Լունա-9, կամ Ե-6 համար 13 (ռուս.՝ Луна 9), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1966 թվականի հունվարի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1966 թվականի փետրվարի 3-ին կայանի իջեցվող սարքը դարձավ առաջին մարդու կողմից ստեղծված սարքը, որը վայրէջք կատարեց այլ երկնային մարմնի վրա, որից հետո շարունակեց աշխատանքը[2][3]

Լունա 9
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-6 համար 13
COSPAR ID[1] 1966-006A[1]
NSSDCA ID1966-006A
SCN01954
Գործարկման ամսաթիվ1966 հունվարի 31, 11:41:37 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա-Մ (8Կ78Մ)[1]
Աշխատանքի ավարտ1966 փետրվարի 6
Զանգված1583,7 կգ (իջեցվող մոդուլ 99 կգ)[1]
Կայքselena.sai.msu.ru/Home/Spacecrafts/Luna-9/Luna-9.htm

Իջեցվող սարքը ուներ 99 կգ զանգված և ուներ 58 սմ շառավղով գնդի տեսք։ Մակերևույթին հասնելու արագությունը կազմում էր 22 կմ/ժամ, և այս հարվածը մեղմելու համար սարքը ուներ փչվող բարձեր[4]։ Իջեցվող սարքի պարունակությունն էր՝ ռադիո սարքավորում, ծրագրային կառավարման սարք, ջերմության կառավարման սարք, գիտական սարքավորում, էլեկտրականության աղբյուր և հեռուստասարքավորում։ Սարքի պատյանը հերմետիկ էր։

Կայանը նախագծվել էր ՓԿԲ-1 նախագծամ բյուրոյում Սերգեյ Կորոլյովի ղեկավարման տակ, սակայն արտադրվել և արձակվել է Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Առաջին 11 նմանատիպ փորձերը անհաջող անցան տարբեր պատճառներով։

«Լունա 9» կայանը արձակվեց 1966 թվականի հունվարի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատեցին համաձայն պլանի և կայանը բարձրացվեց ցածր Երկրի ուղեծիր 168-219 կմ բարձրությամբ[5]։ Հրթիռի չորրորդ աստճանի գործարկումը փոխեց ուղեծիրը էլիպտիկ գեոկենտրոն ուղեծրի, 500000 կմ ապոկենտրոնով[5]։

Փետրվար 1-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների[6]

Վայրէջք

խմբագրել
 
Լունա 8 և 9-ի տեղաբաշխումը Լուսնի մակրևույթին

1966 թվականի փետրվարի 3-ին կատարվեց արգելակման շարժիչների գործարկումը Լուսնի մակերևույթից 8300 կմ բարձրության վրա։ Մակերևույթից 75 կմ բարձրության վրա կայանի իջեցվող սարքիը անջատվեց կրող մասերից և փչվեցին փչվեցին վայրէջքի կատարման համար նախատեսված բարձերը։ 250 մ բարձրության վրա անջատվեց իջեցվող սարքի արգելակող շարժիչը։ Վերջին 5 մ բարձրության վրա միացան չորս արգելակիչները և կայանը դիպեց մակերևույթին, որից հետո իջեցվող սարքը արտանետվեց։ Կայանը վայրէջք կատարեց 22 կմ/ժ արագությամբ[6]։

Իջեցվող սարքը բարձիկների վրա մի քանի անգամ ցատկեց և կանգ առավ, որից հետո բացվեցին պատյանի դռները։ Վայրէջքը տեղի ունեցավ Լուսնի Մրրիկների օվկիանոսում, Ռեյներ և Մարիուս խառնարաններից արևմուտք[6][7]։

Աշխատանք մակերևույթին

խմբագրել
 
Լունա 9-ի իջեցվող սարքի մոդել
 
Լուսնի մակերևույթից ստացված առաջին լուսանկարը

Վայրէջքից մոտ 250 վայրկյան անց իջեցվող սարքի 4 պատյանի դռները բացվեցին։ Դրանից յոթ ժամ անց (պայմանավորված էր Արեգակի դիրքով Լուսնի մակերևույթի նկատմամբ 7° բարձրության վրա) կայանը սկսեց ուղարկել կատարած Լուսնի մակերևույթի առաջին ինը լուսանկարները։ Ընդհանուր առմամբ կատարվեցին 7 ռադիո սեանսներ, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 8 ժամ 5 րոպե։ Բացի դրանից կատարվեցին նաև երեք հեռուստահաղորդումներ։

Լուսանկարների համադրումից հետո հնարավոր եղավ ստանալ Լուսնի մակերևույթի համայնապատկեր, որը ներառում էր շրջակա ժայռրը և հորիզոնը 1,4 կմ հեռավորության վրա[6]։

Լունա 9-ի լուսանկարները Սովետական Միության կողմից սկզբում պաշտոնապես չէին հրապարակվում։ Անգլիական Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի գիտնականները ստանալով Լունա 9-ի հաղորդագրությունները պարզեցին, որ դրանք կոդավորված են միջազգայինորեն ընդունված Ռադիոֆաքս համակարգի համաձայն։ Արագորոն աստղադիտարան հասցված դեկոդավորող սարքը թույլ տվեց ստանալ լուսանկարները և հրատարակել դրանք բոլորից առաջ[8]։ Դրանից հետո, BBC-ին մեղադրեց խորհրդային գիտնականներին այս միջադեպի նպատակաուղված կազմակերպման համար[9]։

Կայանի վրա տեղադրված միակ գիտական սարքը՝ ռադիացիայի տվիչը գրանցեց 30 միլիռադ ճառագայթման չափաբաժին օրվա ընթացքում[10]։

Առաքելության արդյունքում նաև ապացուցվեց, որ տիեզերանավը չի սուզվի Լուսնի փոշու մեջ, ինչպես դա կանխատեսվում էր նախկինում։

Լունա 9 կայանի հետ վերջին կապի սեանսը տեղի է ունեսել 1966 թվականի փետրվարի 6-ին 22:55-ին GMT[6]:

Մոդելներ և ցուցադրում

խմբագրել

Լունա 9 կայանի մոդելները այս պահին ցուցադրվում են Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանում, Կալուգայի Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգի Վ. Պ. Գլուշկոյի անվան տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանում, Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան և այլ վայրերում՝

Դրոշմանիշներ

խմբագրել

Լունա 9-ի հաջողությամբ իրականացված առաքելությանն են նվիրված մի շարք փոատային դրոշմանիշներ՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Luna 9». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. «Chandrayaan-2 landing: 40% lunar missions in last 60 years failed, finds Nasa report».
  3. Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, D.C.: NASA History Program Office. էջեր 1–2. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  4. «Luna E-6». astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «NASA-NSSDC-Spacecraft-Details». NASA. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Table of Anthropogenic Impacts and Spacecraft on the Moon».
  8. Daily Express front page Saturday February 5 1966
  9. BBC On This Day | 3 | 1966: Soviets land probe on Moon
  10. NSSDCA ID: 1966-006A-02

Գրականություն

խմբագրել
  • Освоение космического пространства в СССР. М: Наука. 1971. էջ 555.
  • Բորիս Չեռտոկ (1999). Ракеты и люди. М: Машиностроение. էջ 416. ISBN 521702934X.

Արտաքին հղումներ

խմբագրել