Կալիֆոռնիական Էշոլցիա

բույսերի տեսակ
Կալիֆոռնիական Էշոլցիա
Կալիֆոռնիական Էշոլցիա
Կալիֆոռնիական Էշոլցիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Կակաչայիններ (Papaveroideae)
Տրիբա Eschscholzieae
Ցեղ Eschscholzia
Տեսակ Կալիֆոռնիական Էշոլցիա (E. californica)
Միջազգային անվանում
Eschscholzia californica

Կալիֆոռնիական Էշոլցիա (լատին․՝ Eschscholzia californica), Էշոլցիանների (Eschscholzia) տիպի կակաչաազգիների (Papaveraceae) ընտանիքի խոտաբույս։ Նրան անվանում են նաև «Կալիֆոռնիական ոսկեգույն կակաչ» (անգլ.՝ California goldenpoppy) և «կալիֆոռնիական կակաչ» (անգլ.՝ California poppy): Կալիֆոռնիական կակաչը համարվում է Կալիֆոռնիա նահանգի ծաղիկ-խորհրդանիշը։

Պատմություն խմբագրել

 
Ֆրանց-գերմանական բնագետ Ալդելբերտ Շամիսոն և 1820 թվականին իր կողմից նկարագրված Էշոլցիա կալիֆոռնիականը ԳԴՀ փոստային նամականիշի վրա (1981թվական)

Բույսն առաջին անգամ հայտնաբերվել է մոտավորապես 1791-1795 թվականներին. շոտլանդացի Արչիբալդ Մենզիսը սերմերը էր հավաքում Խաղաղ օվկիանոսի ափերում, բայց նրա հավաքած սերմերը չծլեցին և մնացին չուսումնասիրված։ 1816 թվականի աշնանաը «Рюрик» նավով, որի հրամանատարն էր երիտասարդ լեյտենանտ Օտտո ֆոն Կոտցեբան, ռուսական գիտարշավախումբը այցելեց Սան Ֆրանցիսկոյի ծովախորշը։ Գիտախմբի կազմում կային երկու բնապախույզներ՝ բուսաբան և պոետ Ալդելբերտ ֆոն Շամիսոն և Հովհաննես Ֆրիդրիխ ֆոն Էշոլցը, որը որպես բժիշկ մասնակցում էր այդ շուրջերկրյա ծովագնացությանը։ Էշոլցն ու Շամիսոն հավաքեցին կոլեկցիա և սկսեցին գիտական հետազոտություններ կատարել։ Շամիսոն Եվրոպա վերադառնալուց հետո սերմերից աճեցրեց և թվարկեց մոտ 30 տեսակի բույսեր։ Նոր տեսակի կակաչի անունը նա դրեց Էշոլցի անունով, ընդ որում անվան մեջ t տառը սղված է (գերմաներեն՝ Johann Friedrich von Eschscholtz)[1][2]: Վաղ իսպանական նորաբնակաները նրան անվանեցին իսպ.՝ copa de oro («ոսկեգույն բաժակ»)։ Ըստ լեգենդի՝ ծաղկի ծիրանագույն թերթիկները դառնում են ոսկու և լցնում են երկիրը այդ թանկարժեք մետաղով։ 1903 թվականին կալիֆոռնիական էշոլցիան դարձավ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնական ծաղիկը[3]։

Արեալ և բնակեցման վայր խմբագրել

Կալիֆոռնիական Էշոլցիան հանդիպում է Կալիֆոռնիայում, Օրեգոնում, հարավային Վաշինգտոնում, Նևադայում, Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում (ԱՄՆ), Սոնորա և Ստորին Կալիֆոռնիա (Մեքսիկա) նահանգներում։ Աճում է չմշակված, երաշտին դիմակայող հողերում։ Ծաղիկը հեշտությամբ աճում է այգիներում և մեծ քանակությամբ օգտագործվում է ծաղկաբուծության մեջ, կանաչապատման և մայրուղիների բարեկարգման համար։ Հաճախ առանց միջամտության տարածվուն է ճանապարհների եզրերեին և այլ վնասված հողերում, որտեղ բազմանում է ինքնաերմանմամբ։

Արգելանոց խմբագրել

 
Անտիլոմ հովտում կալիֆոռնիական կակաչի դաշտը:
 
