Խորվաթիայի արդյունաբերություն

Խորվաթիայի արդյունաբերությունը կարևոր դեր ունի երկրի տնտեսության մեջ։ Այն ունի երկարատև ավանդույթ, որը 19-րդ դարից հիմնված է գյուղատնտեսության, անտառտնտեսության և հանքարդյունաբերության վրա։ Այդ ժամանակ զարգացած էին արդյունաբերության շատ ճյուղեր, ինչպիսիք են փայտամշակումը, սննդի արտադրությունը, կալիումի արտադրությունը, նավաշինությունը, կաշվի և կոշիկի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը և այլն։ Այսօր Խորվաթիայում արդյունաբերական հատվածներն են սննդի և ըմպելիքների արդյունաբերությունը (վերամշակող արդյունաբերության ընդհանուր եկամտի մոտ 24%-ը), մետաղների մշակման և մեքենաշինության ոլորտը, այդ թվում տրանսպորտային միջոցները (20%), կոքսի և նավթավերամշակման արդյունաբերությունը (17%), քիմիական, դեղագործական (11%), ռետինի, պլաստմասսայի արտադրությունը, անտառային արդյունաբերությունը, կահույքի և թղթի արտադրությունը (9%), էլեկտրական սարքավորումների, էլեկտրոնիկայի և օպտիկայի արտադրությունը (9%), տեքստիլ, հագուստի և կոշիկի արդյունաբերությունը (5%), ինչպես նաև շինարարության և շինարարական նյութերի արտադրությունը (5%)։

Խորվաթիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքում 2015 թվականին արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը կազմել է 21.2%: Արդյունաբերության արտահանումը հասել է մոտ 10 մլրդ եվրոյի, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 94,5%-ը։ Նույն թվականին արդյունաբերական արտադրության աճի տեմպը կազմել է 2,7%։

Ամփոփում խմբագրել

Խորվաթիայում արդյունաբերական արտադրանքը կարևոր տեղ ունի ընդհանուր արտադրության մեջ։ Այն ներառում է մեքենաներ, գործիքներ, մետաղից պատրաստված տարբեր ապրանքներ, նավեր և նավակներ, հանքային յուղեր և տարաներ, փայտանյութ, կահույք և մահճակալներ, ռազմական տեխնիկա, հագուստ և կոշիկ պարագաներով, ցեմենտ, աղյուսներ, այլ շինանյութեր և այլն։ Նշանակալի է նաև արտադրությունը էներգետիկայի, հանքարդյունաբերության և ջրամատակարարման բնագավառներում։

Անցումային գործընթացի ժամանակ (1990-ական թվականներին և հետո) շատ ընկերություններ փակվեցին կամ վնասվեցին Խորվաթիայի Անկախության պատերազմի ժամանակ։ Դա տեղի է ունեցել հիմնականում փայտանյութի, մետաղի և տեքստիլային ճյուղերի ընկերությունների հետ։ Այնուամենայնիվ, որոշ ոլորտներ վերականգնվեցին և այնուհետև ուշագրավ արդյունքներ տվեցին։ Շինարարության և էներգետիկայի բնագավառներում նույնպես արտադրական զգալի մակարդակի են հասել։ Բազմաթիվ ընկերություններ շատ ակտիվ են արտաքին առևտրում։

2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով խորվաթական արդյունաբերությունը կրեց արտադրողականությանության անկման, տեմպերի դանդաղ աճի և գործազրկության մակարդակի բարձրացման հետևանքները։ Արդյունաբերության ընդհանուր տեսակարար կշիռը տարեցտարի ընկավ ամբողջ տնտեսության մեջ. 2010 թվականին, օրինակ, արդյունաբերությունը զբաղեցնում էր գործունեության 28.1%-ը։ Բացասական միտումները փոխվեցին ոչ ավելի շուտ, քան 2014 թվականին, քանի որ արդյունաբերական արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ հասել է 1.3% աճի փոքր տեմպերի։

Արդյունաբերության արտադրության տարեկան աճի տեմպը 2015 թվականին աճել է 2.7%-ով, իսկ 2016 թվականին՝ ավելի բարձր։ Արտադրության ամենաարագ աճը գրանցվել է թղթի արտադրության ոլորտի (2008 թվականի համեմատ՝ 40.8%), կաշվե իրերի (35.8%), ռետինի և պլաստմասսայի արտադրության (29.2%) կողմից։ Միևնույն ժամանակ, որոշ արդյունաբերական ճյուղեր արտադրության անկում են գրանցել։

2015 թվականին արդյունաբերությունում աշխատուժի մասնաբաժինը Խորվաթիայում զբաղվածության ընդհանուր ծավալի 18,5%-ն էր, որը միաժամանակ ցույց էր տալիս բացասական գծերի միտումները։

Խորվաթիայի Հանրապետությունում խոշորագույն արդյունաբերական կենտրոններն են Զագրեբը, Ռիեկան, Սպլիտը, Օսյեկը և Վարաժդինը։ Խորվաթիայի շրջանների արդյունաբերական արտադրության արտադրանքի ավելի քան 20% մասնաբաժինը արտադրվում է Զագրեբ քաղաքում (հետո՝ Պրիմորսկո Գորանսկայում մոտ 12%, Զագրեբի շրջանում 7%, Վարաժդինի շրջանում՝ 6%), և միայն 0.3%՝ Լիչկո Սենսկայի շրջան։

Խորվաթիայի արդյունաբերության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 21.2%-ը բաժինը նրան դարձնում է տնտեսության երկրորդ խոշոր հատվածը ծառայություններից հետո։ Նրա ակնկալվող աճը հիմնված է ավելի մեծ սպառման և օտարերկրյա ներդրումների վրա։ Էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներդրված մի շարք նշանակալի ներդրումային նախագծեր արդեն իսկ ավարտվել են։

2016 թվականին ACG Worldwide-ը դարձավ Խորվաթիայում գործող Հնդկաստանի առաջին դեղագործական ընկերությունը[1]։

Պատկերասրահ խմբագրել

 

Պլոմինի էլեկտրակայան,
Իստրիա (Խորվաթիա)

 

Զագրեբի ալյուրի գործարան,
Զագրեբ

 

Բակարի արդյունաբերական գոտի
բեռնատար նավահանգիստ,
Պրիմորսկո Գորանսկա

 

ԲրոդոՏրոգիրի նավաշինարան,
Սպլիտսկո Դալմատինսկա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Associated Capsules turns sick unit to profit making entity in Coatia». Pharmabiz.com. 2016 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել