Գևորգ Արշակյան

հայ գրող

Գևորգ Լիպարիտի Արշակյան (փետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2][3], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 31, 2002(2002-12-31)[3], Երևան, Հայաստան[3]), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։

Գևորգ Արշակյան
Ծնվել էփետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2][3]
ԾննդավայրԱրմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 2002(2002-12-31)[3] (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[3]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և խմբագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՇոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ, «Հայաստան» հրատարակչություն և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Գևորգ Արշակյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ փոխադրվել է Հայաստան։ Երկու տարի սովորել է Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Հետո փոխադրվել է Երևան, սովորել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցում։ Աշխատել սկսել է 13 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1951 թվականը։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի Արագածի արշավախմբում՝ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի փորձարանում։ 1963 թվականին որպես խմբագիր աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966-1978 թթ. եղել է «Սովետական գրող» (մինչև 1976 թվականի կեսերը «Հայաստան») հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-1981 թթ. եղել է «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության գլխավոր խմբագիր։ 1983 թվականի դեկտեմբերից եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Նրա առաջին պատմվածքը՝ «Իմ հարևանուհին», տպագրվել է «Գրական թերթում», 1957 թվականին։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ 1974 թվականին գրել է «Բակի վերջին գիշերը» կատակերգությունը։

Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Գ. Արշակյանի «Թրաշուշաններ» (Երևան, 1968), «Սև և սպիտակ կարապներ» (Երևան, 1968), «Դաղձի բույրը» (Երևան, 1975), «Գնացքներ» (Երևան, 1980), չեխերեն՝ «Թրաշուշանների հովիտը» (Պրահա, 1966), լիտվերեն՝ «Սև և սպիտակ կարապներ» (Վիլնյուս, 1972), բուլղարերեն՝ «Դաղձի բույրը» (Վառնա, 1980) գործերը[4]։

Երկերի մատենագրությունըԽմբագրել

  • Թրաշուշաններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 122 էջ։
  • Սև և սպիտակ կարապներ, Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
  • Դաղձի բույրի, Երևան, «Հայաստան», 1972, 427 էջ։
  • Գնացքներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 526 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել

  • Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Արշակյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 106.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005.
  4. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 83 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 106