Լուցիա Պոպպ
Լուցիա Պոպպ (գերմ.՝ Lucia Popp, իսկական անունը՝ (սլովակերեն) Lucia Poppová; նոյեմբերի 12, 1939[1][2][3][…], Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - նոյեմբերի 16, 1993[5][3][6], Մյունխեն[2]), սլովակ օպերային երգչուհի (սոպրանո)։ Առավելապես հայտնի է Մոցարտի և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։
Լուցիա Պոպպ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1939[1][2][3][…] Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] |
Երկիր | Սլովակիա, Ավստրիա և Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 16, 1993[5][3][6] (54 տարեկան) Մյունխեն[2] |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, EMI Classics, Դեկա Ռեկորդս, Գերմանական գրամոֆոն և Philips Records |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց |
Ամուսին | György Fischer?, Peter Seiffert? և Peter Jonas? |
Պարգևներ | |
Lucia Popp Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուցիա Պոպպը ծնվել է Մալացեկի Զագորսկա Վես գյուղում։ Նախապես ցանկացել է դերասանուհի դառնալ, հետո Բռնոյում ր Պրահայում երգի դասեր է վերցրել։ 1963 թվականին թագուհու դերով առաջին ելույթն է ունեցել Բրատիսլավայում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Կախարդական սրինգ օպերայում։ Այս դերերգը երգչուհու մեծագույն հաջողություններից է։ Նույն թվականին հրավիրվել է Վիեննայի օպերա, որտեղ Օտտո Կլեմպերերի ղեկավարությամբ ձայնագրել է այս դերերգը։ Լուցիա Պոպպը կապի մեջ է եղել Վիեննայի օպերայի հետ իր ողջ ստեղծագործական կյանքում։
1966 թվականին ելույթ է ունեցել Քովենթ Գարդենի օպերային թատերախմբում, 1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայում։ Սկսելով որպես կոլորատուրային սոպրանո երգչուհին 1970-ական թվականներին անցել է քնարական դերերգերի, իսկ ավելի ուշ Ռիխարդ Շտրաուսի և Ռիխարդ Վագների օպերաներից ավելի թեթև դերերգերի[8]։
Մահացել է գլխուղեղի ուռուցքից 1993 թվականին։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՏարբեր ժամանակներ և տարբեր տեղերում Լուցիա Պոպպը խաղացել է Սյուզաննա և Կոմսուհի «Ֆիգարոյի ամուսնությունը», Գիշերվա թագուհի և Պամինա «Կախարդական սրինգ», Ցերլին, Դոննա Էլվիրա և Դոննա Աննա «Դոն Ժուան», Էնհեն և Ագաթա «Ազատ հրաձիգը», Զդենկա և Արաբելլա «Արաբելլա», Սոֆիա, Մարշալուհի «Վարդի ասպետը», Օլիմպիա «Հոֆմանի հեքիաթները», Եվա «Նյուրենբերգյան մեյստերզինգերները» օպերաներում և այլն։
Կան նաև Ֆրանց Շուբերտի երգերի, Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր»-ի ձայնագրությունները։
Կոչումներ
խմբագրել- Պատվավոր կոչում «Կամերզենգեր» Վիեննայի պետական օպերա (1979)[9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.bbc.co.uk/music/artists/78fb5470-e2e6-4c56-9d0d-692152c351d4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.nytimes.com/1993/11/17/obituaries/lucia-popp-54-lyric-soprano-specialist-in-mozart-and-strauss.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Evidence zájmových osob StB
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.prezident.sk/page/vyznamenania/
- ↑ http://www.bach-cantatas.com/Bio/Popp-Lucia.htm Լուցիա Պոպպի կենսգրությունը (անգլ.)
- ↑ Lucia Popp (Soprano) - Short Biography
Արտաքին հղումներ
խմբագրել- YouTube քաղվածք լավագույն կատարումներից։.
- Aria in the opera Undine (Lorzing) sung by soprano Lucia Popp ՅուԹյուբում
- Seventy-fifth birthday tribute From the Archives (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիա Պոպպ» հոդվածին։ |