Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլխիդա (այլ կիրառումներ)

Կոլխիդայի դաշտավայր (Կոլխիդայի հարթավայր) (վրաց.՝ კოლხეთის დაბლობი), դաշտավայր Վրաստանում, Արևմտյան Անդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև։ Ծովափով ձգվում է Սուխումից մինչև Քոբուլեթ։

Կոլխիդայի դաշտավայր
ՏեղադրությունԱնդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև
Լայնություն700 կմ
Կոլխիդայի դաշտավայր (Վրաստան)##
Կոլխիդայի դաշտավայր (Վրաստան)
Կոլխիդայի դաշտավայրի ափամերձ հատվածի մի մասը Փոթի քաղաքի մերձակայքում

Անվանում խմբագրել

Անվանումը ստացել է այս վայրերում բնակված կոլխեր հին վրացական ցեղի անունից։ Հայտնի է նաև Ռիոնի դաշտավայր անունով։

Նկարագիր խմբագրել

Կոլխիդայի դաշտավայրը սինկլինալ իջվածք զբաղեցնող ալյուվիալ հարթավայր է, որտեղ անթրոպոգենի ալյուվիալ նստվածքների հզորությունը մինչև 700 մ է։ Կան նավթազազային երևակումներ, հանքային աղբյուրներ (Ծղալտուբո)[1]։

Կլիմա խմբագրել

Կլիման խոնավ մերձարևադարձային է, մեղմ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 4,5-6 °C է, օգոստոսինը՝ 23-24 °C։ Հատվում է Ռիոն, Ինգուր և այլ գետերով։

Գյուղատնտեսություն խմբագրել

Կոլխիդայի դաշտավայրում զբաղվում են հացահատիկի (գլխավորապես եգիպտացորեն), մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 513