Խաղաղ Դոնը
«Խաղաղ Դոն» (ռուս.՝ «Тихий Дон»), Միխայիլ Շոլոխովի 4 հատորանոց վեպ-էպոպեան։ 1-3-րդ հատորները գրվել են 1925 թվականից 1932 թվականների ընթացքում, 1928-1932 թթ. հրատարակվել են «Հոկտեմբեր» ամսագրում։ 4-րդ հատորն ավարտին է հասցվել 1940 թվականին և հրատարվել «Նոր երկիր» ամսագրում 1937-1940 թթ.[1]։
Խաղաղ Դոնը ռուս.՝ Тихий Дон | |
---|---|
Հեղինակ | Միխայիլ Շոլոխով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դյուցազներգություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Գրիգորի Մելեխով և Natalya Melekhova? |
Ստեղծման տարեթիվ | 1925—1940 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման տարեթիվ | երկու գրքով՝ 1928-1940 |
Թարգմանիչ հայերեն | Համբարձում Մազմանյան |
Հրատարակում հայերեն | 1949-1951, 1978 |
OCLC | 51565813 |
And Quiet Flows the Don Վիքիպահեստում |
Վեպը 20-րդ դարի ռուս գրականության ակնառու ստեղծագործություններից է, որը տալիս է Դոնի կազակների կյանքի լայն համայնապատկերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1917 թվականի հեղափոխության դեպքերը և քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում։
Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, անգլերեն թարգմանությունը լույս է ընծայվել դեռևս 1934 թվականին[2]։ Այս վեպի համար 1965 թվականին Շոլոխովին շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ՝ «Ռուսաստանի համար շրջադարձային ժամանակների և Դոնի կազակության մասին էպոսի գեղարվեստական ուժի և ամբողջականության համար» բանաձևմամբ։
20-րդ դարում վեպը երեք անգամ էկրանավորվել է (1930, 1958, 1992)։
Սյուժե
խմբագրելՎեպի գործողությունների հիմնական մասը տեղի են ունենում Վեշենսկայա ստանիցայի Տատարսկի խուտորում մոտավորապես 1912-ից 1922 թվականների ընթացքում[3]։ Սյուժեի հիմքում ընկած է կազակ Մելեխովների ընտանիքի կյանքը՝ Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների ընթացքում։ Բազմաթիվ փորձությունների են ենթարկվում Մելեխովները խուտորցիների և Դոնի ողջ կազակության հետ այդ խռովահույզ տարիներին։ Ամուր և ապահովված ընտանիքից վեպի վերջում ողջ են մնում միայն Գրիգորի Մելեխովը, նրա որդի Միշան և քույրը՝ Դունյան։
Գրքի գլխավոր կերպարը Գրիգորի Մելեխովն է՝ Դոնի կազակ, շարքային, ապա սպա։ Պատմական շրջադարձը, բոլորովին փոխելով Դոնի կազակների հին կենսաձևը, զուգադիպում է նրա անձնական կյանքի շրջադարձերին։ Գրիգորին չի կարողանում հասկանալ, թե որ կողմն անցնի՝ կարմիրների, թե սպիտակների։ Մելեխովը սեփական ուժերով ծառայությամբ սովորական կազակի աստիճանից հասնում է մինչև սպայական աստիճանի, ապա մինչև գեներալի պաշտոնի (Քաղաքացիական պատերազմի ընթացքում գլխավորում է ապստամբական դիվիզիան), սակայն ռազմական կարիերան չի դասավորվում։ Այդպես և Մելեխովը երկընտրանքի առաջ է կանգնում երկու կանանց միջև. սկզբում չսիրած կինը՝ Նատալյան, ում հանդեպ զգացմունքներն արթնանում են միայն երկու երեխաների՝ Պոլյուշկայի և Միշատկայի ծնունդից հետո, և Ակսինյա Աստախովան, Գրիգորիի առաջին և ամենաուժեղ սերը։ Երկու կանանց էլ նա չի կարողանում պահպանել։
Գրքի վերջում Գրիգորին թողնում է ամեն ինչ և վերադառնում տուն, դեպի ամբողջ ընտանիքից միակ ողջ մնացած որդին և դեպի հայրենի հողը։
Վեպը պատկերում 20-րդ դարասկզբի գյուղացիական կյանքը՝ Դոնի կազակներին հատուկ ավանդույթներն ու սովորությունները։ Մանրամասն նկարագրված է կազակների դերը ռազմական գործողությունների ժամանակ, հակախորհրդային ապստամբությունը և դրա ճնշումը, Խորհրդային իշխանության հաստատումը Վեշենսկայա ստանիցայում։
Հիմնական կերպարներ
խմբագրել- Գրիգորի Մելեխով — կազակ Վեշենսկայա ստանիցայից, 1892 թ.
