Իսահակ Հարությունյան

հայ հասարակական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ

Իսահակ Ղազարի Հարությունյան (1863[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 30, 1928(1928-12-30)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հասարակական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։ Հարությունյանը հայ իրականության մեջ փորձարարական մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից է, մանկավարժական բնույթի հոդվածների, դասավանդման ծրագրերի ու կանոնների, մեթոդական ձեռնարկների հեղինակ։

Իսահակ Հարությունյան
Ծնվել է1863[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 30, 1928(1928-12-30)[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1883)[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, փիլիսոփա, գրական քննադատ և դասախոս
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1883 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Սովորել է Այզենախի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետներում։ 1888 թվականին վերադարձել է Թիֆլիս և դասավանդել Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում։ Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարեգործական և այլ ընկերությունների և միությունների աշխատանքներին։ Հարությունյանի փիլիսոփայական հայացքները սկզբնական շրջանում ձևավորվել են Վիլհելմ Հումբոլդտի և Վիլհելմ Վունդտի ազդեցությամբ։ Ավելի ուշ իր քննարկած խնդիրները (հոգեկանի էության, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ և այլն) մեկնաբանել է մատերիալիստորեն։ Հարությունյանը քննել է նաև բարոյադաստիարակչական, գեղագիտական և այլ հարցեր (հումանիզմ, անհատական, ազգագրական ու համամարդկային երջանկություն ևն), ուսումնասիրել նաև հայ և համաշխարհային գրականություն։ Հեղինակել է հայ և համաշխարհային գրականությանը (Գաբրիել Սունդուկյան, Ռեթեոս Պերպերյան, Վրթանես Փափազյան, Գյոթե, Ժան-Ժակ Ռուսո, Անոտոն Չեխով, Մաքսիմ Գորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ։ Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատություններ[3]։ Եղել է հայ իրականության մեջ էքսպերիմենտալ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը)։ Հեղինակել է նաև մանկավարժական բնույթի հոդվածներ, դասավանդման ծրագրեր ու կանոններ, մեթոդական ձեռնարկներ[4][5]։

Աշխատությունները հրատարակվել են նաև «Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի.Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկավարժ» ծածկանուններով։

Աշխատություններ

խմբագրել
  • Հայոց գիրը, Թիֆլիս, 1892[6]։
  • Գերմանիայի մանկավարժական բարձրագոյն հաստատութիւնների գործունէութիւնը եւ հայ ուսանողները։ 1893[7]։
  • Համառոտ տրամաբանություն, Տփխիս, 1895։
  • Համառօտ տրամաբանութիւն ։ Ձեռնարկ հայ ուսուցիչների եւ թեմ. դպր. վերջին դաս. աշակերտների համար։ 1895[8]։
  • Աշակերտի յուշատետրը։ Հատուած 1։ 1897[9]։
  • Սանահին, 1898[10]։
  • Զգացմունքների աշխարհ։ (Խ. Աբովեանի երկերի առթիւ)։ 1898[11]։
  • Ծաղկոց, Թիֆլիս, 1901[12]։
  • Տարերք ազգագրութեան։ Մասն I: 1902[13]:
  • 1500 տարի առաջ (404-1904) ։ Հայոց տառերի գիւտը։ 1904[14]։
  • Ձեռնարկ հոգեբանության, Տփխիս, 1911։
  • Իմ օրագիրը, Թիֆլիս, 1911[15]։

Գրականություն

խմբագրել
  • Շավարշյան, Արշավիր Մեսրոպի։ Մանկավարժ Իսահակ Հարությունյան։ Երևան։ Ա.հ., 1956[16]:
  • Բադալյան, Մելքոն։ Իսահակ Հարությունյանի մանկավարժական հայացքները։ Երևան։ Լույս, 1980[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան, Իսահակ Ղազարի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  4. «AV Production - Իսահակ Հարությունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  6. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1892). Հայոց գիրը. Թիֆլիս: Տպարան Մ. Շարաձէ.
  7. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1893). Գերմանիայի մանկավարժական բարձրագոյն հաստատութիւնների գործունէութիւնը եւ հայ ուսանողները. Թիֆլիս: Տպարան Մ. Շարաձեի.
  8. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1895). Համառօտ տրամաբանութիւն։ Ձեռնարկ հայ ուսուցիչների եւ թեմ. դպր. վերջին դաս. աշակերտների համար. Տփխիս: տպ. Մ.Շարաձէի և ընկ. Նիկ.
  9. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1897). Աշակերտի յուշատետրը. Հատուած 1. Թիֆլիս: տպ. Մնացական Մարտիրոսյանցի.
  10. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1898). Սանահին. Թիֆլիս: տպ. Մ. Դ. Ռօտինեանցի.
  11. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1898). Զգացմունքների աշխարհ։ Խ. Աբովեանի երկերի առթիւ. Տփխիս: տպ. Մ. Շարաձէ եւ ընկ.
  12. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1901). Ծաղկոց։ Մանկական պարտէզ. Նոր մատենադարան. Թիֆլիզ: Տպարան Մ. Շարաձէի եւ ընկ.
  13. Րատցել, Ֆ; Հարությունյան, Իսահակ Ղազարի (1902). Տարերք ազգագրութեան։ Մասն I. Մարդաբանական գրադարան. Թիֆլիս: Տպարան Կ. Մարտիրոսեանցի.
  14. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1904). 1500 տարի առաջ (404-1904)։ Հայոց տառերի գիւտը. Թիֆլիս: Արագատիպ Ա. Քութաթելաձէի.
  15. Հարությունյան, Իսահակ Ղազարի (1901). Իմ օրագիրը. Թիֆլիս: տպ. Մ. Շարաձեի.
  16. Շավարշյան, Արշավիր Մեսրոպի (1956). Մանկավարժ Իսահակ Հարությունյան. Նյութեր մանկավարժության պատմությունից. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Մանավարժական ամբիոն. Երևան: Ա.հ.
  17. Բադալյան, Մելքոն (1980). Իսահակ Հարությունյանի մանկավարժական հայացքները. Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: Լույս.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։