Լևոն Ալթունյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Լևոն Արամի Ալթունյան (արաբ․՝ ليون ارام التونيان‎‎ . 1936 թվականի փետրվարի 15 – 2020 թվականի սեպտեմբերի 6), լիբանանահայ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել աջ եզրային հարձակվողի կամ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։

Լևոն Ալթունյան
Քաղաքացիությունը  Լիբանան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1936(1936-02-15)
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 6, 2020(2020-09-06)[1] (84 տարեկան)
Մահվան վայր Roumieh, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Հասակ 1,7 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է 1936 թվականի փետրվարի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[2]։ Իր ողջ ակումբային կարիերան՝ 1952-1973 թվականներին անցկացրել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության թիմում՝ ՀՄԸՄ-ում՝ «Հոմենըթմեն»-ում[3][4]։ Երկու անգամ ճանաչվել է Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու (1962–63 և 1966–67 թթ. մրցաշրջաններում, խփելով համապատասխանաբար 14 և 19 գոլ)[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ալթունյանը եղել է նաև Լիբանանի ազգային հավաքականի աչքի ընկնող խաղացողներից մեկը[6]։ 1957 թվականի Համաարաբական խաղերում նրա խփած երկու գոլն օգնել են թիմին գրավելու երրորդ տեղը[7][8]։ Նա մասնակցել է նաև Արաբական գավաթի 1963 թվականի խաղարկությանը որպես Լիբանանի հավաքականի ավագ։ Այդ մրցաշարում Ալթունյանը խփել է վեց գնդակ, թիմն էլ վերջարդյունքում զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը[7][9]։

Խաղաոճ խմբագրել

Ալթունյանը ֆուտբոլիստի իր կարիերայի սկզբում հանդես է եկել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, հետագայում դարձել է աջ եզրային հարձակվող[10][11]։ Նա աչքի էր ընկնում արագությամբ, դրիբլինգով և տեխնիկական վարպետությամբ, սուր անկյուններից կատարած դիպուկ հարվածներով դժվար ու գեղեցիկ գոլեր խփելով։

Անձնական կյանք խմբագրել

Լևոնի սիրելի ֆուտբոլիստը եղել է Մարտիկ Չափարյանը Լիբանանում և Պելեն՝ համաշխարհային ֆուտբոլում, իսկ հավանած մարզիչը Ժոզեֆ Նալբանդյանն էր[10]։ Նրա եղբայրը՝ Մանուելը, նույնպես ֆուտբոլիստ էր, ընդ որում՝ նա նույնպես ներկայացրել է Լիբանանը միջազգային ասպարեզում։

Մահ խմբագրել

Լևոն Ալթունյանը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 6-ին Լիբանանի Ռումիե քաղաքի Դահեր Էլ Բաչեկ հիվանդանոցում[7]

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Միջազգային խմբագրել

Գոլերի և արդյունքների սյունակներում նշված է գոլերի քանակը. ընդ որում՝ գոլերի սյունակում ցույց է տրված խաղի հաշիվը Ալթունյանի յուրաքանչյուր գոլից հետո, իսկ արդյունքների սյունակում՝ խաղի վերջնական հաշիվը:
Լևոն Ալթունյանի խփած միջազգային գոլերի ցանկը
Հ/հ Ամսաթիվ Մրցավայրը Մրցակիցը Գոլեր Արդյունք Մրցույթ
1 18 հոկտեմբերի 1957 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան   Սաուդյան Արաբիա 1–0 1–1 1957 Համաարաբական խաղեր
2 24 հոկտեմբերի 1957 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան   Հորդանան 6–0 1957 Համաարաբական խաղեր
3
4 26 հունվարի 1962 թ Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Քուվեյթ քաղաք, Քուվեյթ   Քուվեյթ 3–0 5–0 Ընկերական
5 31 մարտի 1963 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան   Քուվեյթ 2–0 6–0 1963 Արաբական գավաթ
6 6–0
7 4 ապրիլի 1963 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան   Սիրիա 2–3 2–3 1963 Արաբական գավաթ
8 6 ապրիլի 1963 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան   Հորդանան 1–0 5–0 1963 Արաբական գավաթ
9 4–0
10 3 ապրիլի 1966 թ Ալ-Քաշաֆա մարզադաշտ, Բաղդադ, Իրաք   Բահրեյն 6–1 1966 Արաբական գավաթ
11
12 5 հունիսի 1966 թ Stade Léopold Sédar Senghor, Դակար, Սենեգալ   Սենեգալ 3–2 Ընկերական
13 3 հոկտեմբերի 1967 թ Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա   Ճապոնիա 1–0 1–3 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում
14 6 հոկտեմբերի 1967 թ Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա   Ֆիլիպիններ 11–1 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում
15
16
17
18 9 հոկտեմբերի 1967 թ Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա   Չինաստան 5–2 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում

Մարզական նվաճումներ խմբագրել

ՀՄԸՄ-ի կազմում

  • Լիբանանի Պրեմիեր լիգայի չեմպիոն ՝ 1954–55, 1962–63, 1968–69
  • Լիբանանի ֆուտբոլի գավաթ . 1961–62

Լիբանանի հավաքականի կազմում

  • Համաարաբական խաղեր - երրորդ տեղ՝ 1957թ
  • Արաբական գավաթի խաղարկություն - երրորդ տեղ՝ 1963 թ

Անհատական նվաճումներ

  • Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու ՝ 1962–63, 1966–67

Ծանոթագրություններ խմբագրել

  1. الكرة اللبنانية تفجع برحيل هداف المتنخب السابق — 2020.
  2. Abdallah, Rakan (2020 թ․ սեպտեմբերի 7). «Remembering Levon the great». FA Lebanon (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Mubarak, Hassanin. «Lebanon - List of Topscorers». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  6. Mubarak, Hassanin. «Lebanon - International Results - Early History». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 Abdallah, Rakan (2020 թ․ սեպտեմբերի 7). «Remembering Levon the great». FA Lebanon (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.Abdallah, Rakan (7 September 2020). "Remembering Levon the great". FA Lebanon. Retrieved 7 September 2020.
  8. «2nd Pan Arab Games, 1957 (Beirut, Lebanon)». RSSSF. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. «Arab Cup 1963 Details». RSSSF. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. 10,0 10,1 اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.اللواء, جريدة. "الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق". جريدة اللواء (in Arabic). Retrieved 7 September 2020.
  11. «LEON ALTONIAN». www.abdogedeon.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Levon Altounian at FA Lebanon
  • Levon Altounian at Global Sports Archive