Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաթաբալա (այլ կիրառումներ)
Оскар Шмерлинг.jpg

«Խաթաբալա», երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906 - 1916, 1922, 1925 - 1926-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Երիցյան, Ա. Աթանասյան։ Տպագրել է ֆելիետոններ, առակներ, հանելուկներ։ Դատապարտել է սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը, նպաստել՝ Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությանը։ Արձագանքել է միջազգային իրադարձություններին, Բալկանյան և Արևելքի ժողովուրդների ազատագրական պայքարին։ Արժեքավոր են Գ. Բաշինջաղյանի, Գ. Գրենևսկու, Գ. Երիցյանի, Ա. Միրգոյանի, Գ. Ռոտտերի պատկերազարդումները։ Աշխատակցել են Ատրպետը, Մ. Բագրատունին, Կ. Մելիք-Շահնազարյանը, Գ. Լևոնյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Մ. Արազին, Ստեփան Զորյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png