Խայտաբադ
Խայտաբադ (արու)
Խայտաբադ (արու)
Խայտաբադ (էգ)
Խայտաբադ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Tadorna
Տեսակ Խայտաբադ (T. tadorna)
Միջազգային անվանում
Tadorna tadorna
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խայտաբադ (լատ.՝ Todorna todorna), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 58-67 սմ է, թևերի բացվածքը՝ 110-133 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,65 կգ։ Հիմնականում սպիտակ է, կտուցը՝ կարմիր, գլուխը, վիզը՝ կանաչ, կրծքին կա դարչնագույն-շիկակարմիր շերտ, փորի երկայնքով և մեջքի կողքերին՝ սևավուն շերտ, թափահարող փետուրները սև են։ Արուի կտուցի հիմքում կա կոշտուկ։ Էգի ճակատը սպիտակ է, կտուցը՝ առանց կոշտուկի։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակավուն է, կտուցը՝ վարդագույն երանգով։ Ցերեկը հանգստանում է մերկ ջրափերին կամ բաց ջրատարածքներում։ Վտանգի պահին չափազանց զգույշ է։ Առանձին անհատներ կարող են հանդիպել կարմիր բադի հետ. սովորաբար կազմում են ոչ խառը երամներ։ Հայաստանում նստակյաց է, քիչ տարածված։

ԿենսակերպԽմբագրել

Բնակվում է լճերում և ձկնաբուծական լճակներում։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ փորվածքներում, այլ կենդանիների լքված բներում, ծառերի փչակներում, պատերի ճեղքերում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով, ջրային բույսերով։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Դնում է 66 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 8-10 ձու։ Բնադրումը ՀՀ տարածքում վերջնականապես հաստատված չէ։ Առանձին հեղինակների կարծիքով բները հայտնվում են նաև խոտի կամ հարդի դեզերում։ 1940-2000-ի ընթացքում երամներ (1-40 թռչուն) են գրանցվել ՀՀ 25 կետում, երամում 100-ից ավելի թռչունի հայտնվելը հազվագյուտ երևույթ է։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Սկանդինավյան երկրներում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում և Ճապոնիայում։ Հայաստանում չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում[1]:

ՊահպանությունԽմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով ևգնահատվում է որպես խոցելի տեսակ։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում:

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6