Հենրիկ Հրինևսկի (լեհ.` Henryk Hryniewski, վրաց.` ჰენრიხ ჰრინევსკი, նոյեմբերի 10 (22), 1869, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1938(1938-03-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, քանդակագործ, հասարակական գործիչ, վրացական քանդակագործության ուսումնասիրող։

Հենրիկ Հրինևսկի
Ծնվել էնոյեմբերի 10 (22), 1869
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 4, 1938(1938-03-04) (68 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն և ճարտարապետություն
ԱմուսինՄարիա Պերինի
 Henryk Hrynievski Վիքիպահեստում
Հենրիկ Հրինևսկու նկարներից մեկը

Հենրիկը բալետի պարուհի Մարիա Պարինի ամուսինն է։

Կենսագրություն խմբագրել

Հենրիկը ծնվել է Քութայիս քաղաքում, լեհ աքսորականի ընտանիքում։ Հոր մահից հետո մոր հետ տեղափոխվել են Իտալիա։ Ավարտել է Ֆլորենցիայի տեխնիկական ուսումնարանը։ Հետո ընդունվել է նկարչական ակադեմիա։ 1889 թվականին ստիված ետ է մեկնում Քութայիս, պարտադիր զինվորական աշխատանքներ կատարելու։ 1898 թվականին մեկնում է Վրաստան և ապրում Թբիլիսիում[1]։

1902 թվականից դասախոսություններ է կատարում նկարչական ուսումնարանում։ 1918-1921 թվականներին եղել է նկարչական ուսումնարանի տնօրեն։ Համարվում է Թբիլիսյան նկարչական ուսումնարանի հիմնադիրներից մեկը։

Ձերբակալվել և հալածվել է 1937 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (Լեհերեն)(անգլերեն)Justynska, Henryka (2001). Polish Artists in Georgia, Catalogue of Tbilisi Exhibition. Tbilisi. ISBN 99928-0-260X.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ խմբագրել

  • М. Хубуа. Поляк с душой грузина.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Հրինևսկի» հոդվածին։