shake Up the Franchise»։ Indie Wire։ հուլիսի 2, 2019։ Վերցված է օգոստոսի 4, 2019 
  35. Burlingame Jon (հունվարի 6, 2020)։ «‘No Time to Die’: Hans Zimmer Takes Over as Composer on Bond Movie (EXCLUSIVE)»։ Variety Magazine։ Վերցված է հունվարի 14, 2020 
  36. «Hans Zimmer to score No Time To Die»։ 007.com։ հունվարի 13, 2020 
  37. «CONFIRMED: @HansZimmer will compose the score for #NoTimeToDie.»։ Twitter @007 (անգլերեն)։ հունվարի 13, 2020 
  38. «Hans Zimmer hired as last-minute composer for new James Bond film»։ The Independent (անգլերեն)։ հունվարի 8, 2020 
  39. Blistein Jon (հունվարի 17, 2020)։ «Johnny Marr Teams Up With Hans Zimmer for James Bond 'No Time to Die' Score»։ Rolling Stone։ Վերցված է հունվարի 17, 2020 
  40. Trendell Andrew (հունվարի 17, 2020)։ «Exclusive: Johnny Marr to team up with Hans Zimmer for James Bond 'No Time To Die' score»։ NME։ Վերցված է հունվարի 22, 2020 
  41. https://twitter.com/HansZimmer/status/1224138732212645888?ref_src=twsrc%5Egoogle%7Ctwcamp%5Eserp%7Ctwgr%5Etweet
  42. Savage Mark (հունվարի 14, 2020)։ «Billie Eilish to sing the new James Bond theme» (en-GB)։ Վերցված է հունվարի 14, 2020 
  43. Snapes Laura (հունվարի 14, 2020)։ «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հունվարի 14, 2020 
  44. D'Alessandro, Anthony (փետրվարի 15, 2019)։ «‘Bond 25’ Looks To Shake Up Easter 2020»։ Deadline։ Վերցված է 2019-10-17 

Արտաքին հղումներԽմբագրել