1912 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

1912 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեդալներ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին ամառային V Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Ստոկհոլմում, Շվեդիա։

Դիզայն

խմբագրել

Երբ Ստոկհոլմը ընտրվեց Օլիմպիադայի մայրաքաղաք, Շվեդիայում հայտարարվեց մրցույթ լավագույն մեդալի էսքիզի համար։ Կազմկոմիտեն ընդունեց որոշում, որ անհատական մրցույթներում հաղթողները կստանան ոսկե, իսկ թիմային հաղթողները արծաթե ոսկեզօծ մեդալներ, երկրորդ և երրորդ տեղեր գրաված մարզիկները արծաթե և բրոնզե մեդալներ։

  • Հաղթողների մեդալները ունեին հետևալ տեսքը.

Պարգևատրման մեդալների մի երեսը մնացել էր նույնը, ինչպես Լոնդոնյան Օլիմպիադայի ժամանակ։ Պարգևատրման հուշամեդալների էսքիզները նախագծել է հայտնի շվեդ քանդակագործ Էրիկ Լինդբերգը։ Պարգևատրման մեդալի դիմային երեսին երկու ազդեցիկ կիսամերկ կանացի պատկեր է, կամգնած են ամբողջ հասակով, բռնած ճյուղ, և հաղթականած մերկ աթլետ։ Կանացի պատկերներ, որոնք երկու կողմից բազմած են հաղթողի կողիքն։ Իսկ հակառակ երեսին երիտասարդ մունետիկն է, որը ազդարարում է օլիմպիական մրցման սկիզբը։ Եվ հայտնի շվեդ մանկարավրժ Պերա Հենրիկա Լինգայի արձան է, որը հայտնի է ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում։ Մեդալի եզրին շրջանաձև մակագրություն է. «Olympiska Spelen, Stockholm» (Օլիմպիական խաղեր, Ստոկհոլմ)։ Ձախից մունետիկի պատկերն է, որը ազդարարում է խաղեր անցկացման տարևթիվը՝ 1912: Մրցանակային մեդալի տրամագիծը 33 միլիմետր է, ինչպիսին նախորդ Օլիմպիական խաղերին էր։ Ընդհանուր արտադրվել է 90 ոսկե, 200 արծաթե ոսկեջրած, 385 արծաթե և 270 բրոնզե մեդալներ։

  • Հուշամեդալի դիզայնը հետևյալ տեսք ուներ.

Հուշամեդալի դիմային երեսին ավանդական մոտիվն հունական քառաձի մարտակառքն է։ Իսկ կառքին մրցավարն է արմավենու ճյուղը ձախ ձեռքին և դափնու պսակը աջին, հռչակելով օլիմպիական հաղթողին և կառապանին։ Դարձերեսի ֆոնին Ստոկհոլիմի թագավորական պալատն է՝ Օլիմպիական Զևսը գահին է, կառուցված իոնիական սյունով։ Աջ ձեռքին բռնել է՝ երկրագունդը, որում կանգնած է հաղթանակի աստվածուհին, ձախում գավազան է։ Նրանցից վերև կիսաշարջանաձև գրված է երկու տող մակագրություն. «Till Minne Af Olympiska Spelen Stockholm 1912» (Ի պատիվ Օլիմպիական խաղերի, Ստոկհոլմ, 1912)։ Ներքևում փորագրված է նկարչի անունը. «Erik Lindberg» (Էրիկ Լինդբերգ)։ Հիմնական մեդալների շրջանառությունը կազմում էր 6000 օրինակ, որը պատրաստված էր սպիտակ մետաղից։

Ոսկե մեդալ

խմբագրել
  • Պարգևատրման մեդալի տրամագիծ — 33 մմ
  • Հուշամեդալի տրամագիծ — 50 մմ
  • Բաղադրություն.ոսկի

Ինչպես Լոնդոնում, այնպես էլ Ստոկհոլմում անհատական մրցույթներում հաղթանակած մարզիկներին պարգևատրում էին 583 նմուշի ոսկե մեդալով։ Եվ ընդամենը 2 մրցանակները հատուկ ստեղծվել են ոսկե դիզայնով, 50 մմ տրամագծով, որով պարգևատրել են Շվեդիայի թագավորին և թագաժառանգին։

Արծաթե մեդալ

խմբագրել
  • Պարգևատրման մեդալի տրամագիծ — 33մմ
  • Հուշամեդալի տրամագիծ — 50 մմ
  • Բաղադրություն. արծաթ, ոսկեջրած

ՄՕԿ-ի անդամներից և Կազմկոմիտեի աշխատողներից 50-ը ստացել են արծաթե հուշամեդալներ։

Բրոնզե մեդալ

խմբագրել
  • Պարգևատրման մեդալի տրամագիծ — 33 մմ
  • Հուշամեդալի տրամագիծ — 50 մմ
  • Բաղադրություն.բրոնզ

Ընդհանուր 6000 օրինակից պատրաստված մեդալներից 100 բրոնզե հուշամեդալները բաշխվել է նախագահների միջև տարբեր մարզաձևերից, և մարզական պատվիրակությունների ղեկավարների միջև։

Արտաքին հղումներ

խմբագրել