Ծաղիկները Արջի հովտում

Լոս Անջելեսի շրջակայքի հյուսիսում՝ Անտելոպ հովտում, գտնվում է կալիֆոռնիական կակաչի արգելավայրը, որը զբաղեցնում է 706 հեկտար։ Ծաղկման շրջանում արգեկոցի ամբողջ տարածքը ծածկվում է ոսկեգույն ծաղիկներով։ Բացի այդ կալիֆոռնիական կակաչի խոշոր դաշտեր գտնվում են Bear Valley և Փոյնթ Բյուկոն հովիտներում։

Նկարագրություն խմբագրել

 
Eschscholzia californica-յի բուսաբանական պատկերազարդումը:

Բազմամյա կամ միամյա խոտաբույս։ Ցողունը ուղիղ է կամ ճյուղավոր, բարձրությունը 5-60 սմ, հարթ, երբեմն գորշակապույտ գույնի։ Առանցքավոր արմատը հիմնականում հանդիպում է բազմամյա բույսերում։ Տերևները ճյուղավոր, հատվածավորված, կլոր կամ սուր ծայրերով։ Ծաղիկ միայնակ է դեղնանարնջագույն թերթիկներով, որպես կանոն հիմքում կան նարնջագույն 20-60 մմ բծեր։ Ծաղկում է փետրվարից մինչև սեպտեմբեր։ Գիշերը և ցուրտ եղանակին ծաղիկը փակվում է, իսկ ցերեկը կրկին բացվում է, բայց կարող է մնալ փակ, եթե եղանակը ամպամած է[4]։ Պտուղը 3-9 սանտիմետրանոց արկղիկ է, սերմերը դարչնագույն կամ սև գույնի են 1,5—1,8 մմ, ցանցավորված։

Օգտագործումը բժշկության մեջ խմբագրել

Կալիֆոռնիական կակաչի թերթերն օգտագործում էին Հյուսիսային Ամերիկայի հնդիկները բժշկական նպատակներով, իսկ նեկտարը օգտագործում էին կոսմետիկա պատրաստելու համար։ Սերմերը օգտագործում էին ուտելիք պատրաստելու ժամանակ[4]։

Բույսի ջրային մզվածքը ունի հանգստացնող և հակադեպրեսային ազդեցություն[5]։ Մզվածքը նաև չափավոր հանգստացնում է ծխելիս։ Սակայն այդ ազդեցությունը ներկայացված է ավելի թույլ, քան ափիոնային կակաչի մոտ, որովհետև կալիֆոռնիական կակաչը ունի ալկալոիդների ուրիշ դաս[6][7]։

Դեղագործական հետազոտությունները կենդանիների վրա ցույց տվեցին, որ կալիֆոռնիական կակաչի ջրաալկոգոլային մզվածքը հակադրում է բենզոդիազեպինի ընկալիչներին։ Մզվածքը տիրապետում էր ծայրամասային անալգետիկի էֆեկտով, բյաց չէր տիրապետում հակադեպրեսային, հակասեպտիկ կամ հակահիսթամին էֆեկտներով[8]։

Օգտագործումը այգեգործության մեջ խմբագրել

 
Կալիֆոռնիական էշոլցիան Ռուսաստանի ամառանոցային հողամասում
 
Կալիֆոռնիական էշոլցիայի բազմագույն սելեկցիաները

Այդ բազմամյա բույսը մշակույթի մեջ օգտագործվում էր որպես ամառաբույս։ Կազմում է ճյուղավոր կամ 45-50 սանտիմետրանոց կոմպակտ թփեր։ Վայրի բույսը ունի ծաղկի դեղին յուրահատուկ գունավորում։ Բացի ժառանգած դեղին գունավորմանը և սովորական ծաղկապատյանը ունի նաև նարնջագույն, վարդագույն, կարմրի երանգները բազմաթեր և ծալքավորված թերթիկներով։

Ծաղկման ժամանակը կախված է ցանելու պահից։ Սերմերը աշնանը ցանելուց հետո բույսը ծաղկում է մայիսին կամ հունիսին (դա կախված է եղանակից և, թե որտեղ է բույսը ցանվել), գարոնանը, եթե ցանեն հուլիսին, բույսը կծաղկի հոկտեմբերին։ Սովորաբար ցանում են նույն սկզբնական վայրում։ Ծիլերը հայտնվում են 10-14 օր հետո։ Տնկում են իրարից 20-25 սանտիմետր հեռավորության վրա։ Կարող են բազմանալ ինքնասերմացմամբ։ Պտուղները հասնում են ծաղկելուց մի ամիս հետո։ Սերմերը պահում են երկու տարուց ոչ ավելի ժամանակահատվածում։

