Խաչիկ Հովհաննիսյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Խաչիկ Վոլոդյայի Հովհաննիսյան, (հուլիսի 26, 1956(1956-07-26), Այգավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Խաչիկ Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 26, 1956(1956-07-26) (68 տարեկան)
ԾննդավայրԱյգավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1980) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1987)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

1980 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (Ա. Ծատուրյանի դասարան), 1987 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչություն բաժինը (դասախոսներ՝ Մ. Գրիգորյան, Ստեփան Անդրանիկյան, Ռաֆայել Բաբայան)։ 1981-1984 թվականներին, միաժամանակ, ավարտել է հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել ժուռնալիստի որակավորում։

Հայաստանի նկարիչների միության, 1993 թվականից՝ «Մոմիկ» մշակութային միության անդամ է։ 1987-1993 թվականներին աշխատել է Արարատ քաղաքի արվեստի դպրոցում որպես կերպարվեստի դասատու, 1998-1999 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի նկարիչը։ 2015 թվականից նկարչություն է դասավանդում Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում։

Հովհաննիսյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Ինքնանկար» 1999 թվական, Ստ/յուղ, 51x41, «Լիլիյա», 1999 թվական, Ստ/յուղ, 51x41), տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1997 թվականին Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)
  • 2000 թվականին ՄԱԿ-ի գրասենյակ, Երևան, ցուցահանդես, նվիրված Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի 55-ամյակին
  • 2001 թվականին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդես. ԱՕԿՍ, Երևան
  • 2002-2003 թվականներին Մոսկվա կինոթատրոնի սրահ, Երևան
  • 2011-2012 թվականներին «Բյուրոկրատ» գրախանութ, Երևան[2]

Խմբակային ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1983 թվականին Հայաստանի նկարիչների միություն
  • 1990 թվականին Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1992 թվականին Հայկական մշակութային հիմնադրամ
  • 1995 թվականին «Բոլոր Մուսաները» ցուցահանդես, Հայկական մշակութային հիմնադրամ
  • 1999 թվականին Հայաստանի նկարիչների միություն
  • 1998 թվականին Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թվականին ՀՆՄ-ի 80-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան
  • 2013 թվականին ԱՊՀ նկարիչների միության 80-ամյակին նվիրված ցուցահանդես, Մոսկվա
  • 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Մեջբերումներ Խաչիկ Հովհաննիսյանի մասին

խմբագրել
  Խաչիկ Հովհաննիսյանի գեղանկարչությունն ավելի ճիշտ է ներկայանում ու ընկալվում հայեցի ու քրիստոնեական արվեստի շրջանակներում։ Նրա կերպարները միջնադարյան հայ մանրանկարչության զարմից են, նրա կտավների շունչն անցյալի ու ներկայի բնական ռիթմը պահող իրողություն է։ Մեր հայացքի դեմ պարզ ու անմեղ աչքերով անցյալից ապագային են նայում աստվածային ու մարդկային պատվիրաններով ապրող մարդիկ։ Իր միջավայրն ու աշխարհը ստեղծած արվեստագետի հայացքը լռությամբ մատնացույց է անում հավերժական ասելիքով լցված իրերի ու երևույթների խորքը։  

Գրականություն

խմբագրել
  • Անուշ Թրվանց, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, «Ամենատաք երկրի և ամենատաք սիրո մասին», 1997։
  • Շուշանիկ Արզաքանյան, «Երեկոյան Երևան» թերթ, «Խաչիկը , որն իր խաչն է կրում», 1997։
  • Լյուդմիլա Մանուչարյան, «Հայաստան» թերթ, «Ասելիք՝ արվեստի լեզվով», 1997։
  • Մարինե Ամիրյան, «ԱԼՄ» թերթ, «Եթե մի բան եմ անում, արվեստի աստիճանի եմ հասցնում», 2002։
  • Բուկլետ. Խաչիկ Հովհաննիսյան, Մշակույթի հայկական ֆոնդ, 1997։

Ծանոթագրություններ

խմբագրել