Պեդրո Ագրամունտ

իսպանացի քաղաքական գործիչ

Պեդրո Ագրամունտ (սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի և եվրոպական քաղաքական գործիչ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին նախագահ[2]։ Ագրամունտը Վալենսիայից է և Իսպանիայի Սենատի անդամ է 2008 թվականից։ Ագրամունտը Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ է։ Նա նաև եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը[3]։

Պեդրո Ագրամունտ
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա

Ագրամունտը Եվրոինտեգրացման կողմնակիցն է և սատարում է Ուկրաինային[4]։

Կրթություն և անձնական կյանք խմբագրել

Համաձայն նրա պաշտոնական կենսագրության Ագրամունտն ավարտել է Վալենսիայի համալսարանը։ Նրա կենսագրությունում նաև ասվում է, որ նա նաև ավարտել է Instituto de Estudios Superiores de la Empresa (IESE)Բարսելոնում` ուսանելով Կառավարում (1980)[3]։

Ագրամունտն ամուսնացել է 1979 թվականին և ունի երկու երեխա։

Բանավեճ խմբագրել

Չնայած ոչ իսպանական լրատվամիջոցներում Ագրամունտը ցածր նշանակալիություն ունի, սակայն նա ուշադրության կենտրոնում է, քանի որ եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հաշվետուն Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցով[5]։ Մարդու իրավունքների պաշտպանները քննադատում էին Ագրամունտին` Ադրբեջանի կառավարության հետ նրա կապվածության համար։ Ագրամունտն աչք է փակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին[6][7]։ Լեյլա Յունուսը, ով մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներից էր, 2014 թվականի հունիսին նույնպես քննադատեց Ագրամունտին և այդ ժամանակվանից ձերբակալվեց, քանի որ Human Rights Watch կազմակերպությանն անվանել է «ֆիկտիվ» կառույց[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/4388
  2. Parliamentary Assembly of Council of Europe. «Member Website». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 European People's Party. «Pedro Agramunt Official Biography». Party Website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Agramunt propone que se revise la continuidad de Rusia en el Consejo de Europa». Partida Popular Website. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «PACE co-rapporteurs give assessment of situation in Azerbaijani legal system». TREND News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Medzhid, Faik (2014 թ․ հունիսի 27). «Human rights defenders believe Pedro Agramunt is not best candidate for position of PACE Rapporteur on political prisoners in Azerbaijan». CK correspondent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Amnesty International (2013 թ․ հունվարի 29). «'Arrested. In a bus with great people!'». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Human Rights Watch. «Azerbaijan: Leading Rights Defender Arrested». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ագրամունտ» հոդվածին։