Լուկա Շուլիչ (խորվ.՝ Luka Šulić, օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Մարիբոր, Մարիբոր քաղաքային համայնք, Սլովենիա), խորվաթ-սլովենացի[2] թավջութակահար։ 2 Cellos խմբի անդամ է Ստեփան Հաուսերի հետ։

Լուկա Շուլիչ
Luka Sulic 2011.jpg
Բնօրինակ անունխորվ.՝ Luka Šulić
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[1] (33 տարեկան)
Մարիբոր, Մարիբոր քաղաքային համայնք, Սլովենիա
ԵրկիրFlag of Slovenia.svg Սլովենիա
Ժանրերդասական երաժշտություն և instrumental rock?
Մասնագիտությունդասական երաժիշտ և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունԶագրեբի երաժշտության ակադեմիա
Կայքlukasulic.com
Luka Šulić Վիքիպահեստում

ՄանկությունըԽմբագրել

Շուլիչը ծնվել է Սլովենիայում։ Շուլիչի հայրը՝ Բոզոն, Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքից էր, որը Սլովենիայում ապրել է մոտ 30 տարի։ Նրա մայրը՝ Ալյան, Սլովենիայի Իզոլա քաղաքից է [3]։ Նրա հայրը ևս թավջութակահար է, և նրա ընտանիքի անդամներից շատերն են կապված երաժշտության հետ[4]։

ԳործունեությունըԽմբագրել

Լուկա Շուլիչը ելույթներ է ունենում ողջ աշխարհում՝ ինչպես միայնակ, այնպես էլ 2 Cellos խմբով[5]։ Նա մի շարք ականավոր միջազգային մրցույթներում բազմաթիվ մրցանակներ է շահել, ներառյալ Լուպոստավսկի թավջութակի 7-րդ միջազգային փառատոնի առաջին և հատուկ մրցանակը 2009 թվականին Վարշավայում [6][7]։

Եվրոպական հեռարձակման միության «Նոր տաղանդ» մրցույթում 2006 թվականին[8] և Wigmore դահլիճում 2011 թվականին Երաժշտության արքայական ակադեմիայի Պատրոնի մրցանակը [9]։

Նա մի շարք սոլո ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ճապոնիայում, այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են Wigmore Hall-ը, Ամստերդամի Concertgebouw-ը, Վիեննայի Musikverein-ը և Konzerthaus-ը [9][10][11]։ Որպես մենակատար հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Գերմանական ռադիոյի ֆիլհարմոնիան, Ավստրալական արքայական նվագախումբը, Վարսաուի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռուսական սիմֆոնիկ նվագախումբը և այլն [6][12][13]։

Շուլիչն իր երաժշտական կրթությունը սկսել է Մարիբորում 5 տարեկանում։ 15 տարեկանում նա դարձավ Զագրեբի երաժշտական ակադեմիայի ամենաեռիտասարդ ուսանողներից մեկը։ Այս ակադեմիայում նրա ուսուցիչն էր պրոֆեսոր Վալտեր Դեսպալին։ Ակադեմիան ավարտեց 18 տարեկանում [14]։ Իր կրթությունը նա շարունակել է Վիեննայում, պրոֆեսոր Ռեինհարդ Լացկոյի մոտ[15]։ Շուլիչը վարպետի կոչում ստացավ Մաթս Լիդսթրոմի մոտ Լոնդոնի երաժշտական արքայական ակադեմիայում 2011 թվականին[16]։

Իրական հաջողությունը սկսեց այն ժամանակ, երբ Ստեփան Հաուսերի հետ ստեղծեց 2 Cellos խումբը։ 2011 թվականի հունվարին նրանք յութուբում տեղադրեցին Մայքլ Ջեքսոնի «Smooth Criminal» երգի իրենց տարբերակը[17][18][19]։ Սա էլ բերեց Sony MASTERWORKS-ի հետ ձայնագրման աշխատանքներին և Էլթոն Ջոնի կողմից իր համաշխարհային շրջագայության համար հրավերին[20][21]։

Դուետը հայտնվեց այնպիսի ազգային շոուներում, ինչպիսիք են The Tonight Show with Jay Leno-ն, The Ellen DeGeneres Show-ն (2 անգամ վեց ամսում) և Ստեփան Ռաբի հեռուստատեսային շոուն Գերմանիայում[22][23][24][25]։