- Պետրո Մելեխով — նրա ավագ եղբայր
- Դունյաշկա — նրանց կրտսեր քույրը
- Պանտելեյ Պրոկոֆևիչ Մելեխով — նրա հայրը, ավագ ուրյադնիկ
- Վասիլիա Իլյիչնա — Պանտելեյ Մելեխովի կինը, Պետրոյի, Գրիգորիի և Դունյաշկայի մայրը
- Դարյա Մելեխովա — Պետրոյի կինը
- Ստեպան Աստախով— Մելեխովների հարևանը
- Ակսինյա Աստախովա — Ստեպանի կինը, Գրիգորի Մելեխովի սիրուհին
- Նատալյա Կորշունովա (ապա Մելեխովա) — Գրիգորիի օրինական կինը
- Միտկա Կորշունով — նրա ավագ եղբայրը, սկզբում Գրիգորիի ընկերը
- Միրոն Գրիգորևիչ Կորշունով — հարուստ կազակ, նրանց հայրը
- Գրիշակա պապ — Միրոն Կորշունովի հայրը, 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից
- Միխայիլ Կոշևոյ — աղքատ կազակ, Գրիգորիի հասակակից և ընկեր, ապա մահացու թշնամի
- Խրիսանֆ Տոկին (Խրիստոնյա) — ատամանյան գնդի կազակ
- Իվան Ադեևիչ Սինիլինի — ծեր կազակ, ատամանյան գնդում ծառայող
- Անիկեյ (Անիկուշկա), Ֆեդոտ Բոդովսկով, Իվան Տոմիլին, Յակով Պոդկովա, Շումիլին եղբայրներ (Շամիլներ) — Տատարսկի խուտորի կազակներ
- Սերգեյ Պլատոնովիչ Մոխով — այլ քաղաքից եկած հարուստ վաճառական, Տատարսկի խուտորի խանութի և ալրաղացի տեր
- Ելիզավետա և Վլադիմիր — նրա դուստրը և որդին
- Եմելյան Կոնստանտինովիչ Ատեպին «Ցացա» մականունով — Ս. Պ. Մոխովի ընկերակիցը
- Իվան Ալեքսեևիչ Կոտլյարով — կազակ, Մոխովի ալրաղացի մեքենավար
- Եվգենի Լիստնիցկի — կազակ, ազնվական, ատամանյան գնդի հարյուրապետ
- Նիկոլայ Ալեքսեևիչ Լիստնիցկի — նրա հայրը, կազակական գեներալ, Յագոդնոյե դաստակերտի տեր
- Սաշկա պապ — Լիստնիցկիների ձիապան, մոլի հարբեցող և ձիասեր
- Շտոկման Իոսիֆ Դավիդովիչ — փականագործ, եկվոր Դոնի Ռոստովից
- Պրոխոր Զիկով — հնազանդ կազակ, Գրիգորի Մելեխովի պաշտոնակիցը
- Իլյա Բունչուկ — կազակ, բանվոր Պետերբուրգում, գնդացրորդ, բոլշևիկ
- Աննա Պոգուդկո — հրեուհի Դոնի Ռոստովից, գնդացրորդուհի, Բունչուկի սիրուհին
- Կրուտոգորով, Գևորկյանց — Բունչուկի խմբի գնդացրորդ
- Օլգա Գորչակովա — ռոտմիստր Բորիս Գորչակովի, ապա Եվգենի Լիստնիցկու կինը
- Կապարին — շտաբս-կապիտան, Ֆոմինի օգնական
Քննադատություն
խմբագրելԴեռևս առաջին հատորի սկզբնական հրատարակությունների ժամանակ քննադատների մեծ մասը մատնանշեց գրքի բարձր գեղարվեստական արժանիքները, ընդհանրացումների կարողությունը և հեղինակի նուրբ դիտողականությունը։ Վեպը փայլուն գնահատականների արժանացավ խորհրդային գրականության ականավոր ներկայացուցիչներ Սերաֆիմովիչի և Մաքսիմ Գորկու կողմից։
Եղան նաև հակադիր կարծիքներ. այն, որ դա ոչ թե ամբողջական վեպ է, այլ դիպվածների հավաքածու (Բերտոլդ Բրեխտ և Գրեհեմ Գրին)։
Գիրքը բարձր է գնահատել և՛ խորհրդային, և՛ արտասահմանյան ընթերցասեր հասարակությունը[4]։
Մրցանակներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ 1941 թվականին[5].
