Խոսրով բեկ Սուլթանով
Խոսրով բեկ Փաշա բեկ Սուլթանով (ադրբ.՝ Xosrov bəy Paşa bəy oğlu Sultanov, մայիսի 10, 1879, Մովսեսաշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1943, Ստամբուլ, Թուրքիա), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ռազմական նախարար, Ղարաբաղի գեներալ-նահանգապետ (1919)[1][2]։
Խոսրով բեկ Սուլթանով ադրբ.՝ Xosrov bəy Sultanov | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1879 |
Ծննդավայր | Մովսեսաշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 7, 1943 (63 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | ադրբեջաներեն |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1903) և Ganja Men's Gymnasium? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Alipasha bey Sultanov? |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Khosrov bey Sultanov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽոսրով բեկ Սուլթանովը ծնվել է 1879 թվականի մայիսի 10-ին Զանգեզուրի գավառի Մովսեսաշեն (այժմ ՝ Քաշաթաղի շրջան) գյուղում[3]։ Սովորել է Գանձակի գիմնազիայում։ Գանձակի գիմնազիանն ավարտելուց հետո նա ստացել է բարձրագույն բժշկական կրթություն Օդեսայում։ Խոսրով բեյ Սուլթանովը 1918 թվականի մայիսի 28-ին Թբիլիսիում Ադրբեջանի Ազգային ժողովի անունից Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հռչակագրի 26 ստորագրողներից մեկն էր։ Խոսրով բեկը Ժողովրդավարական Հանրապետության առաջին կառավարության կաբինետում եղել է ռազմական նախարար։ Նա Անդրկովկասի սեյմի և Ադրբեջանի խորհրդարանի անդամ էր։ 1919 թվականի հունվարի 15-ին Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվել է Ղարաբաղի գեներալ-նահանգապետ։
Խորհրդային Միությանը Ադրբեջանի անդամակցությունից հետո Խոսրովի բեկը ստիպված էր մեկնել արտասահման։ Նա ապրել է Թուրքիայում, Իրանում (1926), ավելի ուշ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նա Գերմանիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր էր։ Այնուհետև Խոսրով բեկ Սուլթանովը վերադարձել է Թուրքիա 1936 թվականին և հաստատվել է Տրապիզոնում։
Խոսրով բեկ Սուլթանովը մահացել է 1943 թվականի հունվարի 7-ին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խոսրով բեկ Սուլթանով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Хронос. Султанов Хосров-бек
- ↑ «Azərbaycan Demokratik Cümhuriyyətinin ilk qəhrəman hərbi naziri – Xosrov bəy Sultanovun doğum günüdür». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Խոսրով բեկ Սուլթանով
Արտաքին հղումներ
խմբագրել- Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Внешняя политика. (Документы и материалы). — Баку, 1998, с. 568
- Ənvər Çingizoğlu. Xosrov bəy Sultanov. "Soy" dərgisi, 1 (9) 2008.
- «Azərbaycan» qəzeti. 1919-cu il 24 iyun.