Լուչկա Կայֆեժ Բոգատայ (սլովեն.՝ Lučka Kajfež Bogataj, հունիսի 28, 1957(1957-06-28)[1], Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա), սլովենացի կլիմայագետ, որը մասնագիտացել է գյուղատնտեսական օդերևութաբանության մեջ[5][6]։

Լուչկա Կայֆեժ Բոգատայ
Ծնվել էհունիսի 28, 1957(1957-06-28)[1] (66 տարեկան)
Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա
Քաղաքացիություն Սլովենիա և  ՀՍՖՀ
Մասնագիտությունկլիմայաբան
Հաստատություն(ներ)Լյուբլյանայի համալսարան
Գործունեության ոլորտԿլիմայագիտություն
Ալմա մատերԼյուբլյանայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3] և սլովեներեն[2][3]
Պարգևներ
 Lučka Kajfež Bogataj Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

1980 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի բժշկական կենտրոնն ու ստացել դոկտորի կոչում կենսատեխնոլոգիայի ֆակուլտետից[7], որից հետո հետդոկտորական ուսուցում անցել ԱՄՆ-ում և Շվեդիայում[8]։

Աշխատանքային փորձ խմբագրել

Լյուբլյանայի համալսարանի հետազոտող և պրոֆեսոր է, կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի լիիրավ պրոֆեսոր ու ագրոօդերևութաբանության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից հանդիսանում է կենսատեխնիկական ֆակուլտետի կենսաչափաբանության կենտրոնի ղեկավարը, դասխոսություններ է կարդում նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև ճարտարապետական ֆակուլտետում[8]։ Եվրոպական օդերևութաբանական ընկերության կրթական հանձնաժողովի անդամ է։ Իր երկրում համարվում է կլիմայի փոփոխության ազդեցության՝ մասնավորապես աճի և գյուղատնտեսական արտադրանքի վրա, ուսումնասիրության առաջամարտիկներից մեկը[9]։ Ժնևում հայտարարվել է կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) անդամ, իսկ 2007 թվականին «Ազդեցություններ, հարմարվողականություն և խոցելիություն» II աշխատանքային խմբի փոխնախագահն էր, որը նախապատրաստել է վերոնշյալ հանձնաժողովի չորրորդ գնահատման զեկույցը[10]։

Պարգևներ խմբագրել

2008 թվականին Սլովենիայի այն ժամանակվա նախագահ Դանիլո Տյուրկը կլիմայի փոփոխության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանության նվիրվածության համար Լուչկա Բոգատային արժանացրել է Պատվո շքանշանի[11][7]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի անդամ էր, որը 2007 թվականին Ալբերտ Գոռի հետ տեխնածին կլիմայի փոփոխության վերաբերյալ ավելի մեծ գիտելիքներ հավաքելու և տարածելու իրենց ջանքերի համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[12]։ 2008 թվականին Վերակրուսի համալսարանը Բոգատային գիտական վաստակի համար մեդալ է շնորհել։ Ունի նաև Պրիմորսկայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2011) և 2012 թվականին ընդգրկվել է Եվրոպան ոգեշնչող կանանց խմբում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.obrazislovenskihpokrajin.si/oseba/kajfez-bogataj-lucka/
  2. 2,0 2,1 https://plus.si.cobiss.net/opac7/conor/3164515
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. http://www2.gov.si/up-rs/2007-2012/turk-slo-arhiv.nsf/dokumentiweb/52D428AF64B31A98C125746B00503589?OpenDocument
  5. Magazine, Kongres (2018 թ․ հուլիսի 16). «Interview with Nobel Peace Prize Winner, Lučka Kajfež Bogataj». KONGRES – Europe Events and Meetings Industry Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  6. Admin. «Dürre wie 2003 befürchtet». Volksgruppen. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  7. 7,0 7,1 Ljubljani, Univerza v. «Alumni - University of Ljubljana». www.uni-lj.si (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ljubljani, Univerza v. «Alumni - University of Ljubljana». www.uni-lj.si (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  9. https://web.archive.org/web/20090704160514/http://www.gtp89.dial.pipex.com/ipccstr.htm. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «International Protection of the Environment students at the University of Ljubljana have the opportunity to listen to Professor Dr. Lučka Kajfež Bogata (CIR, Slovenia) – TEPSA» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Predsednik Republike Slovenije > Predsednik republike podelil odlikovanja Red za zasluge». www2.gov.si. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  12. «Lučka Kajfež Bogataj». European Institute for Gender Equality (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչկա Կայֆեժ Բոգատայ» հոդվածին։