Էշոլցիան լուսասեր, ցրտադիմացկուն և չորադիմացկուն բույս է։ Չի ընդունում շատ ոռոգումը և թարմ պարարտանյութները։ Հարմար է եզրածուների և եզրազարդերի, ծաղկամանների, տարանների, անփոխարինելի է գեղեցիկ պատշգամներ և պատուհանագոգերի համար։ Էֆեկտիվ է առանձին մասիվներում և խմբերում[9]։

Էշոլցիան կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց ձմռանը շատ կարևոր է ծաղկին լրացուցիչ լույս հաղորդել։

Կալիֆոռնիայի խորհրդանիշ խմբագրել

 
Դեպի կալիֆոռնիա տանող ճանապարհի պաստառի վրա ծաղիկի պատկերը:

Կալիֆոռնիական Էշոլցիան կամ կալիֆոռնիական կակաչը համարվում է Կլաիֆոռնիա նահանգի պաշտոնական ծաղիկ-խորհրդանիշը։ Այն պատկերված է նահանգ տանող բոլոր ավտոճանապարհներին[10]։ 1890 թվականին Կալիֆոռնիա նահանգի ծաղկաբուծության ընկերությունի կողմից նա ընտրվեց որպես նահանգի խորհրդանիշ՝ առաջ անցելով կալախորտուսից և Romneya coulteri-ից։ 1903 թվականին դուրս եկավ մի կանոն՝ ամրացնելով ծաղկի կարգավիճակը։ Ապրիլի 6-ը նշվում է կալիֆոռնիական կակաչի օրը։

Հետաքրքիր է, որ տարածված է կարծիք, իբր կա այնպիսի կանոն, որը չի թուլյատրում ծաղիկը կտրել ու վնասել։ Սակայն այդպիսի կանոն գոյություն չունի, բացի ավտոճանապարհների և հանրային հողերում աճացրած ծաղիկները կտրելը կամ վնասելը՝ առանց դրա թույլատվության (Cal. Penal Code Section 384a)[11]: ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приусадебное хозяйство, 1988
  2. «Эшшольц, Иоганн-Фридрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. California Poppy
  4. 4,0 4,1 «California poppy, golden poppy, copa de oro». Florida Museum of Natural History, University of Florida. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  5. Rolland, A.; Fleurentin, J.; Lanhers, M.C.; Younos, C.; Misslin, R.; Mortier, F.; Mortier, J.M. Behavioural Effects of the American Traditional Plant Eschscholzia Californica: Sedative and Anxiolytic Properties(անգլ.) // Planta Medica : journal. — 1991. — Т. 57. — № 3. — С. 212—216.
  6. Klvana, M.; Chen, J.; Lepine, F.; Legros, R.; Jolicoeur, M. Analysis of Secondary Metabolites From Eschscholtzia Californica by High-performance Liquid Chromatography(անգլ.) // Phytochemical Analysis : journal. — 2006. — Т. 17. — № 4. — С. 236—242.
  7. MacLeod, B.P.; Facchini, P.J. Methods for Regeneration and Transformation in Eschscholzia Californica: A Model Plant to Investigate Alkaloid Biosynthesis(անգլ.) // Methods in Molecular Biology : journal. — 2006. — Т. 318. — С. 357—368.
  8. Rolland, A.; Fleurentin, J.; Lanhers, M.C.; Misslin, R.; Mortier, F. Neurophysiological Effects of an Extract of Eschscholzia Californica Cham. (Papaveraceae)(անգլ.) // Phytotherapy Research : journal. — 2001. — Т. 15. — № 5. — С. 377—381.
  9. Немченко Э. ««Родственники» маков». КЦ Зеленая линия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «California Government Code §421». State of California. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.
  11. California Code — Section 384а

Գրականություն խմբագրել

  • Кудрявец Д. Эшшольция родом из Калифорнии // Приусадебные хозяйство. — 1988. — № 3. — С. 80. — ISSN 0207-2173.

Հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիական Էշոլցիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիական Էշոլցիա» հոդվածին։