Կադյա Մոլոդովսկայա (իդիշ՝ קאַדיע מאָלאָדאָװסקי, մայիսի 10, 1894(1894-05-10)[1], Բերյոզա, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1975(1975-03-23)[1], Ֆիլադելֆիա, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գրող, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ։ Գրել է իդիշերեն։

Կադյա Մոլոդովսկայա
իդիշ՝ קאַדיע מאָלאָדאָװסקי
Ծնվել էմայիսի 10, 1894(1894-05-10)[1]
ԾննդավայրԲերյոզա, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 23, 1975(1975-03-23)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անունРивке Зильберг
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, խմբագիր և ուսուցչուհի
Լեզուիդիշ
Ազգությունհրեա
Քաղաքացիություն Լեհաստան,  Իսրայել,  Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Պարգևներ
 Kadya Molodovsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կադյա Մոլոդովսկայան ծնվել է Գրոդնոյի նահանգի Բերեզա Կարտուսկա բնակավայրում (այժմ՝ Բրեստի մարզի Բերյոզա քաղաք, Բելառուս) Իսահակ Մոլոդովսկու և ուսուցչուհի Իտկե Կապլանի ընտանիքում։ Կադյա (Կադիշ) անունը ստացել է տատիկից։ Սովորել է ռեֆորմացված հրեական արական կրոնական դպրոցում, 1911 թվականին ավարտել է Լիբավայի կանանց ռուսական գիմնազիան։ 1913 թվականին Կադյան մասնակցեց Իցհակ Ալտերմանի և Իեհիել Հալպերինի կողմից դպրոցների և մանկապարտեզների եբրայերենի ուսուցիչների համար կազմակերպված դասընթացներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվեց Պոլտավա, այնուհետև՝ Սարատով, 1916-1917 թվականներին աշխատել է Օդեսայի եբրայական մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, որտեղ դասընթացները տարհանվել էին Վարշավայից։ 1917 թվականին Կադյան փորձեց վերադառնալ Բերեզա՝ ծնողների մոտ, բայց Քաղաքացիական պատերազմի պատճառով կարողացավ հասնել մինչև Կիև։ Այստեղ նա ապրեց երեք տարի, ծանոթացավ Լև Սիմխեի հետ, և նրանք ամուսնացան 1920 կամ 1921 թվականին։

Կիևում առաջին անգամ որպես բանաստեղծ՝ Կադյա Մոլոդովսկայան հանդես է եկել «Կիևյան խմբի» (Դավիդ Բերգելսոն, Դեր Նիստեր, Դավիդ Հոֆշտեյն, Լև Կվիտկո) «Eygns» ալմանախում[2]։ 1921 թվականին տեղափոխվել է Վարշավա, որտեղ ավարտելով ուսուցչական սեմինարիան՝ դպրոցում դասավանդել է իդիշերեն և եբրայերեն։ Գրել է բանաստեղծություններ, բալլադներ և հեքիաթներ երեխաների համար։ 1925 թվականից մինչև 1935 թվականը բազմիցս տպագրվել է իդիշերեն լույս տեսնող «Literarishe bleter» վարշավյան ամսագրում և 1934-1936 թվականներին վարել է «Fraynd» թերթի գրական էջը։

