«Xanny» (ամբողջությամբ փոքրատառերով), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, իր When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ստուդիական ալբոմից։ Այն գրվել է Այլիշի և նրա եղբայր Ֆինիս Օ'Քոնելի կողմից, ով նաև երգի պրոդյուսերն է։ Երգը ոսկե հավաստագիր է ստացել Կանադայում և Billboard Hot 100 ամերիկյան չարթում հասել է 35-րդ հորիզոնական։ Այն նաև 10-րդ հորիզոնական է հասել Ավստրալիայում, 26-րդ Կանադայում, 48-րդ Նիդերլանդներում, 32-րդ Շվեդիայում, 22-րդ Նոր Զելանդիայում, 35-րդ Նորվեգիայում, 91-րդ Իտալիայում և 189-րդ Ֆրանսիայում։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի դոկտեմբերի 5-ին;

«Xanny»
Բիլլի Այլիշի երգը «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմից
ԹողարկվածՄարտի 29, 2019
Ֆորմատ
Ժանրջազ
Տևողություն4:03
Լեյբլ
Հեղինակ
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
When We All Fall Asleep, Where Do We Go? ալբոմի երգացանկ
Bad Guy
(2)
«Xanny»
(3)
You Should See Me in a Crown
(4)

Պատմություն խմբագրել

Երգի անունը վերաբերվում է Քսանաքս դեղամիջոցին։ Այլիշը The Guardian-ին պատմել է թմրանյութերի օգտագործման տարածումը, հատկապես երբ խոսքը գնում է դեռահասների և երիտասարդների մասին։ Նա ցույց է տվել, որ թեման մոտ է իր սրտին և որ երգը մարդկանց չի ասում, որպեսզի նրանք չընդունեն թմրանյութեր, այլ ապահով լինեն, ասելով՝ «Ես այլևս չեմ ցանկանում, որ իմ ընկերները մահանան»[1]։

«Xanny»-ն գրելը Այլիշին ոգեշնչել է մի երեկույթի այցելելությունից հետո, որտեղ նրա ընկերները «փսխում էին, սակայն նրանք շարունակում էին ավելի շատ խմել», հետևաբար դառնալով «այնպիսին, ինչպիսին նրանք իրականում չեն»։ Երգի ձայնագրման ընթացքում Այլիշը և իր եղբայրը մի ձայն են ստեղծել, ոգեշնչված մի աղջկանից, ով ծխախոտի ծուխը իր նախկին ընկերոջ վրա էր փչում՝ համատեղված հարվածային գործիքների և ջազի հետ, որպեսզի վերարտադրեն «պասիվ ծխելու» զգացումը[2]։ «Եթե դուք ուղղակի նստած եք սենյակում և լսում եք այս երգը, երգչախումբը կարծես հարձակվում է ձեզ վրա։ Օրինակ, ես նրանց գործածված ծխի մեջ եմ», ասել է Այլիշը MTV-ին։ Այլիշը մեջբերում է Ֆրենկ Սինատրային, Ջոնի Մեթիսին, Ֆրենկ Օուշենին, Մայքլ Բուբլեին և Լեսլի Ֆայստի «So Sorry» երգին, որոնք ազդել են այս երգը գրելու և արտադրելու վրա[3][4]։

Ստեղծագործական խումբ խմբագրել

When We All Fall Asleep, Where Do We Go?[5]:

  • Քեյսի Կուայո՝ միքսինգի օգնական, ստուդիայի աշխատակից
  • Ջոն Գրինհեմ՝ մաստերինգ, ստուդիայի աշխատակից
  • Ռոբ Կինելսկի՝ միքսինգ, ստուդիայի աշխատակից
  • Բիլլի Այլիշ Օ'Քոնել՝ վոկալ, կոմպոզիցիա, տեքստ
  • Ֆինիս Օ'Քոնել՝ պրոդյուսեր, կոմպոզիցիա, տեքստ

Թողարկման պատմություն խմբագրել

Տարածաշրջան Թողարկում Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Մարտի 29, 2019
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ

[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ewens, Hannah (2019 թ․ մարտի 29). «Billie Eilish: the pop icon who defines 21st-century teenage angst». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Billie Eilish Talks Teen Substance Abuse and Grief». PAPER (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. Roth, Madeline. «Billie Eilish Breaks Down The Narcoleptic 'Xanny': 'I Wanted It To Feel Miserable'». MTV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. A Snippet into Billie's Mind - xanny, Վերցված է 2019-10-29-ին
  5. «Try the TIDAL Web Player». listen.tidal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. ‎WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO? by Billie Eilish (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019-10-28-ին

Արտաքին հղումներ խմբագրել