Խուլիո Սալինաս

իսպանացի ֆուտբոլիստ

Խուլիո Սալինաս Ֆերնանդես (իսպ.՝ Julio Salinas Fernández, սեպտեմբերի 11, 1962(1962-09-11)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա),  իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Խուլիո Սալինաս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1962(1962-09-11)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Սալինասը տասնմեկ տարեկանում սկսել է խաղալ «Աթլետիկ Բիլբաոյի» կազմում[2]՝ Լա Լիգայում իր նորամուտը նշելով 1982 թվականին։ 17 տարվա ընթացքում նա Պրիմերայի ակումբների կազմում անցկացրել է 417 հանդիպում և խփել 152 գոլ։ Նրա եղբայրը՝ Պահտի Սալինասը, նույնպես ֆուտբոլիստ է, եղել է «Աթլետիկի», «Սելտայի» և Իսպանիայի հավաքականի խաղացող։

1984 թվականին Սալինասը շահել է Պիչիչիի դիվիզիոն մրցանակը։ Նրան թույլ են տվել միանալ թիմին, բայց քիչ է խաղացել, քանի որ «Աթլետիկը» ուժեղ էր՝ հաղթելով Պրիմերան 1983 և 1984 թվականներին: 1986 թվականին Սալինասը տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ», որտեղ 2 մրցաշրջանում խփել է 31 գոլ։ Սալինասին, իհարկե, ամենաշատը հիշում են ոչ թե այս թիմերով, այլ «Բարսելոնայում» խաղով, որին միացել է 1988 թվականին[3]։ Նա ակումբ տեղափոխվել է 1988 թվականին այդ թիմում միավորվել են մի քանի բասկեր՝ ստեղծելով իրենց փոքրիկ աշխարհը ակումբի ներսում։ «Բարսելոնանյի» հետ հաղթել է Իսպանիայի մի քանի առաջնություններում, Չեմպիոնների լիգայում, Գավաթակիրների գավաթում և Իսպանիայի գավաթում՝ հաղթելով հենց «Ռեալին»։ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Սալինասը դարձել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» խաղացող՝ օգնելով նրանց ավարտել մրցաշրջանը Լա Լիգայում, բայց դա չի խանգարել նրան, որ խփի 12 գոլը: Հատկապես հիշարժան է «Կամպ Նոու»-ում «Բարսելոնայի» դեմ խաղը․ նախկին թիմի դեմ Սալինասը խաղադաշտ դուրս եկավ խաղավարտից 13 րոպե արաջ և գոլ խփեց։ Հաջորդ տարի «Դեպորտիվոն» գնեց Դմիտրի Ռադչենկոյին, իսկ Սալինասը գրեթե դադարեց խաղալ ակումբում, այնուհետև ամբողջությամբ տեղափոխվեց Խիխոնի «Սպորտինգ», որտեղ նրա երկրպագուները, որոնք բավականին շատ էին, տվեցին «Ոսկե խաղակոշիկ» մականունը նրան։ 1997 թվականին Սալինասը տեղափոխվել է «Յոկոհամա Մարինոս» ակումբ, որտեղ Սալինասը ցուցադրել է իր գոլային հմտությունները՝ 47 խաղում խփելով 34 գոլ։ Ճապոնիայից հետո Սալինասը տեղափոխվել է «Ալավես», որը մոտ է Բիլբաոյում գտնվող իր տանը։ Սալինասի կարիերայի վերջին խաղը տեղի ունեցավ նրա առաջին թիմի՝ «Աթլետիկի» դեմ[4], որում Սալինասը խփել է իր կարիերայի վերջին գոլը։

Միջազգային

խմբագրել

Իսպանիայի հավաքականի կազմում Սալինասը անցկացրել է 56 հանդիպում, խփելով 22 գոլ[5]։ Նա մասնակցել է 3 աշխարհի առաջնության և երկու Եվրոպայի գավաթի։ Սալինասը դեռևս զայրույթով է հիշում այն ​​բանը, երբ 1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Իտալիայի հետ խաղում գոլային հնարավորությունը բաց թողեց, որտեղ նա հիանալի հնարավորություն ուներ իր թիմին հասցնելու մինչև կիսաեզրափակիչ, բայց չիրացրեց այդ հնարավորությունը։

Այժմ Սալինասը աշխատում է որպես ֆուտբոլային մեկնաբան և մտածում է մարզչական կարիերայի մասին։

Կատարողական վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ատլետիկ Բիլբաո Պրիմերա 1982/83 7 1 6 3 4 0 17 4
1983/84 6 0 2 2 3 1 11 3
1984/85 28 8 11 4 1 1 1 0 41 13
1985/86 27 4 6 2 3 3 36 9
Ընդհանուր 68 13 25 11 4 4 8 1 105 29
  Ատլետիկո Մադրիդ Պրիմերա 1986/87 38 15 6 2 3 1 47 18
1987/88 37 16 5 2 0 0 42 18
Ընդհանուր 75 31 11 4 3 1 0 0 89 36
  Բարսելոնա Պրիմերա 1988/89 37 20 6 4 7 2 2 0 52 26
1989/90 34 15 7 2 4 1 2 0 47 18
1990/91 33 11 4 4 8 1 2 0 47 16
1991/92 17 7 2 0 7 2 2 0 28 9
1992/93 18 5 5 5 3 0 3 2 29 12
1993/94 7 2 4 2 2 0 13 4
Ընդհանուր 146 60 28 17 31 6 11 2 216 85
  Դեպորտիվո Պրիմերա 1994/95 24 12 4 4 4 0 32 16
Ընդհանուր 24 12 4 4 4 0 0 0 32 16
  Սպորտինգ Պրիմերա 1995/96 38 18 4 4 42 22
1996/97 16 6 2 0 18 6
Ընդհանուր 54 24 6 4 0 0 0 0 60 28
  Ալավես Պրիմերա 1998/99 22 4 0 0 22 4
1999/00 28 8 2 0 30 8
Ընդհանուր 50 12 2 0 0 0 0 0 52 12
Ամբողջ կարիերա 417 152 76 40 42 11 19 3 554 206

Ձեռքբերումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. Herrán, Alfonso (12 July 2016). «Julio Salinas: el futbolista incomprendido» [Julio Salinas: the misunderstood footballer]. Diario AS (իսպաներեն). Վերցված է 19 September 2018-ին.
  3. «Los jugadores del Atlético de Madrid Julio Salinas y Eusebio se comprometieron con el Barcelona» [Atlético de Madrid players Julio Salinas and Eusebio committed to Barcelona]. El País (իսպաներեն). 21 May 1988. Վերցված է 10 October 2018-ին.
  4. Cuenca, Nika (20 May 2000). «Un final insospechado» [Unsuspecting ending]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 21 March 2014-ին.
  5. Gil-Vernet, Pepe (15 April 2020). «Julio Salinas: "Sufrí mucho por el fallo contra Italia"» [Julio Salinas: "I suffered a lot because of my miss against Italy"]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 5 April 2023-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Սալինաս» հոդվածին։