Գուրգեն Գառնիկի Ներսիյան (հոկտեմբերի 15, 1985(1985-10-15)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների գլխավոր դատախազ[2], 2023 թվականի փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության Պետական նախարար պաշտոնը[3]։

Գուրգեն Ներսիսյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1985(1985-10-15)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան (2007)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Պետական նախարար
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Ներսիսյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ստեփանակերտի՝ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցն ավարտել է 2002 թվականին, իսկ 2007 թվականին իրավագետի որակավորմամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը։ 2007 թվականից աշխատել է Արցախի Հանրապետության դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։ 2008-2009 թվականներին զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը։ 2009-2011 թվականներին աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում։ 2011-2015 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի, իսկ մինչև 2019 թվականը՝ ավագ դատախազի պաշտոնը։ 2019-2020 թվականներին. աշխատել է գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնում։ 2020 թվականի հուլիս ամսից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ[3]։

2021 թվականի փետրվարի 11-ին Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ ընտրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ 2023 թվականի փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության Պետական նախարար պաշտոնը[3]։

Գուրգեն Ներսիսյանը 2014 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։ Հեղինակ է հինգ գիտական հոդվածի և մեկ տասնյակից ավելի հրապարակումների։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գուրգեն Գառնիկի Ներսիյան
  2. «Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Արմենիա, Sputnik (20230223T1627+0400). «Ռուբեն Վարդանյանը ազատվել է պետնախարարի պաշտոնից. Հարությունյանը մանրամասներ է հայտնել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  4. 4,0 4,1 www.genproc.am. «Գուրգեն Գառնիկի Ներսիսյան | Արցախի Հանրապետության Դատախազություն». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.