Կազիմիրա Պրունսկենե

լիտվացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, Լիտվայի Հանրապետության առաջին վարչապետը

Կազիմիրա Դանուտե Պրունսկենե (լիտ.՝ Kazimira Danutė Prunskienė, փետրվարի 26, 1943(1943-02-26)[1], Vasiuliškė, Švenčionys District Municipality, Լիտվա), լիտվացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, Լիտվայի Հանրապետության առաջին վարչապետը Լիտվայի անկախության վերականգնման ակտի հռչակումից հետո (1990 թվականի մարտի 17-1991 թվականի հունվարի 10)։

Կազիմիրա Պրունսկենե
լիտ.՝ Kazimira Danutė Prunskienė
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1943(1943-02-26)[1] (81 տարեկան)
ԾննդավայրVasiuliškė, Švenčionys District Municipality, Լիտվա
Քաղաքացիություն Լիտվա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1986)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրVilnius Gediminas Technical University? և Վիլնյուսի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԼիտվայի վարչապետ և Գյուղատնտեսության նախարար
ԿուսակցությունLithuanian People's Party?
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Dostyk Order of grade II Grand Officer of the Order of Gediminas և Independence Medal
Ստորագրություն
Изображение автографа
 Kazimira Prunskienė Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Կազիմիրա Պրունսկենեն ծնվել է Շվենչենի շրջանի Վասյուլիշկես գյուղում՝ Գերմանիայի կողմից Լիտվայի ԽՍՀ-ի օկուպացիայի ժամանակ։ Նրա հայրը՝ Պրանաս Ստանկևիչուսը, աշխատում էր որպես անտառապահ և ուներ մի քանի հեկտար հողատարածք[2]։ Հայտնի է եղել որպես կենսուրախ երաժիշտ, որը գյուղական հարսանիքների ժամանակ նվագել է բազմաթիվ գործիքներ, այդ թվում՝ կիթառ, ֆիդլ, կոնցերտին և իր իսկ պատրաստած ֆլեյտան։ Ստանկևիչուսը սպանվել է ՆԿՎԴ-ի աշխատակիցների կողմից Լաբանորաս անտառում, երբ Կազիմիրան ընդամենը մեկ տարեկան է եղել։

1949-1956 թվականներին սովորել է Կալտանենի յոթնամյա դպրոցում, 1956-1960 թվականներին` Վիլնյուսի միջնակարգ դպրոցում։ 1960-1965 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանի արդյունաբերության տնտեսագիտության ֆակուլտետում։

Նույն ֆակուլտետում ասպիրանտուրան ավարտելուց հետո (1970-1971 թվականներ) Կազիմիրան Լատվիայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտում պաշտպանել է իր դիսերտացիան քաղաքական տնտեսության վերաբերյալ, որտեղ գործում էր Բալթյան երկրների միակ գիտական ​​խորհուրդն այս առարկայից և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1971 թվական)։ Նրա գիտական ղեկավարն էր Ալգիրդաս Բրազաուսկասը[3]։

1965-1986 թվականներին աշխատել է Վիլնյուսի համալսարանի արդյունաբերական տնտեսագիտության ֆակուլտետում` որպես դասախոս, ավագ դասախոս[4], 1978 թվականից՝ դոցենտ։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

Խորհրդային կարիերա

խմբագրել

1981-1986 թվականներին գիտական գործուղումներ է կատարել Հունգարիայի համալսարաններ, 1982-1983 թվականներին, 1986 թվականին և 1988 թվականին՝ ԳԴՀ համալսարաններ։ 1986-1988 թվականներին եղել է Գյուղատնտեսության ինստիտուտի գիտական ​​գծով փոխտնօրեն[5], 1988-1989 թվականներին՝ Կառավարիչների և ժողովրդական տնտեսության մասնագետների բարձրագույն պատրաստման ինստիտուտի ռեկտոր։ 1988 թվականին դարձել է Լիտվայի ԽՍՀ-ի տնտեսական անկախության հայեցակարգի հիմնական մշակողներից մեկը և վերակազմավորման համար Սայուդիս լիտվական շարժման հիմնադիրներից մեկը, նրա նախաձեռնող խմբի և Սեյմի խորհրդի անդամ[6]։ Դարձել է Լիտվայի ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1989-1990 թվականներ)։ Շյաուլյայսկի ընտրատարածքից ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989 թվական) և մասնակցել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի աշխատանքներին (1989-1990 թվականներ)։

