Լևոն Թադևոսյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Թադևոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Կորյունի Թադևոսյան (մարտի 5, 1943, Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Լևոն Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց (1960) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1960 թվականին ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974 թվականին ԽՍՀՄ նկարիչների Միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների[1]։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր թանգարաններում՝ Գերմանիա, Ռուսաստան (Տրետյակովյան պատկերասրահ), Իսպանիա (Բարսելոնա), Բելգիա (Բրյուսել, Անտվերպեն), Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։
2004 թվականից ապրում և ստեղծագործում է Բելգիայում։
Ստեղծագործություններ
խմբագրել1997 թվականին աշխատանքներ է կատարել Քյոլնի կաթոլիկական Մայր տաճարի և հայկական եկեղեցու համար։
Ստեղծել է խորհրդանշական-վերացական արտահայտչամիջոցների և հայկական մանրանկարչության ավանդույթների զուգորդումով կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[2]։
- «Հավերժ միասին», 1978[3]
- «Օլիմպիոսը ողջունում է Մոսկվա-80-ին», 1980, Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1980
- «Ուխտագնացություն Խոր Վիրապ»
- «Գովք հողին», Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ
- «Նատյուրմորտ», 1990-2000
- «Անձրևից հետո», 1990-2000
- «Հիսուսի դեմքը», 1990-2000
- «12 առաքյալները», 1990-2000
- «Խաչի խորհրդանիշերը», 1990-2000
- «Ավետում», 2002
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- Ֆրեզնո, ԱՄՆ, 1991
- Լոս-Անջելես, ԱՄՆ, 1992
- Գերմանիա, 12 անհատական ցուցահանդես՝ Քորենբերգ, Ռոտտենբուրգ, Բադսոդեն, Շտուտգարտ, Մյունխեն, Հալբրոն, Բոնն, Բուդհեսվելդ, Բեբրա, Նյուրն-բերգ, Կասսել, 1994-1998
- Նյու Յորք, աճուրդ ցուցահանդես, 2000
- Բարսելոնա, Իսպանիա, 2004
- Հոլանդիա, Ամստերդամ, Վան Գոգի տուն-թանգարան, 2007
- Բելգիա, Անտվերպեն, Կորտռեիկի թանգարան, 2008-2009
Մրցանակներ
խմբագրել- Բեբրա քաղաքում կազմակերպված մրցույթում շահել է մրցանակ, 1997
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Լևոն Թադևոսյանի մասին anunner.com կայքում
- ↑ Լևոն Թադևոսյան, Եռանկար. Հավերժ միասին (1978), ՀԱՊ