Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон), Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի հիման վրա գրված բալետ, որի կոմպոզիտորը Լեոնիդ Պավլովիչ Կլինիչևն է։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1987 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադի Փոքր օպերային թատրոնում։

Խաղաղ Դոն
Տեսակբալետ
ԿոմպոզիտորԼեոնիդ Կլինիչև
Սյուժեի աղբյուրԽաղաղ Դոն
Գործողությունների քանակԲալետ 2 գործողությամբ
Գործողության տեղՌուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26 1987
Առաջնախաղի վայրՄիխայլովսկի թատրոն, Լենինգրադ

Պատմություն

խմբագրել

Կոմպոզիտոր Լեոնիդ Պավլովիչ Կլինիչևը բալետի երաժշտության համար աշխատել է շուրջ 20 տարի։ Բալետի երաժշտական նյութի կուտակման համար Կլինիչևը 20-րդ դարի 60-70-ական թվականներին մասնակցել է բանահյուսական արշավների։ Բալետի երաժշտությունն առաջացել է դոնյան արշավների ստեղծագործական նյութերի բեկման հետևանքով։ Բալետի առաջին գործողությունում հնչում է «Եգիր այգում, սոխակ» հարսանեկան երգը։

«Դու, Եգորուշկա, Եգոր» հարսանեկան երգի ինտոնացիայից առաջ է եկել բալետի երկրորդ տեսարանը՝ «Հարսանիքի» հիմնական թեման։ «Կազակները Լեհաստանում» պարային երգն օգտագործվել է բալետի չորրորդ՝ «Պայքար ավստրիացիների դեմ» տեսարանում։ Կազակների շարային պատրաստականության թատերական գործողության ընթացքում օգտագործվում է «Աստված ցարին պահպանի» օրհներգի մեղեդին։

Բալետի պարտիտուրայի երկու տարբերակ կա՝ երեք տակտ հաշվով և երկու տակտ հաշվով՝ պատրաստված Ն. Բոյարչիկովի կողմից Լենինգրադում բեմականացման համար։

Բեմադրություն

խմբագրել

«Խաղաղ Դոն» բալետը բեմադրվել է Լեոնիդ Պավլովիչ Կլինչևի երաժշտության հիման վրա։ Բալետը բեմադրվել է 1987 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադի Փոքր օպերային թատրոնում, պարուսույց՝ Նիկոլայ Բոյարչիկով, դիրիժոր՝ Վադիմ Պետրովիչ Աֆանասև, նկարիչ՝ Ռ. Իվանով։

Գրականություն

խմբագրել
  • Уринсон Е. Г. Фольклорный балет «Тихий Дон» Л. Клиничева: Принципы музыкальной характеристики и вопросы тематизма. Музыкальная культура Юга России. Южно-Российский музыкальный альманах. Изд. Ростовская консерватория. 2013.
  • Чернова Н. Прорастание смысла (о постановке балета «Тихий Дон» Л. Клиничева в Ленинградском Малом театре оперы и балета) // Советский балет. - 1989. - № 1. -С.16-18.
  • Большой театр СССР. К 85-летию со дня рождения Михаила Александровича Шолохова. Л. П. Клиничев. «Тихий Дон». Балет в 2-х частях. - М. : Тип. ГАБТ. - 1990 - 23 мая.

Արտաքին հղումներ

խմբագրել