- Գրականության Նոբելյան մրցանակ 1965 թվականին. Շելեխովը պատմության մեջ սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի միակ ներկայացուցիչն էր, ով Նոբելյան մրցանակ ստացավ խորհրդային իշխանության պաշտոնական թույլտվությամբ։
Ներկայացումներ
խմբագրել- Իվան Ձերժինսկու օպերաներ
- «Խաղաղ Դոն»՝ օպերա 4 գործողությամբ, 6 տեսարանով, լիբրետտոյի հեղինակ՝ Լեոնիդ Ձերժինսկի՝ ըստ վեպի 1-ին և 2-րդ հատորների։ Օպերան ներկայացվել է ԽՍՀՄ բազմաթիվ բեմերում։
- 1935, հոկտեմբերի 22՝ Լենինգրադ, Միխայլովսկի թատրոն, Սամուիլ Սամոսուդի խմբավարությամբ (Ակսինյա Աստախովայի դերում՝ Նադեժդա Վելտեր), առաջին ներկայացում։
- 1936, մարտի 25՝ Մոսկվա, Մեծ թատրոն, Նիկոլայ Գոլովանովի խմբավարությամբ։
- 1936, մայիսի 31՝ Մոսկվա, Նեմիրովիչ-Դավչենկոյի անվան երաժշտական թատրոն, Գ. Ստոլյարովի խմբավարությամբ։
- 1947, նոյեմբերի 7՝ Լենինգրադ, Միխայլովսկի թատրոն, նոր հեղինակային խմբագրությամբ։
- «Գրիգորի Մելեխով»՝ վեպի եզրափակող գրքի հիման վրա՝ գրված 1967 թվականին։
- Բալետ
- «Խաղաղ Դոն»՝ Լեոնիդ Կլինիչևայի բալետ։
- 1987, դեկտեմբերի 26՝ Լենինգրադ, Միխայլովսկի թատրոն։ Թատերապարերը բեմադրող՝ Նիկոլայ Բոյարչիկով, խմբավար՝ Վադիմ Աֆանասև, նկարիչ՝ Ռ. Իվանով։
- Դրամատիկական թատրոն
- 1976՝ «Խաղաղ Դոն», Մ. Գորկու անվան Ռոստովի շրջանային դրամատիկական թատրոն, ռեժիսոր՝ Յան Ցիցինովսկի (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան մրցանակի դափնեկիր), Գրիգորի Մելեխովի դերում՝ Պավել Մորոզենկո, Արիստարխ Լիվանով (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան մրցանակի դափնեկիրներ)
- 1977՝ «Խաղաղ Դոն», Գեորգի Տովստոնոգովի և Դինա Շվարց բեմական երկ, ռեժիսոր՝ Յուրի Ակսյոնով, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, Լենինգրադ
- 2013՝ «Խաղաղ Դոն», Գրիգորի Կոզլովի բեմարկություն, ռեժիսոր՝ Գրիգորի Կոզլով, Սանկտ Պետերբուրգի «Մաստերսկայա» թատրոն[6]։
Էկրանավորումներ
խմբագրել- 1930 — «Խաղաղ Դոն» — ռեժիսորներ Օլգա Պրեոբրաժենսկայա, Իվան Պրավով
- 1958 — «Խաղաղ Դոն» — ռեժիսոր Սերգեյ Գերասիմով
- 2006 — «Խաղաղ Դոն» — ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկ
Նկարազարդումներ
խմբագրելՎեպը նկարազարդել են երկրի շատ հիանալի նկարիչներ՝ Օրեստ Վերեյսկին, Սերգեյ Կորոլկովը, Անատոլի Մոսինը, Իրինա Չարսկայան։ 1975 թվականին, «Օգոնյոկ» հանդեսում Շոլոխովի ստեղծագործությունների հավաքածուն կազմելու աշխատանքների հետ կապված, գրողը խորհուրդ տվեց հրատարակիչներին՝ «դնել Վերեյսկու նկարազարդումները»։ Օ. Գ. Վերեյսկու պատկերազարդումներով Մ. Ա. Շոլոխովի ստեղծագործությունները հրատարակվեցին հսկայական տպաքանակով և մինչ օրս էլ մնում են ամենտարածվածը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Առաջին գրքի երրորդ գլխի կազակական օրորոցայինը ոգեշնչել է ամերիկացի հեղինակ-կատարող Փիթ Սիգերին՝ գրելու համաշխարհային ճանաչում ունեցող հակապատերազմական «Where Have All the Flowers Gone?» երգը[7]։