2012 թվականի հունվարին նրանք Ֆոքսի Glee հեռուստասերիալում հանդես եկան որպես հատուկ հյուր, որտեղ կատարեցին Մայքլ Ջեքսոնի Smooth Criminal[26], որը մտավ Billboard թով 100 թվային երգերի շքերթը և հանգեցրեց խմբի ալբոմի տեղ գտնելուն թոփ 100 ալբոմների շարքում [27]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Young Slovene-Croatian cellists Luka Sulic and Stjepan Hauser, together known as 2CELLOS, have achieved sensational success by taking cello to a new level.» (English) 
  3. «Luka Šulić i Stjepan Hauser: Dečki od milijun dolara»։ www.gloria.com.hr (Croatian) (Gloria)։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-24-ին։ Վերցված է 2017-01-28 
  4. «Luka Šulić virtuoz na violončelu; Pozdrav mojim Pilarima»։ www.dubrovacki.hr (Croatian) (Dubrovački vjesnik)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է 2017-01-28 
  5. «2Cellos join Elton John for Harrogate concert»։ www.harrogate-news.co.uk։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  6. 6,0 6,1 «Luka Sulic Croatian cellist wins the first prize in Warszaw, Poland 2009»։ www.croatia.org։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  7. «Hrvatskom violončelistu 1. nagrada u Varšavi»։ www.slobodnadalmacija.hr (Croatian) (Slobodna Dalmacija) 
  8. «New Talent - History of Prize Winners»։ www.ebu.ch։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-11-ին։ Վերցված է ապրիլի 21, 2013 
  9. 9,0 9,1 www.wigmore-hall.org.uk https://web.archive.org/web/20120723065352/http://www.wigmore-hall.org.uk/whats-on/productions/royal-academy-of-music-patrons-award-prizewinners-recital-27853։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 23, 2012-ին 
  10. www.eventful.com http://www.eventful.com/amsterdam/events/peter-fancovic-luka-sulic-jelger-blanken-beethov-/E0-001-020456159-3  (չաշխատող հղում)
  11. «Արխիվացված պատճենը»։ www.news.yahoo.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է 2017-01-28 
  12. «On the Spring Board - Press Review of the EuroRadio Youth Concert»։ www.emcy.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-31-ին։ Վերցված է 2017-01-28 
  13. «Mladi violočelist Luka Šulić uz Australski komorni orkestar»։ www.vecernji.hr (Croatian) 
  14. «Koncert: LUKA ŠULIĆ (1987) – violončelo»։ www.matica.hr (Croatian) (Matica hrvatska) 
  15. «Mariborski čelist bo z Eltonom Johnom nastopil tudi v Izoli»։ Radiotelevizija Slovenija (Slovenian) (MMC RTV Slovenija)։ մայիսի 9, 2011։ Վերցված է հունիսի 10, 2011 
  16. «2Cellos»։ www.yamaha.com 
  17. «VIDEO: Stjepan i Luka postali hit na YouTube u samo dva dana. I Hollywood je poludio za njima»։ www.jutarnji.hr (Croatian) (Jutarnji list) 
  18. «Hrvatski čelisti hit na YouTubeu»։ www.jutarnji.hr (Croatian) (Jutarnji list)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-04-ին։ Վերցված է 2017-01-28 
  19. «"Smooth criminal" na violončelu hit na YouTubeu»։ www.novilist.hr (Croatian) (Novi list) 
  20. www.sonymasterworks.com/ http://www.sonymasterworks.com/ 
  21. «Արխիվացված պատճենը»։ www.online.wsj.com/։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է 2017-01-28 
  22. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=1wtBXkGrxws 
  23. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=5bZk5OJxaQ8 
  24. www.theaudioperv.com/ http://www.theaudioperv.com/2012/02/08/2cellos-smooth-criminal-27-leno/ 
  25. www.tvtotal.prosieben.de/ http://www.tvtotal.prosieben.de/tvtotal/videos/player/?contentId=114114&initialTab=related 
  26. www.noise11.com/ http://www.noise11.com/news/2cellos-score-a-hit-from-glee-20120209 
  27. «"Smooth Criminal" Single Featuring 2Cellos and Glee's Grant Gustin and Naya Rivera Debuts At #10 on the Billboard Digital Songs Chart»։ Վերցված է ապրիլի 21, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել