Կոստանդին Մելիք-Շահնազարյան

հայ արձակագիր
(Վերահղված է Տմբլաչի Խաչանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Շահնազարյան (այլ կիրառումներ)

Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան, ապրիլի 17 (29), 1857[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1940(1940-07-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիծաբան, արձակագիր, ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1924), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմից։ Արձակագիր, գյուղագիր Սողոմոն Մելիք-Շահնազարյանի եղբայրն է։ Իր երգիծական գործերը ստորագրել է ղարաբաղցի նվագող Խաչանի անունով, որը և հետագայում դարձել է նրա գրական անունը։

Կոստանդին Մելիք-Շահնազարյան
Ծնվել էապրիլի 17 (29), 1857[1]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 10, 1940(1940-07-10)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գրական անունՏմբլաչի Խաչան[1]
Մասնագիտությունգրող և գյուղատնտես
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1878)[1] և Մոնպելիեի համալսարան (1885)[1]
Պարգևներ
ԶավակներԹամար Շահնազարյան
Կոստանդին Մելիք-Շահնազարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շուշիում։ Ութ տարեկան հասակում մտել է «բանաստեղծ Արությունի» դպրոցը, որտեղ սովորել է ընդամենը մի քանի ամիս։ 1869 թվականին ընդունվել է ռուսաց դպրոցը։ Այստեղից էլ փախել է և 1870 թվականին մտել Շուշիի թեմական դպրոցը։ Ապա ուղարկվել է Էջմիածին և մինչև 1878 թվականը սովորել Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նա աչքի է ընկել և խմբագրել «Մանրանկար» աշակերտական գրական ամսագիրը։ 1878 թվականին մասնակցել է «ճեմարանի» հեղափոխությանը և հեռացել ճեմարանից։ Երեք տարի ուսուցչություն է արել Դերբենդում, մեկ տարի՝ Թիֆլիսում։ 1883 թվականին մեկնել է Ֆրանսիա, ուր Մոնպելիեում ուսումնասիրել է գյուղատնտեսությունը։ Հետո անցել է Շվեյցարիա և ուսումնասիրել շվեյցարական պանրագործությունը։ 1885 թվականին վերադարձել է Դերբենդ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1886 թվականին եկել է Վրաստան (Սագարեջո) և գյուղացիներին ծանոթացրել շերամապահությանը։ Նույն թվականին անցել է Աղդամ և զբաղվել գինի պատրաստելով։ 1887 թվականին նա նորից այգեգործ էր Դերբենդում 1888 թվականին Արեշի գավառում։ 1890 թվականին գնացել է Միջին Ասիա և ծանոթացել Սամարղանդի, Մերվի և Չարժոուի գինեգործությանն ու այգեգործությանը։ 1891-1992 թվականներին Բաքվում զբաղվել է գինեգործությամբ, 1892-1995 թվականներին նույն գործն արել է Գանձակում։ 1896-1999 թվականներին եղել է Դերբենդում և ծառայել որպես Թումաևների կալվածքի կառավարիչ։ Այստեղ նա ծանոթացել է ծխախոտի և բամբակի մշակությանը։ 1900 թվականին աշխատել է Ախթալայում, ապա մինչև 1906 թվականը՝ Եվլախում և Գանձակում։ 1906-1909 թվականներին ծառայել է Էջմիածնի վանքում։ 1918-1919 թվականներին գյուղատնտես է եղել Բաքվում։ 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատել որպես գյուղատնտես։

Տմբլաչի Խաչանն իր գրական գործերը գրել է Ղարաբաղի բարբառով, իսկ գյուղատնտեսական գործերը՝ գրական լեզվով։ Մահացել է Երևանում[2]։

