Մարտիկ Չափարյան
Մարտիրոս Չափարեան ( արաբ․՝ مارديروس تشاباريان ), առավել հայտնի էր Մարտիկ անունով ( արաբ․՝ مارديك ), լիբանանահայ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել որպես հարձակվող։
Քաղաքացիությունը | Լիբանան | ||
---|---|---|---|
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարզական ակտիվ գործունեություն ծավալել է 1950-1960-ական թվականներին՝ ակումբային մակարդակով խաղալով ՀՄՄ՝ Հոմենմեն թիմի հարձակվողի դիրքում[1] Եղել է Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության 1960–61 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ մրցաշրջանի ընթացքում խփելով 15 գոլ[2]։ Մարտիկը ներկայացրել է նաև Լիբանանի ազգային հավաքականը ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Արաբական գավաթի 1963 թվականի խաղարկության հանդիպումներից մեկում[3]։
Միջազգային կարիերա
խմբագրել1956 թ. փետրվարի 29-ին Մարտիկը, աչքի ընկնելով անհատական վարպետությամբ, գոլ խփեց Հունգարիայի դեմ խաղում։ Լիբանանի հավաքականն այդ խաղում պարտվեց 4-1 հաշվով[4]։ Այդուհանդերձ՝ հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ, հարձակվող Ֆերենց Պուշկաշը շնորհավորեց Մարտիկին՝ նշելով, որ նա լավ տեխնիկա ունի և կարող է խաղալ Եվրոպայում[4]։ Այս դեպքից հետո լիբանանյան մամուլը Մարտիկին անվանել է «լիբանանցի Պուշկաշ»[4]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելՄիջազգային
խմբագրելՀ/հ | Ամսաթիվ | Մրցավայրը | Մրցակիցը | Գոլեր | Վերջն. հաշիվը | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 29 փետրվարի 1956 թ | Բեյրութի քաղաքային մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | Հունգարիա | – | 1–4 | Ընկերական |
2 | 22 հոկտեմբերի 1957 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | Հորդանան | – | 6–0 | 1957 Համաարաբական խաղեր |
3 | – | |||||
4 | 26 հունվարի 1962 թ | Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Շուվեյխ, Քուվեյթ | Քուվեյթ | 2–0 | 5–0 | Ընկերական |
5 | 5–0 | |||||
6 | 29 հունվարի 1962 թ | Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Շուվեյխ, Քուվեյթ | Քուվեյթ | – | 3–0 | Ընկերական |
7 | – | |||||
8 | 31 մարտի 1963 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | Քուվեյթ | 2–0 | 6–0 | 1963 Արաբական գավաթ |
9 | 4–0 | |||||
10 | 5–0 |
Մարզական նվաճումներ
խմբագրելՀոմենմենի կազմում
- Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1954, 1957, 1961
Լիբանանի հավաքականի կազմում
- Համաարաբական խաղերում երրորդ տեղ՝ 1957թ
- Արաբական գավաթի խաղարկությունում երրորդ տեղ՝ 1963 թ
Անհատական
- Լիբանանի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու ՝ 1960–61 թթ. մրցաշրջան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «MARDIK». www.abdogedeon.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Mubarak, Hassanin. «Lebanon - List of Topscorers». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Arab Cup 1963 Details». RSSSF. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «الهومنمن: مسيرة متنوعة وتحولات دراماتيكية.. ونجومه علامة فارقة في المنتخب». أحوال ميديا (արաբերեն). 2021 թ․ մայիսի 30. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mardik Tchaparian at FA Lebanon