Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան
Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան, ամենահին ավիացիոն թանգարանն աշխարհում։ Գտնվում է Լե Բուրժե նախկին օդանավակայանի տարածքում՝ Փարիզի համանուն արվարձանում։ Աշխարհում ամենամեծ ավիատիեզերեկան թանգարաններից մեկն է։
Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան, ազգային թանգարան և ավիացիոն թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Լե Բուրժե |
Վայր | Լե Բուրժե |
Հասցե | Aéroport de Paris-Le Bourget, 93352 Le Bourget, France |
Հիմնադրվել է | 1919 |
Այցելուներ | 274 678 մարդ, 170 820 մարդ (2003)[1], 226 743 մարդ (2001)[1], 235 290 մարդ (2005)[1], 191 963 մարդ (2016)[1], 295 412 մարդ (2015)[1], 268 059 մարդ (2014)[1], 274 678 մարդ (2008)[1], 148 328 մարդ (2002)[1], 196 173 մարդ (2004)[1], 253 007 մարդ (2010)[1], 221 882 մարդ (2012)[1], 279 933 մարդ (2017)[1], 259 539 մարդ (2009)[1], 186 903 մարդ (2006)[1], 200 989 մարդ (2007)[1], 317 532 մարդ (2011)[1], 297 785 մարդ (2013)[1], 315 787 մարդ (2019)[1] և 194 394 մարդ (2018)[1] |
Կայք | museeairespace.fr |
Պատմություն
խմբագրել1919 թվականին Ալբեր Կակոն (ֆր.՝ Albert Caquot), ավիա–ծառայության տեխնիկական վարիչը (ֆր.՝ Chef du Service Technique Aéronautique), առաջարկել է պաշտպանության նախարարին (այդ ժամանակ «պատերազմի նախարար», ֆր.՝ Ministre de la Guerre) ստեղծել ավիացիոն թանգարան։ Համաձայնություն ստանալով՝ նա հավաքում է առաջին նմուշները նոր թանգարանի համար, որը բացվում է նույն տարում Իսսի–լե–Մուլինոյում (ֆր.՝ Issy-les-Moulineaux) Conservatoire de l’Aéronautique անվամբ։
1921 թվականին թանգարանը տեղափոխել են Շալե–Մեդոն (ֆր.՝ Chalais-Meudon)՝ վերանվանելով Musée de l’Air։
1974 թվականին Փարիզում բացվում է նոր՝ Շառլ դե Գոլի օդանավակայանը։ Հաջորդ տարում Ավիացիայի և Տիեզերագնացության թանգարանը զբաղեցրել է Լե Բուրժե նախկին օդանավակայանի տարածքը։
Ստանալով նոր տարածք՝ թանգարանը ակտիվորեն ընդլայնում է իր հավաքածուն՝ բացելով նոր սրահներ։
- 1987 թվականին բացվել է սրահը, որը նվիրված է ավիացիայի ծագումից մինչև Առաջին Համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածին։
- 1995 թվականին բացվել է օդապարիկի և դիրիժաբլի սրահը։
- 1996 թվականին բացվել է Կոնկորդին նվիրված տաղավար, որտեղ ցուցադրվում է այդ գերձայնային ինքնաթիռի նախատիպը։ 2003 թվականին նրան է միացել Concorde Sierra Delta՝ կոնկորդի միակ ոչ ուղևորային տարբերակը։
- 2003 թվականին թանգարանում ցուցադրվել է Բոինգ 747–ը։ Այցելուները կարող են անցնել ինքնաթիռի բոլոր մասերով, ներառյալ՝ շարժիչները։
- 2006 թվականին բացվել է տաղավար՝ նվիրված Երկրորդ Համաշխարհային պատերազմի թռչող ապարատներին։
- 2007 թվականին՝ նոր տաղավար, նվիրված ուղղաթիռներին։
2008 թվականի առաջին կեսին Ավիացիայի և Տիեզերագնացության թանգարանը մասնակցել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության գիտափորձին, որի ժամանակ փորձարկվում էր որոշ թանգարանների անվճար մուտքը։ Թանգարանի մուտքի վճարման բացակայությունը ավելացրել է այցելուների քանակը 40%–ով[2], ինչի արդյունքում 2009 թվականից թանգարանի ղեկավարությունը մշակույթի նախարարության հետ ընդունել է որոշում թանգարանի ազատ մուտքի վերաբերյալ։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի 70-ամյակին Եվրոպայում կազմակերպվել է հատուկ մշտական ցուցադրություն՝ նվիրված ֆրանսիական Նորմանդիա-Նեման ավիացիոն զորագնդին, ովքեր մարտնչում էին արևելյան ճակատում[3]։