Տմբլաչի Խաչանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Ղըլըցե կանանց պընը-փեշակը, Թիֆլիս, 1882, 36 էջ։
  • Բուսական աշխարհից։ Անմշակ և մշակված ծառի կյանքը, Թիֆլիս, «Աղբյուր» ամսագրի հրատ., 1885, 49 էջ։
  • Ուղեցույց գործնական գինեգործության, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1885, 91 էջ։
  • Շոշվա ղալին խերն ու շառը (Տըմբլաչի Խաչանի Ֆելիետոններից), առաջին գիրք, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1887, 56 էջ։
  • Փշրանք, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 70 էջ։
  • Ծխախոտը և իր վնասները, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 49 էջ։
  • Ոգելից ըմպելիքի վնասակարությունը, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1889, 30 էջ։
  • Ուղեցույց գործնական շերամապահության, Թիֆլիս, 1890, 93 էջ։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 1, Բաքու, տպարան «Արոր», 1900։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 2, Բաքու, տպարան «Արոր», 1900, 119 էջ։
  • Զուռնա-Տմբլա, հատոր 3, Բաքու, տպարան «Արոր», 1901, 130 էջ։
  • Վազի մշակությունը, Թիֆլիս, տպարան Մ. Արամյանցի, 1902, 206 էջ։
  • Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
  • Զուռնա-Տմբլա, Գիրք Ա, Վաղարշապատ, 1907, 234 էջ։
  • Փնջիկ (նվեր մանուկներին), Բաքու, տպարան «Տրուդ», 1907, 44 էջ։
  • Զուռնա-Տմբլա, Գիրք Բ, Վաղարշապատ, 1908, 268 էջ։
  • Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը, Վաղարշապատ, 1908, 54 էջ։
  • Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
  • Ուղեցույց գործնական շերամապահության, Բաքու, 1908, 105 էջ։
  • Գինեգործություն, Վաղարշապատ, տպարան Ս. Էջմիածնի, 1909, 173 էջ։
  • Բուսական աշխարհ։ Տարրական այգեգործություն, Բաքու, 1910, 72 էջ։
  • Դաշտային մկները և նրանց դեմ կռվելու միջոցները, Ե.։
  • Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան (գրական 50-ամյա և գյուղատնտեսական 40-ամյա գործունեությունը), Երևան, 1924, 24 էջ։
  • Այծը (քաղվածք պրոֆ. Ի. Ի. Կալուգինից), Ստեփանակերտ, Ի. Լ Ղարաբաղի պետհրատ, 1925, 24 էջ։
  • Ծխախոտի մշակւթյունը, Երևան, 1925, 35 էջ։
  • Երբ և ինչպես պետք է վարել արտատեղը, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 12 էջ։
  • Կտավատը և կանեփը, Ե. Հողժողկոմատ, 1926, 36 էջ։
  • Ոչխարապահություն, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 34 էջ։
  • Տիզկանեփ (գենագերչակ), Երևան, Հողժողկոմատ, 1926, 16 էջ։
  • Գործնական ձեռնարկ արևի տակ պտուղները չորացնելու, Երևան, «Այգին-կոոպ»-ի հրատ., 1929, 22 էջ։
  • Նանագյուլի և կովի կռիվը և գյուղատնտեսի զրույցը կովերի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ։
  • Գարնանային ցորենի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1930, 13 էջ։
  • Ինչպես ոչնչացնել մրիկը, Երևան, Պետհրատ, 1930, 14 էջ։
  • Վազի մշակությունը, Երևան, «Այգինկոոպ»-ի հրատ., 1930, 56 էջ։
  • Ծխախոտի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1931, 45 էջ։
  • Սորգոյի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1932, 7 էջ։
  • Վնասակար մորեխները, նրանց կյանքը և կոտորելու միջոցները, Երևան, Պետհրատ, 1933, 40 էջ։
  • Ինչպես պետք է հավաքել դեղաբույսերը (հեղինակակից Վ. Պ. Կալաշնիկով), Երևան, 1934։
  • Ծխախոտի մշակությունը, Երևան, Գյուղհրատ, 1936, 48 էջ։

Տմբլաչի Խաչանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  • Դ. Ն. Մամին-Սիբիրյակ, Լուսատտիկներ, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1907, 103 էջ։
  • Է. Դեմոլդեր, Աղքատների սիրտը։ Կոշկակարը և իր հարևանները, Թիֆլիս, տպարան «պրոգրես», 1909, 24 էջ։
  • Մոիսեյ Ֆրենկել, Մոծակների դաշնակցությունը կապիտալիստների հետ (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 26 էջ։

Գրականություն խմբագրել

  • Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան, Երևան,1924։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 391.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 558-559.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 391