1904 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

1904 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին ամառային III Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Սենթ Լուիսում, ԱՄՆ։

Պատմություն խմբագրել

Հատկապես 1904 թվականի ամառային Օլիմպիական խաղերից սկսած պարգևատրել են 3 տեսակի մեդալներով. ոսկյա, արծաթյա և բրոնզյա, այդպես է գրված Օլիմպիական հրովարտակում։ Ճիշտ այնպես, ինչպես 1900 թվականին, Օլիմպիական խաղերը համընկնում էին Համաշխարհային ցուցահանդեսի հետ, որը անցկացվում էր Սենթ Լուիսում, Միսսուրի նահանգում (ԱՄՆ

Արտադրություն խմբագրել

ԱՄՆ-ի կառավարությունը հանձնարարել է թողարկել մոտ 500 ոսկի, 500 բրոնզե օլիմպիական պարգև և ավելի քան 1500 հուշամեդալներ։ Պատրաստվող բոլոր մեդալները պատկանում է ամերիկյան «Dieges and Clust Staff» ընկերությանը։

Դիզայն խմբագրել

  • Դիմային երես. պատկերված է ամբողջ հասակով Խաղերի հաղթողը ծաղկեպսակը աջ ձեռքին, որի համար մրցում են տարբեր մարզաձևերից աթլետները, Ակրոպոլի ետին պատին։ Վերևից կիսաշրջանաձև մակագրությամբ. «Olympiad» (Օլիմպիադա),փոքր-ինչ ներքևում հորիզոնական՝ «1904»:
  • Հակառակ երեսին. ամբողջ հասակով երկրագնդի վրա կանգնած է հաղթանակի աստվածուհին՝ հաղթողի ծաղկեպսակով և արմավենու ճյուղով, նա թեքված է դեպի աջ կողմ, իսկ ձախից Օլիմպիական Զևսի կիսանդրին է։ Վերևում հետևյալ մակագրությունն է. «Universal Exposition» (Համաշխարհային ցուցահանդես)։ Ներքևքւմ. «St. Louis, U. S. A.» (Սենթ Լուիս, ԱՄՆ)։ Աստվածուհուց դեպի աջ՝ դափնու պսակ է, իսկ կենտրոնում փորագրված է մարզաձևի անունը, մեդալ, որը նախատեսված հաղթանակի համար։

Հուշամեդալը ուներ ութանկյունի ձև, դիմային երեսին պատկերված էր երեք գերբ՝ քաղաք, նահանգ և ԱՄՆ, զարդաքանդակի վրա պատկերված է տերևներ և ամսաթիվ «1803» ( Լուզիանայի և Ամերիկայի Միացյալ Նահանգի միացման տարին է, այն նվիրված է հարյուրամյակի կապակցությամբ։ Եվ այն նվիրված է Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսին)։ Մեդալի հոդվածը հետևյալն էր. «Universal Exposition Commemorating The Olympic Games 1904, Physical Culture Department» (Համաշխարհային ցուցահանդես։ Ի պատիվ 1904 թվականի Օլիմպիական խաղերի։ Ֆիզիկական կուլտուրայի դեպարտամենտ)։ Հետագայում փորագրված ղեկավար կազմկոմիտեի ստորագրությամբ՝ Խաղերի նախապատրաստման համար։ Հակառակ երեսին ծագող արևի ֆոնին օլիմպիական չեմպիոն է ձիթենու ճյուղը ձեռքին։ Հետևյալ մակագրությամբ. «Olympic Games St. Louis USA 1904» (Օլիմպիական խաղեր, Սենթ լուիս, ԱՄՆ, 1904)։

Ոսկե մեդալ խմբագրել

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5մմ.
  • Քաշ — 21 գր.
  • Բաղադրություն. արծաթ, ոսկեզօծ
  • Դրվագում

Արծաթե մեդալ խմբագրել

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5 մմ.
  • Քաշ — 21 գր.
  • Բաղադրություն. արծաթ
  • Դրվագում

Բրոնզե մեդալ խմբագրել

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5 մմ.
  • Քաշ  — 21 գր.
  • Բաղադրություն. բրոնզ
  • Դրվագում

Մեդալների ֆիլատելիա խմբագրել

Խաղերի ավարտից հետո Լաոսը թողարկեց նամականիշ, նվիրված թեթև աթլետիկայի հաղթողներին, որոնք գրավել էին առաջին տեղը։ Նամականիշի վրա ներքևի ձախ անկյունում, հակառակ երեսին ոսկե մեդալն է պատկերված։ Նամականիշների վրա Մալդիվները պատկերել էին մի փոքրիկ հատված ոսկե մեդալից, որը արտացոլում է պարգևի դիզայնը, փոխելով ոսկե գույնը դարչնագույնի (ենթադրաբար բրոնզե)։

Գրականություն խմբագրել

  • Виммерт Йорг «Олимпийские игры». Мир книги, 2007. 48 с ISBN 978-5-486-01370-6

Արտաքին հղումներ խմբագրել