Մշտական հավաքածու
խմբագրելԹանգարանի համաքածուն ներառում է մոտավորապես շուրջ 20 հազար ցուցադրանմուշ, այդ թվում՝ ավելի քան 180 ինքնաթիռներ, որոնք արտացոլում են ավիացիայի ամբողջական պատմությունը։
Հավաքածուն բաժանված է հետևյալ ժամանակագրական և թեմատիկ կատեգորիաների՝
- 1500—1900
- 1900—1914
- 1914—1918
- 1919—1939
- 1939—1945
- Նախատիպեր
- Ֆրանսիական ավիացիա
- Տիեզերք
1500—1900
խմբագրելԱվիացիայի և տիեզերագնացության թանգարանի ամենավաղ ստեղծված բաժինը Ժամանակագրականն է։ Պարունակում է այնպիսի իրերի հավաքածու, որոնք պատմում են մարդու թռիչքի, նրա թռչելու երազանքների, ինչպես նաև առաջին սարքավորոււմների մասին, որոնցով մարդը օդ է բարձրացել։
Առաջին հաջողված թռիչքային սարքավորումներն օդապարիկներն էին, որոնք լցված էին տաք օդով։ Ստեղծվել է 1783 թվականին Մոնգոլֆիե եղբայրների կողմից։
Շուրջ մեկ դար թռիչքային սարքավորումներն ավելի թեթև էին քան օդը, մոնգոլֆիերները փոխարինեցին շարլերներին, որոնք իրենցից ներկայացնում էին օդապարիկներ՝ լցված գազով։ Դրանք ևս ավելի թեթև էին քան օդը։ Ապա հայտնվեցին առաջին դիրիժաբլերը։
Միայն 1890 թվականին Կլեման Ադերին հաջողվեց կառուցել օդից ծանր ինքնաթիռ։ Իր սարքով նա թռչեց 50 մետր, բարձրանալով՝ 15 սանտիմետր վեր։ Այս սարքը չի պահպանվել, իսկ Փարիզի ավիացիայի թանգարանու պահպանվածներից ամենահինը Massia-Biot սավառնակն է, որը թվագրվում է 1879 թվականին։
Տիեզերք
խմբագրելՑուցանմուշների թվում են՝
- Massia-Biot սավառնակ՝ սկզբնական պահպանված ամենահինը, 1879 թվական
- Առաջին մասսայական[4] ինքնաթիռը՝ «Demoiselle», հեղինակը՝ Աանտոս–Դյումոն, 1907 թվական
- Blériot XI Луи Блерио՝ այս տեսակի ինքնաթիռը 1909 թվականի հուլիսի 2–ին առաջինն է հատել Լա Մանշը
- Առաջին հիդրոինքնաթիռը, հեղինակը՝ Հենրի Ֆաբր (ֆր.՝ Henri Fabre), 1910 թվական
- 200 կմ/ժ արագությունը գերազանցող առաջին ինքնաթիռը՝ «Deperdussin «monocoque», 1912 թվական
- Բոինգ-747
- «Արիան» հռթիռ
Գործնական տեղեկություններ
խմբագրելԹանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Հանգստյան օրերն են հունվարի 1 և դեկտեմբերի 25
Աշխատանքային ժամեր՝
- ամռանը (ապրիլի 1–սեպտեմբերի 30) 10:00–ից մինչև 18:00
- ձմռանը (հոկտեմբերի 1-մարտի 31) 10:00–ից մինչև 17:00
Մշտական ցուցադրության այցելությունն անվճար է։ Ավտոկայանատեղին վճարովի է։
Թանգարանի տարածքում բացվել է պլանետարիում։
Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, որի մուտքի համար առանձին է վճարվում։ Առաջին համաշխարհային պատերազմի 100–ամյակին բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ «Վերդեն։ Օդային ճակատամարտ»[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ Rémi Laporte, "Coup de jeune pour le musée du Bourget", 20 minutes, 14 января 2009
- ↑ Espace Normandie-Niemen
- ↑ Автор отказался от своих прав и распространял бесплатно чертежи самолёта, а впоследствии и наборы для самостоятельной сборки самолёта
- ↑ «Выставка, музей авиации Ле Бурже | Русский Париж» (ռուսերեն). www.paris1814.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայք Արխիվացված 2007-11-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան» հոդվածին։ |