Լիտվայի Հանրապետություն

խմբագրել

1990 թվականի փետրվարին ընտրվել է Լիտվայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, որը 1990 թվականի մարտի 11-ին հռչակել է Լիտվայի անկախության վերականգնումը և հետագայում վերանվանվել վերականգնողական Սեյմ։ Նա առաջին կառավարության վարչապետ է դարձել 1990 թվականի մարտի 17-ին։ 1990 թվականին նրա հանդիպումները արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի (Ջորջ Բուշ), Մեծ Բրիտանիայի (Մարգարետ Թետչեր), Ֆրանսիայի (Ֆրանսուա Միտտերան), Գերմանիայի (Հելմուտ Կոլ) առաջնորդների հետ նրան մեծ համբավ եմ բերել որպես «Սաթե տիկին» (Մարգարետ Թետչերի «Երկաթե տիկին»-ի նմանողությամբ) և ստիպել են Մ. Ս. Գորբաչովին բանակցություններ սկսել։ Տնտեսական շրջափակման ֆոնին Խորհրդային Միության ղեկավարության հետ անհաջող բանակցությունների մեղադրանքները և գների աճի հետևանքով առաջացած բնակչության դժգոհությունը ստիպել են նրան հրաժարական տալ 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձություններից քիչ առաջ, որոնք Լիտվայում պաշտոնապես որակվել են որպես Խորհրդային Միության ագրեսիա։

Հրաժարական տալուց հետո ակտիվորեն ընդդիմացել է Լիտվայի աջակողմյան քաղաքականությանը, որը գլխավորում էր Գերագույն խորհրդի նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը։ Արդյունքում նրան մեղադրել են ՊԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Հետագայում նա դատարանում բազմիցս հերքել է այդ տեղեկությունը[7]։

Նա Բալթյան կանանց բասկետբոլի լիգայի հիմնադիրներից մեկն է, որը գլխավորել է ավելի քան 15 տարի, 2013 թվականի փետրվարից դարձել է նրա պատվավոր նախագահը[8]։

Լիտվայի կանանց կուսակցության (լիտ.՝ Lietuvos moterų partija, 1995 թվական) հիմնադիրներից մեկն է, 1995 թվականի փետրվարի 25-ից մինչև 1998 թվականը կուսակցության նախագահ, 1998 թվականից՝ բարեփոխված Նոր ժողովրդավարություն/Կանանց կուսակցության (լիտ.՝ Naujosios demokratijos / Moterų partija) նախագահ, 2000 թվականից՝ 2000 թվականից՝ Նոր դեմոկրատիա նորացված անվանմամբ կուսակցության նախագահ (լիտ.՝ Naujosios demokratijos partija)։ Սեյմի անդամ է ընտրվել Լիտվայի Կանանց կուսակցությունից (1996-2000 թվականներ), իսկ 2000 թվականից՝ Նոր ժողովրդավարություն կուսակցությունից։

2001 թվականին դարձել է Գյուղացիական և Նոր ժողովրդավարություն կուսակցությունների միության նախագահ(լիտ.՝ Valstiečių ir Naujosios demokratijos partijų sąjunga

2004 թվականին մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններին։ Նույն թվականի հունիսի 27-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում երկրորդ փուլի քվեարկության ժամանակ նա հավաքել է ընտրողների ձայների 47,8%-ը՝ փոքր-ինչ զիջելով Վալդաս Ադամկուսին։

2004 թվականի Սեյմի ընտրություններից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության, Նոր միության, Լեյբորիստական ​​կուսակցության և Գյուղացիական կուսակցությունների միության և Նոր ժողովրդավարության կոալիցիան բաշխել են նախարարական պորտֆելները 2004 թվականի նոյեմբերին, նա դարձել է գյուղատնտեսության նախարար։

2009 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է հինգերորդ տեղը[9]։

2009 թվականի դեկտեմբերի 5-ին Լիտվայի ժողովրդական միություն կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[10]։

Ղեկավարում է «ՈւկրաԼիտա» հասարակական կազմակերպությունը, որը նպաստում է Լիտվայի և Ուկրաինայի միջև տնտեսական փոխանակմանը։

2012 թվականի փետրվարի 26-ին ինսուլտ է տարել, ենթարկվել երկու վիրահատության (վերականգնվել են գանգի ոսկորները, որոնք հեռացել էին գլխուղեղի այտուցի պատճառով)[11], որից հետո ընկել է կոմայի մեջ։ Կաթվածը վնասել է գլխուղեղի ձախ կիսագունդը՝ թողնելով Պրունսկենեին պարալիզված։ Վերականգնումը տեղի է ունեցել Մոսկվայի նյարդաբանության գիտական ​​կենտրոնում։

