Լումա (հանդես)
«Լումա», գրական, քաղաքական, պատմական և հասարակական կիսամյա, երկամսյա, վերջում՝ միամսյա հանդես։ Լույս է տեսել 1896-1912 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գյուտ Աղանյանց։ Ներկայացրել է Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Վրթանես Փափազյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունները, եվրոպական և ռուս հեղինակների (Միխայիլ Լերմոնտով, Իվան Տուրգենև, Վլադիմիր Կորոլենկո, Անտոն Չեխով, Մաքսիմ Գորկի և ուրիշներ) թարգմանական գործերը։ Տպագրել է նաև ազգագրական, տեղագրական, մանկավարժական ուսումնասիրություններ, Միքայել Նալբանդյանի և Ստեփանոս Նազարյանի նամակները, հուշագրություններ, Կարլ Կաուցկու «Ֆրիդրիխ Էնգելս» (1906, №3) հոդվածը։ Մատենախոսական բաժնում հրապարակվել են Գարեգին Ենգիբարյանի, Իսահակ Հարությունյանի, Սեդրակ Մանդինյանի հոդվածները, նմուշներ քրդական բանահյուսությունից[1]։
Լումայի հրատարակության պարբերականությունը հետևյալն է.
- 1896 1-2
- 1897 1-2
- 1898 1-2
- 1899 1-2
- 1900 1-2
- 1901 1-2
- 1902 1-6
- 1903 1-6
- 1904 1-6
- 1905 1-10
- 1906 1-8
- 1907 1-8
- 1908[2] 1-2, 3-4
- 1909 1-12
- 1910 1-10
- 1911 1-2
- 1912 1-2
Խմբագիրներ
խմբագրել- Տ. Գիւտ աւագ քահանա Աղանեանց (1896-1912)[1]։
«Լումա» հանդեսի մատենագիտություն
խմբագրել«Լումա» հանդեսի մատենագիտության կառուցվածքը հետևյալն է.[3]
- գրականություն և գրականագիտություն
- Լեզու-բառարանագիտություն[4]
- Պատմություն
- Ճանապարհորդական նոթեր[5], ուղեգրություններ, տեղագրություն, աշխարհագրություն[6] և ազգագրական նյութեր[7]
- Ժողովրդական լուսավորություն[8]
- Մամուլ և հրապարակախոսություն
- Իմաստասիրություն, իրավունք և սոցիոլոգիական հարցեր
- Արվեստ
- Բժշկություն-առողջապահություն և նյութեր գիտության այլ բնագավառների վերաբերյալ
- Կրոն-եկեղեցի և դավանաբանական հարցեր[9]
- Մատենագիտական ցանկեր
- Բարեգործություններ, կտակներ, նվիրատվություններ և զանազան հայտարարություննեեր։
Մատենագիտությունը ունի օժանդակ ցանկեր.
- Անձնանունների (հեղինակներ, թարգմանիչներ, ազգանուններ, որոնց մասին խոսվում է մատենագիտության նկարագրություններում)
- Տեղանունների
- Կաևորագույն նյութերի վերնագրային այբբենական ցանկ
- Լումայի բովանդակությունն ըստ ժամանակագրության
Մատենագիտությունը հրատարակվել է 1988 թվականին (Կազմող-հեղինակ ̀ Կարապետ Քացախյան, խմբագիր Արամ Ալեքսանյան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««Լումա» գրական հանդես». Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Gevorgyan, Anna (2019 թ․ հունիսի 27). «One Revolution for the Whole World: The Efforts of Ayatollah Khomeini to Unite the Muslims of the World». Analytical Bulletin. 13: 25–36. doi:10.56673/18294502-19.13-25. ISSN 1829-4502.
- ↑ Մատենագիտություն «Լումա» հանդեսի.
- ↑ Կիւլլիւճեան, Յակոբ (2021). ԳՐՈՂ, ԺԱՄԱՆԱԿԱՎՐԷՊ ՀԱՄԱՅՆՔ, ԼԵԶՈՒ. Presses de l’Inalco. էջեր 289–310. ISBN 978-2-85831-382-2.
- ↑ ԳՈՒԼՅԱՆ, Սոնա (2021 թ․ դեկտեմբերի 14). «ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ». Foreign Languages in Higher Education. 23 (2 (27)): 36–49. doi:10.46991/flhe/2019.23.2.036. ISSN 1829-2453.
- ↑ Grigoryan, V. (2022). «THE ROLE OF SCHOOL GEOGRAPHY SUBJECT IN THE CONTEXT OF STUDENT UPBRINGING/ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ». SUSh Scientific Proceedings: 231–238. doi:10.54151/27382559-2021.2b-231. ISSN 2738-2559.
- ↑ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր. National Academy of Sciences of the Republic of Armenia.
- ↑ Ղռեջան, Լուսինե (2022 թ․ հունիսի 16). «Անեծքը հայկական ժողովրդական երգերում». Գիտական աշխատություններ: 16–29. doi:10.52971/18294316-2022.25.1-16. ISSN 1829-4316.
- ↑ Սահակյան, Լուսինե (2021 թ․ նոյեմբերի 30). «Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ և Հայ Առաքելական եկեղեցի առնչությունների շուրջ». Historical-Philological Journal: 121–133. doi:10.52853/01350536-2021.3-121. ISSN 0135-0536.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 680)։ |