Ալեքսանդր Սերաֆիմովիչ

Ալեքսանդր Սերաֆիմովիչ (հունվարի 7 (19), 1863[1], Նիժնե Կուրմոյարսկայա, Ցիմլյանսկի շրջան, Ռոստովի մարզ - հունվարի 19, 1949(1949-01-19)[2][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Ալեքսանդր Սերաֆիմովիչ
Alexander Serafimovich.jpg
Ծնվել էհունվարի 7 (19), 1863[1]
ԾննդավայրՆիժնե Կուրմոյարսկայա, Ցիմլյանսկի շրջան, Ռոստովի մարզ
Վախճանվել էհունվարի 19, 1949(1949-01-19)[2][1][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերպատմվածք, վիպակ, վեպ և Ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Alexander Serafimovich Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Դոնի զորքի յասավուլի ընտանիքում։ Ալեքսանդր Սերաֆիմովիչը 1883-1887 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում։ Ձերբակալվել է Ուլյանովի ու մյուսների գործի (1887 թվականին) կապակցությամբ և աքսորվել Արխանգելսկի նահանգ։ Վերադառնալով Դոն (1890 թվական)՝ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատական խմբակների հետ։ Վաղ շրջանի ստեղծագործությունները («Սառցաբեկորի վրա», 1899 թ., պատմվածք և այլն) գրված են աքսորի տպավորությունների տակ։ 1901 թվականին հրատարակվել է Սերաֆիմովիչի «Ակնարկներ և պատմվածքներ» առաջին գիրքը։ 1902 թվականին փոխադրվել է Մոսկվա, մտել «Չորեքշաբթի» գրական խմբակի մեջ, ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ, աշխատակցել «Գիտելիք» հրատարակչությանը։ «Գիշերվա կեսին»,«Ջարդ», «Պրեսնյայում» և այլ ակնարկներում ու պատմվածքներում արտացոլված են 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները։ Հեղափոխությունից հետո Սերաֆիմովիչի ստեղծագործության մեջ ուժեղացել է պատմականությունը։ «Քաղաք տափաստանում» (1912 թվական) վեպը ռուսական արդիական կապիտալիզմի ընդհանրացված պատմությունն է։ Սերաֆիմովիչի 1914-1918 թվականներին գրած ակնարկներն ու պատմվածքները աչքի են ընկնում ժողովրդի թշվառության խոր ըմբռնումով, արտացոլում են հակապատերազմական և հեղափոխական տրամադրությունների աճը ժողովրդի մեշ։ Սերաֆիմովիչին ողջունել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Որպես «Պրավդա»-ի զինթղթակից եղել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Գրողի զինվորական հրապարակախոսությունը բարձր է գնահատել Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայկական հրատարակչություն 1927 թվական) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ 1930-ական թվականներին Սերաֆիմովիչը հրատարակել է «Դոնի տափաստաններով» (1931 թվական) ակնարկաշարը, աշխատել ինքնակենսագրական ստեղծագործության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ Սերաֆիմովիչը խմբագրել է «Օկտյաբր» («Октябрь», 1926-1929 թվականներ) ամսագիրը։ ԽՍՀՄ գրողների միության կազմակերպիչներից է։ Սերաֆիմովիչի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ ԽՍՀՄ պետ․ մրցանակ (1943 թվական)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Серафимович Александр Серафимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։