Դանիլո Տյուրկ (սլովեներեն` Danilo Türk, փետրվարի 19, 1952(1952-02-19)[1], Մարիբոր, Սլովենիա), սլովենացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ և դիվանագետ։ 2007 թվականի նոյեմբերի 11-ին Դանիլոն ընտրվել է Սլովակիայի երրորդ նախագահ։

Դանիլո Տյուրկ
Danilo Türk
Danilo Türk - World Economic Forum Annual Meeting Davos 2010 cropped.jpg
Դանիլո Տյուրկին
Դրոշ
(3-րդ-րդ) Սլովենիայի նախագահ
2007, դեկտեմբերի 23 - 2012, դեկտեմբերի 22
 
Կրթություն՝
Գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, իրավաբան, պատմաբան և agitator
Ծննդյան օր փետրվարի 19, 1952(1952-02-19)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Մարիբոր, Սլովենիա
Քաղաքացիություն
Ամուսին Barbara Miklič Türk?
 
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

1975 թվականին ավարտել է Լյուբլյանայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է արտասահմանում՝ Սերբիայում։ Սովորել է Բելգրադի պետական համալսարանում։

1982 թվականից Դանիլո Տյուրկը եղել է միջազգային իրավունքի դոկտոր Լյուբլյանայում։ Եղել է բազմաթիվ գրքերի հեղինակ։ Դրանցից ամենանշանավորը «Միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի չմիջամտելու սկզբունքը» աշխատությունն էր, որը բաղկացած էր 100 հոդվածներից նվիրված մարդու իրավունքներին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին, պետություններում ուժի կիրառմանը, ՄԱԳՀ-ին և այլն։

Բացի այդ, Դանիլո Տյուրկը նաև զբաղվել է ուսուցչական գործունեությամբ։ Նա դասավանդել է Եվրոպայի մի շարք պետություններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

1984 թվականից աշխատել է ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի Կազմակերպություն) համակարգում։ Նա եղել է խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության կոմիտեի անդամ։ 1990 թվականից ծառայել է որպես նույն գրասենյակի նախագահ։

Եղել է նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ենթահանձնաժողովների անդամ։ 1992 թվականին Հարավսլավիան պառակտվեց և Սլովենիան դարձավ անկախ պետություն։

Սլովենիայի անկախացումից հետո նա եղել է Սլովենիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականը։ 1994-1997 թվականներին միաժամանակ նաև աշխատել է ՄԱԿ-ի երրորդ կոմիտեիում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան:

2000-2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի օգնականը։ 2005 թվականից եղել է Լյուբլյանայի համալսարանի ամբիոնի վարիչ։

2007 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում և դարձել Սլովենիայի թվով երրորդ նախագահը։ Այս պաշտոնը կորցրել է 2012 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել