Խավիարային դիվանագիտություն

Խավիարային դիվանագիտություն (ադրբ.՝ Kürü diplomatiyası, անգլ.՝ Caviar diplomacy), Ադրբեջանի լոբբիստական ռազմավարություն, որը բաղկացած է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ուղղված հրավերներից իրենց երկիր այցելելու համար` հյուրընկալ պետության հաշվին։ Խավիարային դիվանագիտությունը ներառում է նաև թանկարժեք նվերներ, որոնք ներկայացվում են որպես «պատշաճ տուրքի մատուցում` համաձայն արևելյան ավանդույթի»[1][2][3][4][5]։

Տերմինաբանություն

խմբագրել
 
Սև խավիար

«Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության «անգլ.՝ European Stability Initiative (ESI)» հրապարակած զեկույցում։ Այն վերնագրված էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»։ Զեկույցում այս եզրույթը օգտագործվում էր մատնանշելու համար ադրբեջանական պաշտոնյաների նվիրած թանկարժեք նվերները օտարերկրյա քաղաքական գործիչներին[2][6]։

«Եվրոպական կայունության նախաձեռնության» հետաքննություն

խմբագրել

Եվրոպական կայունության նախաձեռնության աղբյուրների համաձայն Ադրբեջանն ունի 10-12 մարդկանցից բաղկացած խումբ Խորհրդարանական ասամբլեայում և 3-4 մարդ քարտուղարությունում, որոնք որպես նվեր ադրբեջանական իշխանություններից ստանում են առնվազն կես կիլոգրամ սև խավիար (շուկայում գինը 1300 եվրոյից ավելի է) տարվա մեջ 4 անգամ։ Շատ պատվիրակներ հրավիրվում են Բաքու և այդ այցերի ընթացքում խավիարի հետ միասին ստանում են նաև այլ թանկարժեք նվերներ` ձեռագործ կարպետներ, ոսկյա և արծաթյա իրեր, փող։ Բայց Բաքվում նման կարգի պաշտոնյաներին տրվող ամենատարածված նվերը երկու կիլոգրամ սև խավիարն է։

Չնայած 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Ադրեջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չընտրվեց խորհրդարանի անդամ Խորհրդարանական վեհաժողովը այն համարեց միջազգային ստանդարտներին համապատասխան։ Եվրոպական կայունության նախաձեռնության խորին համոզմամբ սա տեղի ունեցավ զուտ «խավիարային դիվանագիտության» շնորհիվ։ Վերջինս բերում է մի շարք օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանը խրախուսական խոսքերի արժանացել իր այցելուների կողմից։ Օրինակ` նման վարքագիծ են դրևսորել Բրիտանական լիբերալ դեմոկրատ Միշել Հանքոքը և Էստոնիայի նախկին արտգործնախարար Քրիստիա Օյուլենդը. նրանք, չնայած Ադրբեջանում մարդու իրավունքերի խախտումներին, ազատ ընտրությունների բացակայությանը, ինչպես նաև մարդու իրավունքերի պաշտպանության միջազգային կազմակերպությունների ուղղած քննադատություններին, պնդում էին, որ այդ առումով Ադրբեջանում չկան լուրջ խնդիրներ։ Ադրբեջանի բարեկամների ցանկում ներառված էին նաև Փոլ Վիթը Բելգիայից, Էդուարդ Լինթները Բավարիայից, Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիայից, Ռոբերթ Ուոլթերը Բրիտանիայից[2]։

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թվում կային նաև ադրբեջանամետ գործիչներ։ Ընտրությունների վերաբերյալ տարբեր զեկույցներում դիտորդական խմբի ղեկավար Անդերաս Հերքելը հանդես էր գալիս նաև քննադատությամբ, որը սակայն հերքվում էր վերոհիշյալ ադրբեջանամետ գործիչների կողմից։ Իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետների վերացնելու հանրաքվեից հետո Խակի Կեսկին և Պեդրո Ագրամունտը այն որակեցին որպես ժողովրդավարության առաջընթաց[2]։

2010 թվականի ընտրություններին բացի ԵԽԽՎ դիտորդներից ներկա էին նաև ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և Մարդու իրավունքերի գրասենյակի դիտորդները։ Նրանք արձանագրեցին ընթացակարգային բազում խախտումներ` այդ թվում զանգվածային լցոնումներ։ Հատկանշական է, որ այս խախտումներից և ոչ մեկը չէր նկատվել ԵԽԽՎ դիտորդների կողմից։ Դիտորդական առաքելությունների աշխատանքների վերլուծության ժամանակ ևս նրանք հերքում էին նման խախտումները։

