Լևոն Նիկոլայի Իսեցկի (իսկական ազգանունը՝ Տեր-Հովհաննիսյան) (դեկտեմբեր 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1946(1946-05-10)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երգիչ (բաս)։ ՎԽՍՀ (1932) և ՀԽՍՀ (1934) վաստակավոր արտիստ, ՎԽՍՀ Ժողովրդական արտիստ (1943

Լևոն Իսեցկի
Բնօրինակ անունԼևոն Նիկոլայի Տեր-Հովհաննիսյան
Ի ծնե անունԼևոն Նիկոլայի Իսեցկի
Ծնվել էդեկտեմբեր 1888
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10, 1946(1946-05-10)[1] (57 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, բաս
Գործիքներվոկալ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշխատել օպերային թատրոնում։ 1924 թվականին Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերային խմբի գործունեությանը։ 1926-1928 թվականներին կատարելագործվել է Միլանում, ելույթներ ունեցել Հոլանդիայի և Իտալիայի քաղաքներում։ 1928 թվականից աշխատել է Սարատովի, 1930 թվականից՝ Սվերդլովսկի, 1931 թվականից՝ Թբիլիսիի օպերային թատրոններում։ Վրացական ազգային օպերաների մի շարք գլխավոր դեր երգերի առաջին կատարողն է՝ Աբիո, Ցանգալա (Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի», «Դաիսի»), Գեորգի (Մ. Բալանչիվաձեի «Խարդախ Դարեջան»)։ Իսեցկին օժտված էր զորեղ և հյութեղ ձայնով, արտիստական հմայքով։ 1933 թվականից աշխատել է Երևանի (միաժամանակ Թբիլիսիի) օպերային թատրոնում, առաջին ներկայացման մեջ (Սպենդիարյանի «Ալմաստ») կերտել Նադիր շահի, այնուհետև Դոն Բազիլիոյի (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ», 1933), Մեֆիստոֆելի (Գունոյի «Ֆաուստ», 1933), Կոնչակի (Ա. Բորոդինի «Իշխան Իգոր», 1935), Գրեմինի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», 1937), Ջրաղացպանի (Դորգոմիժսկու «Ջրահարս», 1938) և այլ կերպարներ։

Պարգևներ խմբագրել

  • Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրականություն խմբագրել

  • Թադևոսյան Ա., Լևոն Իսեցկի, Երևան, 1972։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 394