Բացել գլխավոր ցանկը

Հայկանուշ Դանիելյան

հայ երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ

Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (1893, դեկտեմբերի 3 (դեկտեմբերի 16), Թիֆլիս - 1958, ապրիլի 19, Երևան), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[2]:

Հայկանուշ Դանիելյան
Haykanush danielyan.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 15, 1893(1893-12-15)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 19, 1958(1958-04-19)[1] (64 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում: 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր: 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում[3][4]։

1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ: 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր:

ՄահԽմբագրել

Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում: Թաղված է Թոխմախի գերեզմանատանը:

ԿատարումներԽմբագրել

Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։ Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[5]։

 
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
 
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

ԴերերգերԽմբագրել

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

ՀիշատակԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ՄատենագիտությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Даниэлян Айкануш Багдасаровна
  3. «Haykanush Danielyan»։ IMDb։ Վերցված է 2018-07-27 
  4. Даниэлян Айкануш Багдасаровна (1893-1958) // Вокально-энциклопедический словарь: Биобиблиография : в 5 т. / М. С. Агин. - М., 1991-1994.
  5. «Հայկանուշ Դանիելյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2018-07-27 
  6. Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
  7. 2000. THE CONTRIBUTION OF ARMENIANS TO 20th CENTURY CULTURE

Արտաքին հղումներԽմբագրել