Կաղապար:ԸԻ/Շաբաթ 11, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել ռազմական հանցագործության համար և ձերբակալելու հրաման է տվել։
- մարտի 6-ից Վրաստանում բողոքի ցույցեր են սկսել (նկարում) ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի, որը պահանջում է հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։
- փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
- փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատվել է պետնախարարի պաշտոնից և նույն պաշտոնում առաջադրել Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
- փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
- փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայում, տեղական ժամանակով 04:17-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ կան։