Եվրոպական կայունության նախաձեռնության հետաքննությունը լայն արձագանք գտավ Ռուսաստանում և միջազգային մամուլում. արձագանքեցին այնպիսի զլմ-ներ, ինչպիսիք են ԵՄ դիտորդը[7], Դանիայի քաղաքականությունը[8], Ռադիո Սարայեվոն[9], ԲիԲիՍի-ն[10], Աֆրիկյան հետախուզությունը[5], Դը Գարդիանը[1] և ուրիշներ[11] [12]:

2013 թվականի նախագահական ընտրություններ

խմբագրել
 
Իլհամ Ալիև

2013 թվականի հոկտմեբերի 9-ին Իլհամ Ալիևը արդեն երրորդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ։ ԵԱՀԿ դիտորդները, Թանա Զուլուեթայի գխավորությամբ, մատնանշեցին ընտրությունների ընթացքում խոսքի ազատության սահմանափակման դեպքեր, իսկ Եվրոպական Խորհրդարանի ներակայացուցիչները, Պինո Արլաչչիի գլխավորությամբ, փաստեցին ընտրությունների արդար և անկողմնակալ լինելը[13]։ Եվրոպական Խորհրդարանը և ԵԽԽՎ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում բարձր գնահատականի արժանացրին ընտրությունները։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ դիտորդներ ևս ընտրությունները ճանաչեցին արդար[14]։

Ընտրությունների վերաբերյալ նման հակասական դիրքորոշումները հանգեցրեցին սկանդալի։ Հոկտեմբերի 11-ին ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը և Եվրոպական հանձնակատար Ստեֆան Ֆուլը անտեսեցին Եվրոպայի խորհրդարանի գնահատականները, ներառյալ նաև նրանք, որոնք ուղղված էին ԵԱՀԿ դիտորդների մատնանշած խախտումների դեմ[15]։ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկման դրեց Արլաչչիի զեկույցը։ Քննարկման ժամանակ «կանաչներից» որևէ ներկայացուցիչ չքննադատեց զեկույցը և ասաց, որ այն վնասում է Եվրոպայի խորհրդարանի հեղինակությունը։ Սոցիալիստական խմբակցության ներկայացուցիչը ասաց, որ ԵԽԽՎ զեկույցը չի կարող համարվել հուսալի։ Ապա պարզ դարձավ, որ ԵՄ որոշ ներկայացուցիչներ ոչ պաշտոնական այցերով ժամանել էին Ադրբեջան. սա անվանվեց «ընտրական զբոսաշրջություն»[16]։

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը իր հերթին հերքեց Ներկայացուցիչների պալատի զեկույցի հավաստիությունը և ԵԱՀԿ դիտորդների գնահատականների հիման վրա հայտարարեց, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին[17]։

Շրջադարձ

խմբագրել

2015 թվականին՝ Եվրոպական խորրհդարանում քաղաքական բանտարկյալների բանաձևի քննարկումների ժամանակ, ադրբեջանամետ գործիչների կողմից գրված տեքստը սկզբնապես չէր պարունակում որևէ քննադատություն, սակայն տեքստի վերջնական տարբերակում կոչ էր արվում Ադրբեջանին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները. կար նաև սանկցիաներ կիրառելու սպառնալիք[18]։ Գերմանացի Ֆրենկ Շվաբի խոսքերով սա ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» շրջադարձային կետն էր[19]։

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որով Ադրբեջանը քննադատվում էր «աննախադեպ ճնշումների» համար։ Բանաձևը կոչ էր անում Եվրոպական իշխանություններին իրականացնել ամբողջական հետաքննություն Ալիևի և նրա ընտանիքի անդամների հավանական կոռուպցիոն գործունեության և նաև մեղավոր պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ[20]։

