Կալվարիա
Կալվարիա քաղաք, գտնվում է Լիտվայի հարավարևմտյան մասում։ Տեղակայված է Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Մերիամպոլի շրջանում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1667 թ. | ||
Առաջին հիշատակում | 1667 | ||
ԲԾՄ | 131 մետր | ||
Բնակչություն | ▲4025 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Պաշտոնական կայք | kalvarija.lt | ||
| |||
Ստուգաբանություն և անվանումներԽմբագրել
Քաղաքն անվանվում է Կալվարիոս, Կալվարիյա, Կալվարյա[2], Կալվարի (Իդիշ), Կալուարիա (Լեհերեն), Կալվարեն (Գերմաներեն) և Կալուարյա[3]։ Իր անունը քաղաքը ստացել է Հիսուսի խաչելություն հիշատակող սրբավայրի անունից։
ՊատմությունԽմբագրել
1705 թվականին կառուցվում է առաջին փայտե եկեղեցին։ 1713 թվականին հրեաներն Օգոստոս Երկրորդից թույլտվություն են ստանում սինագոգ կառուցել, և հրեա արհեստավորներն առաջին անգամ կարող էին իրենց արհեստները կիրառել առանց արհեստավորների գիլդաների անդամ լինելու։ 1791 թվականին Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովը ճանաչում է Կալվարիան որպես քաղաք և հաստատում է քաղաքապետարանի զինանշանը։ Կալվարիան սկսում է շատ արագ զարգանալ, երբ 19-րդ դարի սկզբին Սանկտ Պետերբուրգ-Վարշավա նոր ճանապարհն է կառուցվում։ 1840 թվականին կառուցվում է նոր Կաթոլիկ եկեղեցին, որը դեռևս կանգուն է։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքն ուներ 10.000 բնակիչ. պատերազմի ընթացքում քաղաքի երկու-երրորդ մասի ավերումը դառնում է բնակչության թվի նվազման պատճառ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941 թվականին, Գեստապոյի զինվորների և Լիտվայի ոստիկանների[4] կողմից իրագործվում է քաղաքի 38 հրեա բնակիչների զանգվածային մահապատիժը։
Միջազգային հարաբերություններԽմբագրել
Քույր-քաղաքներԽմբագրել
Կալվարիայի քույր-քաղաքներ են համարվում
- Ալպագո քաղաքը Իտալիայում
- Կալվարիա-Զեբժիդովսկա քաղաքը Լեհաստանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Resident population by city / town at the beginning of the year — State Data Agency of Lithuania, 2023.
- ↑ United States Board on Geographic Names - Kalvarija (54° 24' 00" N, 023° 14' 00" E). Accessed 2009-11-19.
- ↑ «Kalvarija, Lithuania»։ Jewishgen.org։ Վերցված է 2009-11-19
- ↑ http://www.holocaustatlas.lt/EN/#a_atlas/search/vcntfr=0.vcntto=500/page/6/item/82/
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալվարիա կատեգորիայում։ |