Ջոան Սազերլենդ
Ջոան Էլսթոն Սազերլենդ (անգլ.՝ Joan Alston Sutherland, նոյեմբերի 7, 1926[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4] - հոկտեմբերի 10, 2010[6][1][2][…], Մոնտյո, Riviera-Pays-d'Enhaut District, Վո, Շվեյցարիա), ծագումով ավստրալիացի հայտնի օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։
Ջոան Սազերլենդ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Joan Sutherland |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joan Alston Sutherland |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1926[1][2][3][…] Սիդնեյ, Ավստրալիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2010[6][1][2][…] (83 տարեկան) Մոնտյո, Riviera-Pays-d'Enhaut District, Վո, Շվեյցարիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո, մեցցո-սոպրանո և սոպրանո[5] |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[7] |
Ամուսին | Ռիչարդ Բոնինգ |
Պարգևներ | |
![]() |
Սովորել է Սիդնեյի կոնսերվատորիայում։ 1951-ից ապրում է Լոնդոնում, 1952-ից՝ «Քովենտ–Գարդեն»-ի մեներգչուհի, հայտնի է դարձել Լյուչիայի դերերգի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») կատարմամբ (1959)։ Հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Փարիզում, Նյու Յորքում, Միլանում և այլուր։ Նրա բացառիկ գեղեցիկ ձայնը աչքի է ընկնում տեմբրային նրբերանգների բազմազանությամբ, հատկապես ազատ է տիրապետում բարձր ռեգիստրին։ Արտիստականությունը զուգակցում է վիրտուոզ վոկալ տեխնիկային։ Դերերգերից են՝ Ամելիա, Աիդա, Վիոլետա (Վերդիի «Պարահանդես–դիմակահանդես», «Աիդա», «Տրավիատա»), Դոննա Աննա, Կոմսուհի (Մոցարտի «Դոնժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը»), Լակմե (Դելիբի «Լակմե») ևն։ 1973-ից հանդես է գալիս նաև օպերետում։
Օպերային դերերըԽմբագրել
- 1947 - Դիդոնե («Դիդոնե և Էնեաս», Սիդնեյ)
- 1951 - Առաջին տիկին («Կախարդական սրինգ», Մոցարտ, «Կովենտ-Գարդեն», Լոնդոն)
- 1954 - Աիդա («Աիդա», «Կովենտ-Գարդեն», Լոնդոն),
- 1954 - Ագաթա («Կախարդական հրաձիգ», «Կովենտ-Գարդեն», Լոնդոն
- 1956 - 1960 - մասնակցություն Գլայնդբորնի փառատոնում (Կոմսուհու («Ֆիգարոյի ամուսնությունը», Մոցարտ), դոննա Աննայի («Դոն Ժուան», Մոցարտ) դերերը)
- 1957 - Ալչինա («Ալչինա», Հենդել, «Կովենտ-Գարդեն», Լոնդոն).
- 1960 - Լյուչիա («Լյուչիա դի Լամմերմուր», Դոնիցետտի, «Կովենտ-Գարդեն», Լոնդոն)
- 1963 - Նորմա («Նորմա», Բելլինի, Վանկուվեր)
- 1966 - Մարիա («Գնդի դուստրը», Դոնիցետտի)
- 1970 - Ստելլա, Օլիմպիա, Ջուլիետտա, Անտոնիա («Հոֆմանի հեքիաթները», Օֆենբախ, Սիեթլ)
- 1976 - Լակմե («Լակմե», Դելիբ, Սիեթլ)
- 1977 - Մարիա Ստյուարտ («Մարիա Ստյուարտ» Դոնիցետտի, «Կովենտ-Գարդեն», Լոնդոն),
և այլն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.theaustralian.com.au/news/features/la-stupenda-exits-the-stage/story-e6frg6z6-1225937413974
- ↑ http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Sutherland-2010.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։ |