Հետաքննություն Միլանի դատախազի գրասենյակում և ԵԽԽՎ-ում

խմբագրել
 
Իտալիայի Սահմանադրական դատարան

2016 թվականի հունիսին Միլանի դատախազի գրասենյակում կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք ներկայացվեց Լուկա Վոլոնտեին, որը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն էր։ Համաձայն այդ տվյալների` Վոլոնտեն ստացել էր 2.39 միլիոն դոլար Ադրբեջանի պաշտոնյաներին աջակցելու համար։ Վերջինիս փաստաբանները մեղադրանքներն անվանեցին բացարձակապես անհիմն։ Համաձայն «Եվրոպական կայունություն նախաձեռնության» երկրորդ զեկույցի` «Խավիարային դիվանագիտություն։ Մաս 2», որը տպագրվել էր 2016 թվականի դեկտեմբերին, Վոլոնտեն համաձայնել էր համագործակցել հետաքննության հետ և նշել էր եվրոպական մի շարք քաղաքական գործիչների անուններ, որոնք լոբբինգ էին իրականացրել ադրբեջանական իշխանությունների համար։ Հետաքննության ընթացքում Վոլոնտեն խոսոտվանեց 2.39 միլիոն դոլար ստանալը։ Համաձայն այս զեկույցի` այդ փողերը ծախսվել էին իտալացի և այլ քաղաքական գործիչների կաշառելու համար, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցներին[21]։ Իտալիայում ցուցադրված փաստագրական ֆիլմում ևս Վոլոնտեն խոստովանում է 2.39 միլիոն դոլար ստանալու մասին, որը նրան էր փոխանցել ադրբեջանկան պատվիրակության անդամ Էլխան Սուլեյմանովը գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։ Վոլոնտեի վճարումները կատարվել են բրիտանական չորս ընկերությունների միջոցով, որոնք «Դը Գարդիանի» համաձայն Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններ էին[22]։

Միլանի դատախազի գրասենյակը մեղադրեց Վոլոնտեին երկու բանում` փողերի լվացում և կաշառքի ընդունում։ Միլանի դատարանը, քննության առնելով երկրորդ մեղադրանքը, ճանաչեց Վոլոնտեի` այս մեղադրանքից ազատ լինելը, քանի որ, համաձայն Իտալիայի սահմանադրության, պաշտոնյան չի կարող ենթարկվել պատասխանատվության իր մասնագիտական գործունեության համար[23]։ Ավելի ուշ Իտալիայի Գերագույն դատարանը գործը վերադարձրեց Միլանի դատարան` ցիտելով, որ Սահմանադրության այդ հոդվածը պաշտոնական դիրքը հարստանալու համար օգտագործելու մասին չէ[24]։ ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արֆ Մամմադովը ասել է Դը Գարդիան պարբերականին, որ ծախսել է շուրջ 30 միլիոն եվրո ադրբեջանական լոբբինգը առաջ մղելու համար. «Ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամներն էլ գիտեին այդ գործչի մասին, չնայած դա ոչ մի տեղ չէր երևում։ Ասվում էր, որ փողը ծառայում է տարբեր պատվիրակների և ԵԽԽՎ-ն ամբողջությամբ կաշառելու համար»։ ԵԽԽՎ մի շարք պատվիրակներ նշել են, որ տեղյակ են եղել առաջարկվող կաշառքների մասին[25]։

 
Պեդրո Ագրամունտ

Էլխան Սուլեյմանովը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը, անվանվում է Վոլոնտեի և եվրոպական մյուս պատվիրակների «կուրատոր»։ Եվրոպական մամուլում կային շատ օրինակներ` ինչպես Վոլոնտեն հետ էր վերցրել ԵԽԽՎ-ում իր դիմումները` տեղեկացնելով Սուլեյմանովին, որ նրա ցանկացած բառը հրաման է իր համար։ Հայաստանի պատվիրակության` ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հարցի բարձրացման փորձերը իրականցվում էին Պեդրո Ագրամունտի ընդդիմության հետ, սակայն Ագրամունտը դադարեցրեց այդ հետաքննությունները։ «Der Tagesspiegel» գերմանական օրաթերթը սա որակեց «Եվրոպայի պատմության ամենամեծ սկանդալ»։ Մամուլի հրապարակումներից հետո Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Ջագլանդը կոչ արեց Ագրամուտին անհապաղ անկախ հետաքննություն անցկացնել։ Ագրամունտը և քաղաքական խմբի հինգ ղեկավարները մերժեցին հետաքննության առաջարկվող տարբերակները։ Այնուամենայնիվ, Ագրամունտի` Սիրիա կատարած այցից հետո ԵԽԽՎ Բյուրոն վստահության քվե անցկացրեց նրա վերաբերյալ, որի արդյուքնում էլ վերջինս հեռացվեց իրական իշխանությունից[26]։ 2017 թվականի ապրիլին Եվրոպական խորհրդարանը ձևավորեց հետաքննիչ հանձնաժողով կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության համար[25][27][28]։