1927 թվականին իդիշերենով լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ինքնուրույն գիրքը՝ «Նոյեմբերյան գիշեր», որը ստացել է շուրջ 20 գրախոսական[3]։ Երկրորդ գիրքը՝ «Մաշիկները հեռանում են» (1930), ստացել է Վարշավյան եվրոպական համայնքի և իդիշական ՊԵՆ ակումբի մրցանակը։ 1935 թվականին արտագաղթել է Նյու Յորք, 1937 կամ 1938 թվականին ամուսինը միացել է նրան։ Նյու Յորքում Կադյա Մոլոդովսկայան հիմնել է իդիշերեն երկու ամսագրեր՝ «Svive» («Շրջափակում») և «Heym» («Տուն»)։ 1942-1944 թվականներին «Ռիվկա Զիլբերգ» կեղծանվամբ (իր վեպի հերոսուհու անվամբ) սյունակներ է գրել իդիշերեն «Ֆորվերտս» օրաթերթի համար։ 1948-1952 թվականներին բնակվել է Իսրայելում, այնուհետև վերադարձել է ԱՄՆ և 1960-1974 թվականներին Նյու Յորքում հրատարակել և խմբագրել է «Svive» («Շրջափակում») գրական ամսագիրը։ 1971 թվականին Կադյա Մոլոդովսկայան արժանացել է Իցհակ Մանգերի անվան գրական մրցանակին։ Մահացել է 1974 թվականի մարտի 23-ին, Ֆիլադելֆիայի ծերանոցում։

Բանաստեղծություններ, պոեմներ

խմբագրել
  • Kheshvendike Nekht («Նոյեմբերի գիշերներ»), Վարշավա, 1927։
  • Geyen Shikhelekh Avek: Mayselekh («Մաշիկները հեռանում են. հեքիթաներ»), Վարշավա, 1930։
  • Mayselekh («Հեքիաթներ»), Վարշավա, 1931։ 1931 թվականի ընթացքում լույս է տեսել թողարկումներով՝
  • Dzshike Gas («Դիկայա փողոցը»), Վարշավա, 1933։
  • Freydke. Վարշավա, 1935։
  • In Land fun Mayn Gebeyn («Ոսկորներիս երկրում»), ՉԻկագո, 1937։
  • Afn Barg («Լեռան վրա»), Նյու Յորք, 1938 (վաղ մանկական բանաստեղծությունների վերահրատարակում)։
  • Yidishe Kinder («Հրեա երեխաներ»), Նյու Յորք, 1945, երկրորդ հրատարակություն — 1999:
  • Der Melekh Dovid Aleyn Iz Geblibn («Մնացել է միայն Դավիթ արքան»), Նյու Յորք, 1946։
  • In Yerushalayim Kumen Malokhim («Հրեշտակները գալիս են Երուսաղեմ») 1952։
  • Likht fun Dornboym («Լույս մամուխի թփից»), Բուենոս Այրես, 1967։
  • Martsepanes: Mayselekh un Lider far Kinder(չաշխատող հղում) («Մարցիպաններ. մանկական հեքիաթներ և բանաստեղծություններ») 1970։

Բանաստեղծական թարգմանություններ

խմբագրել

Բացի մանկական և մեծահասակների բանաստեղծություններից, Մոլոդովսկայան կատարել է նաև թարգմանություններ, մասնավորապես, իդիշերեն է թարգմանել Սամուիլ Մարշակի «Տիկինը հանձնում է ուղեբեռը ...»[4]:

  • Վեպ «Fun Lublin Biz Nyu-York: Togbukh fun Rivke Zilberg» («Լյուբլինից Նյու Յորք. Ռիվկի Զիլբերգի օրագիրը»), Նյու Յորք, 1942։
  • Հեքիաթների ժողովածու «A shtub mit zibn fentster» («Յոթ պատուհանով տունը»), Նյու Յորք, 1957։
  • Էսսեների ժողովածու «Af di Vegn fun Tsion» («Սիոնի ճանապարհներին»), Նյու Յորք, 1957։
  • «Baym Toyer: Roman fun dem Lebn in Yisroel» վեպ («Դարպասների մոտ. Իսրայելում կյանքի մասին») 1967։
  • «Fun Mayn Elter-zeydns Yerushe» ինքնակենսագրություն («Մեծ պապերիս ժառանգությունից»)։ Տպագրվել է «Svive» ամսագրում 1965-1974 թվականներին։

Պիեսներ

խմբագրել

Ժողովածու կազմող

խմբագրել
  • 1962 թվականին կազմել է «Lider fun Khurbm» ժողովածուն (Հոլոքոստի մասին բանաստեղծություններ)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադյա Մոլոդովսկայա» հոդվածին։