Լուսիա Պուենսո
Լուսիա Պուենսո (անգլ.՝ Lucía Puenzo, նոյեմբերի 28, 1973 կամ նոյեմբերի 28, 1976[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի կինոռեժիսոր, գրող, սցենարիստ։
Լուսիա Պուենսո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1973 (50 տարեկան) կամ նոյեմբերի 28, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, վիպասան, գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Escuela Nacional de Experimentación y Realización Cinematográfica?[3] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԼուսիան կինոռեժիսոր և սցենարիստ Լուիս Պուենսոյի դուստրն է։ Գրականագետի որակավորում է ստացել Բուենոս Այրեսի համալսարանում, ապա սովորել է Արգենտինայի Ազգային կինեմատոգրաֆիական ինստիտուտում։ Նա բազմաթիվ կինոնկարների սցենարներ է գրել, այդ թվում` վավերագրական ֆիլմերի և մինի սերիալների։ Նրա «Իքս, իքս, իգրեկ» ֆիլմը (2007) ստացել է ազգային ու միջազգային ավելի քան 20 մրցանակ, այդ թվում` Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա գրան պրի և երեք այլ մրցանակ։ Նրա երկրորդ` «Ձկան զավակը» ֆիլմով բացվել է 2009 թվականի Բեռլինի կինոփառատոնի Տեսապատկեր բաժինը։ 2010 թվականին Լուսիա Պուենսոն անգլիական հեղինակավոր Granta ամսագրի կողմից հռչակվել է իսպանալեզու լավագույն երիտասարդ հեղինակ։ «Ձկան զավակը» վեպի արձագանքները խիստ դրական էին. այսպես, Լը Մոնդ օրաթերթն այն համարել է «անհավանական քաղցր և անսահման դաժան», La Nacion թերթը նշել է, որ այն «կատաղության, կրքի ու զգայականության տարօրինակ խառնուրդ է», իսկ Շպիգել (գերմ.՝ Der Spiegel) շաբաթաթերթը այն համարել է «անհավանական գրգռիչ»։
Ֆիլմագրություն
խմբագրել- Los invisibles (2005), կարճամետրաժ ֆիլմ
- XXY (2007), Արգենտինայի կինոքննադատների միավորման կողմից ստացել է Արծաթե անգղ մրցանակ լավագույն սցենարի համար, Գոյա կինոմրցանակ իսպաներենով լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա մրցանակ, մրցանակներ Աթենքի, Բանգկոկի, Նոր Կարթագենի, Էդինբուրգի, Մալագայի, Մոնրեալի կինոփառատոներում։
- Ձկան զավակը (El niño pez) (2009), արժանացել է մրցանակի Արգենտինյան կինոակադեմիայի երեք անվանակարգերում, ինչպես նաև Մալագայում կայացած Իսպանական կինոյի փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի։
- Վակոլդա (2013), առաջադրվել է Գոյա կինոմրցանակի և Սուրի փառատոնի 10 անվանակարգերում, ներկայացվել է Օսկարի Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։
Արձակ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137501064 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Escuela Nacional de Experimentación y Realización Cinematográfica — 1965.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուսիա Պուենսո
- Լուսիա Պուենսոն Արգենտինական կինո կայքում
- Լուսիա Պուենսոյի վեպերի մասին Արխիվացված 2018-01-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիա Պուենսո» հոդվածին։ |