- 1987 թվականին լույս ընծայվեց Վլադիմիր Սկվորցովի «Գրիգորի Մելեխով» գիրքը, որտեղ հետամուտ է լինում հերոսի հետագա ճակատագրին Մեծ հայրենական պատերազմի ընթացքում։
- 1993 թվականին հրատարակվեց Վլադիմիր Շատովի գիրքը «Դոնը թափվում է ծով» վերնագրով, որտեղ պատմվում է գրքի մի քանի հերոսների հետագա ճակատագրերի մասին, այդ թվում և Գրիգորի Մելեխովի՝ մինչև Մեծ հայրենական պատերազմ և հետպատերազմյան ժամանակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ЭНИ «Шолохов». Библиография». Արխիվացված է օրիգինալից 2008-03-09-ին. Վերցված է 2015-04-20-ին.
- ↑ ««Тихий Дон — Илиада XX века»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Якименко Л. Г. Шолохов // Краткая литературная энциклопедия. Т. 8. — Стб. 758—764». Արխիվացված է օրիգինալից 2008-04-11-ին. Վերցված է 2015-04-22-ին.
- ↑ Феликс Кузнецов. «„Тихий Дон“. Судьба и правда великого романа». Вступление Արխիվացված 2008-05-26 Wayback Machine
- ↑ «Шолохов в 1941 году был заместителем председателя комиссии по Сталинским премиям в области литературы и искусства». Արխիվացված է օրիգինալից 2008-04-11-ին. Վերցված է 2015-04-22-ին.
- ↑ «Страницу спектакля «Тихий Дон»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Будь у меня молот, будь у меня песня»: Пит Сигер(չաշխատող հղում) // Радио Свобода. Программа: Поверх барьеров, 16.06.2003
Գրականություն
խմբագրել- Приходченко П. И. Формы выражения авторского сознания в романе М. А. Шолохова «Тихий Дон»։ Монография. — Н. Новгород։ НГТУ им. Р. Е. Алексеева, 2012. — 145 с. — 300 экз. — ISBN 978-5-502-00048-2 (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Электронная версия книги 1, 2 (ռուս.)
- Электронная версия книги 3, 4 (ռուս.)
- Михаил Шолохов: Творчество и биография Արխիվացված 2017-03-09 Wayback Machine (ռուս.)
- Электронная версия книги «Тихий Дон»: судьба и правда великого романа. Автор Кузнецов Ф. Ф.(ռուս.)
- Роман «Тихий Дон» как энциклопедия. Антропология Донских казаков Արխիվացված 2017-03-01 Wayback Machine(ռուս.)
- Венков А. В. С Харлампием Ермаковым не всё так просто: о прототипе Григория Мелехова // Донской временник: краеведческий альманах / Донская государственная публичная библиотека. Ростов-на-Дону, 1993-2014. (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղ Դոնը» հոդվածին։ |