Մոսկվայում վերականգնվելուց հետո՝ 2013 թվականի ապրիլի սկզբին, վերադարձել է Լիտվա, ապրում է Շվյանչենսկի շրջանում՝ որդու կալվածքում, Ժվիրբլիշկես գյուղում (նրա ձախ ձեռքը պարալիզված է և․ հետևաբար, կարիք ունի մտերիմների մշտական օգնության)[12]։ Պրունսկենեի վիճակը կայուն է։

Ընտանիք

խմբագրել

Նախքան իր առաջին բարձրագույն կրթությունն ավարտելը Պրունսկենեն ամուսնացել է Պովիլաս Պրունսկուսի հետ։ 1963-1971 թվականների ընթացքում ունեցել է երեք երեխա՝ 1 որդի և երկու դուստր` Ռասան և Դայվիտան։ Ավելի ուշ նա բաժանվել է իր առաջին ամուսնուց և 1989 թվականին ամուսնացել է Ալգիմանտաս Թարվիդասի հետ[13]։

Որդին` Վայդոտաս Պրունսկուսը, գյուղացիական կուսակցությունների և Նոր դեմոկրատիայի միության ակտիվիստ է, Շվենչենսկի շրջանի ինքնակառավարման խորհրդի անդամ։

Մրցանակներ և կոչումներ

խմբագրել
  • Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի II աստիճանի շքանշան
  • Լիտվայի անկախության մեդալ
  • Հուշանշան Լիտվայի անդրատլանտյան հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար և Լիտվայի Հանրապետությանը ՆԱՏՕ հրավիրելու կապակցությամբ (2003 թվական)[14]
  • Լիտվայի անկախության վերականգնման քսաներորդ տարեդարձի առթիվ մեդալ (2010 թվական)[15]
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ Խաչի շքանշան (Գերմանիա)
  • Դոստիկի 2-րդ աստիճանի շքանշան (հունվարի 14, 2015 թվական, Ղազախստան)[16]
  • Շվենչենսկի շրջանի պատվավոր քաղաքացի (Շվենչենսկի շրջանի ինքնակառավարման 2003 թվականի հունիսի 3-ի որոշում)։
  • Gintarinės ledi išpažintis. Vilnius: Politika, 1991.
  • Leben für Litauen. Frankfurt/Main, Berlin, Ullstein, 1992
  • Užkulisiai. Vilnius: Politika, 1992.
  • Iššūkis drakonui. Kaunas: Europa,1992.
  • Išsivadavimo kaina. Vilnius: Politika, 1993.
  • Laisvėjimo ir permainų metai. Vilnius: Viltis, 1995.
  • Markt Baltikum: Geshäfts- und Investionsratgeber für die Praxis. Freiburg, Berlin: Rudolf Haufe Verlag, 1995.
  • Apie dabartį ir ateitį. Vilnius, 2002.
  • Lietuvos moterys (альбом «Женщины Литвы», составитель и автор текста). Vilnius: Lietuvos Europos institutas, 2002

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Opfell. pgs. 161-168
  3. Александр Владимирович Гапоненко (2016 թ. դեկտեմբերի 18). «Люди греха и удерживающие». imhoclub.lv. IMHOclub - Территория особых мнений. Վերցված է 2021 թ. հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Opfell Pgs. 161-168
  5. Opfell. Pgs. 161-168
  6. Smith. Pg. 120
  7. «С бывшего премьер-министра Литвы Казимиры Прунскене сняты все подозрения в сотрудничестве с КГБ». Արխիվացված օրիգինալից 2016 թ. օգոստոսի 03-ին. Վերցված է 2016 թ. մարտի 31-ին.
  8. Lithuanian businessman V. Urba became President of the BWBL
  9. «Рекорд: за Д. Грибаускайте проголосовал почти миллион». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  10. Казимира Прунскене возглавила первую в Литве пророссийскую партию
  11. «Прунскене ожидала еще одна нейрохирургическая операция». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Казимира Прунскене после реабилитации в Москве вернулась в Литву». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 05-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 04-ին.
  13. Opfell, pp. 161-168.
  14. «Dėl apdovanojimo atminimo ženklu». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  15. Dėl apdovanojimo atminimo medaliu Lietuvos nepriklausomybės atkūrimui 20 metų
  16. Առողջական թույլ վիճակի պատճառով մրցանակը հանձնվել է ոչ թե դեսպանատանը, այլ անմիջապես Պրունսկենեի կալվածքում, որտեղ ժամանել էր դեսպան Բ. Ա. Մուհամեդջանովը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիրա Պրունսկենե» հոդվածին։