2017 թվականի ապրիլին Մալթայի մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաները և վարչապետ Ժոսեֆ Մուսկատի կինը ստացել էին միլիոնավոր դոլարներ Իլհամ Ալիևի դստերը` Լեյլային պատկանող բանկից։ Համաձայն լրագրողական հետաքննության` Մուսկատը 2015 թվականին այցելել էր Բաքու, որից հետո կոչ էր արել Եվրոպային դրական գնահատել Ադրբեջանում ընթացող քաղաքական գործընթացները[29]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Plush hotels and caviar diplomacy: how Azerbaijan’s elite wooed MPs // the Guardian, 24 November 2013
  2. 2,0 2,1 2,2 2,3 Caviar Diplomacy. How Azerbaijan silenced the Council of Europe // ESI, 24 May 2012
  3. «Икорная дипломатия» Баку в сфере прав человека Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // RFE/RL, 12.11.2013
  4. Council of Europe plagued by ‘caviar diplomacy’ // EURACTIV 23 03 2017
  5. 5,0 5,1 Will IOG go for Baku’s ‘caviar diplomacy’ ? Արխիվացված 2017-08-07 Wayback Machine // Africa Intelligence, 9 02 2017 г. "Baku's "caviar diplomacy" which consisted of buying the good graces of certain members of the Council of Europe"
  6. Thomas de Waal. «Независимому Азербайджану — 25: начинается новая эпоха перемен и потрясений?». Carnegie Middle East Center. Արխիվացված է օրիգինալից 2017-01-13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  7. Azerbaijani lobbyists target EU opinion Azerbaijani lobbyists target EU opinion // EU Observer, 24. MAY 2012
  8. Grandprix-værter stopper kritik med kaviargaver // Politiken, 26. MAJ. 2012
  9. «Azerbejdžanska kavijar diplomacija». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. Аналитики из Европы критикуют «икорную дипломатию» Баку // BBC, 13 июня 2012
  11. Europa: El lobby de los dictadores Արխիվացված 2015-08-05 Wayback Machine // Proceso, 30 DE ENERO DE 2015
  12. «Икорная дипломатия» Азербайджана: в Совете Европы процветает коррупция? // Регнум, 26 Мая 2012
  13. Наблюдательная миссия ОБСЕ подвергла резкой критике выборы Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // RFE/RL, 10.10.2013
  14. Love Aliyev, love Aliyev not // Osservatorio Balcani e Caucaso, 17 October 2013
  15. Кэтрин Эштон и Штефан Фюле раскритиковали президентские выборы в Азербайджане // Регнум, 11 Октября 2013 (копия)
  16. MEPs must explain trips to Azerbaijan // EUROPEAN VOICE, 10/16/13 (копия)
  17. Azerbaijan Presidential Election (Press Statement) // U.S. Department of State, October 10, 2013
  18. The functioning of democratic institutions in Azerbaijan // Parliamentary Assembly, Resolution 2062 (2015)
  19. Abschied von der «Kaviardiplomatie»? // Der Tagesspiegel, 02.07.2015
  20. EU and Azerbaijan: Breaking Up or Muddling Through? // Eurasianet, September 16, 2015
  21. Оппозиция потребовала от властей Азербайджана реакции на доклад о подкупе депутатов ПАСЕ // Кавказский узел, 21 декабря 2016
  22. UK companies ‘linked to Azerbaijan pipeline bribery scandal’ // The Guardian, 31 December 2016
  23. Parlamentare che si vende una legge? Non processabile. La sentenza: «I suoi atti sono insindacabili, dibattimento inutile» // Il fatto quotidiano, 22 maggio 2017
  24. Corruzione, «immunità parlamentare non preclude perseguibilità». La Cassazione annulla proscioglimento Volontè // Il fatto quotidiano, 24 luglio 2017
  25. 25,0 25,1 Fresh claims of Azerbaijan vote-rigging at European human rights body // The Guardian, 20/04/2017
  26. PACE Bureau declares ‘no confidence’ in Pedro Agramunt as President Արխիվացված 2017-09-06 Wayback Machine // Parliamentary Assembly of the Council of Europe, 28/04/2017
  27. Совет Европы расследует возможный подкуп парламентариев Азербайджаном // DW, 24.04.2017
  28. Die Spur des Geldes // Der Tagesspiegel, 22.03.2017
  29. Azerbaijan’s First Family Accused in Maltese Corruption Scandal // Eurasianet, May 1, 2017

Արտաքին հղումներ

խմբագրել