Լուլուա ալ-Կատտամի

քուվեյթցի մանկավարժ և Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Լուլուա ալ-Կատտամի(արաբ․՝ لولوة القطامي‎‎ 1931, Էլ Քուվեյթ, Քուվեյթ), ակտիվիստ և մանկավարժ[1], առաջին կինը Քուվեյթից, որը սովորել է արտասահմանյան համալսարանում։

Լուլուա ալ-Կատտամի
Դիմանկար
Ծնվել է1931
ԾննդավայրԷլ Քուվեյթ, Քուվեյթ
Քաղաքացիություն Քուվեյթ
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Լինելով Քուվեյթի համալսարանի նախկին տնօրեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան՝ նա 2005 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, իսկ 2019 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի՝ կրթության և կանանց հզորացման ոլորտում իր մատուցած ծառայությունների համար։ Նա Քուվեյթի Կանանց մշակութային և սոցիալական միության հիմնադիրն ու նախկին նախագահն է։

Կենսագրություն խմբագրել

1938 թվականին, չորս տարեկան հասակում, ալ-Կատտամին ընդունվել է մանկապարտեզ[1]։ Նա իր նախնական կրթությունը շարունակել է Իրաքում, այն բանից հետո, երբ իր ընտանիքը լքել է Քուվեյթը։

1952 թվականին նա մեկնել է Անգլիա՝ սովորելու ֆրանսիական միաբանության դպրոցում, որտեղ սովորել է ֆրանսերեն և անգլերեն[2]։

1954 թվականին ալ-Կատտամին տեղափոխվել է անգլիական դպրոց՝ սովորելու O-Levels և A-Levels մակարդակները՝ հոր առաջարկությամբ, ով կարծում էր, որ անգլերեն կրթությունն ավելի օգտակար կլիներ իր համար, երբ նա վերադառնար Քուվեյթ[2][3]։

Նա սովորել է անգլերեն և ֆրանսերեն Էդինբուրգի համալսարանում[2]։ Այնտեղ եղել է Ուսանողների միության փոխնախագահ[3]։ Այսպիսով՝ դարձել է Քուվեյթից առաջին կինը, որը սովորել է արտասահմանյան համալսարանում[3][4]։

Գործունեություն խմբագրել

1960-ականների սկզբին ալ-Կատտամին կազմակերպել է Քուվեյթից Երուսաղեմ ուսանողուհիների շրջագայություն[3]։ Նրա ուսուցչական կարիերան սկսվել է Միրքաբի աղջիկների դպրոցում անգլերեն և ֆրանսերեն դասավանդելով։ Այստեղ նա առաջին կին ուսուցիչն էր, որն աշխատավայրում աբայա (ավանդական արաբական կանացի երկար զգեստ)չէր կրում[3]։

Այն ժամանակ, երբ բոլոր կին ուսուցիչների համար պարտադիր էր կրել սև աբայա, ալ-Կատտամին ղեկավարում էր բողոքի ցույցեր ընդդեմ կանոնների, այդ ցույցերի ընթացքում կատարվում էր աբայաների հրապարակային այրում[3]։ Բողոքի ցույցը հանրային մեծ դժգոհության ալիք էր բարձրացնում Քուվեյթում,և հանգեցրեց կանոնի չեղարկմանը՝ կանանց հնարավորություն տալով կրել այլ հագուստ[3]։ Ալ-Կատտամին աբայան նկարագրել է որպես «գաղութատիրության գործիք»[5]։

Ալժիրցի հեղափոխական Ջամիլա Բուհիրեդի դպրոց այցելության ժամանակ ալ-Կատտամին խրախուսել է ուսանողներին նվիրաբերել իրենց զարդերը[6]։

1963 թվականին ալ-Կատտամին Քուվեյթի Կանանց Մշակութային և Սոցիալական Միության հիմնադիր անդամն էր[7][8][3]։ Առաջին նախագահը եղել է Դալալ ալ-Մաշան, սակայն հետագայում այդ դերը ստանձնել է ալ-Կատտամին[2]։

1963-1992 թվականներին եղել է Գլխավոր ասամբլեայի անդամ[9] ։

Հասարակության հետ նրա աշխատանքի նպատակն այն էր, որ բավարար դասեր և ռեսուրսներ լինեին երիտասարդ կանանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ հաճախել մասնավոր դպրոցներ[3]։ Ի լրումն ընկերության կրթական աշխատանքի՝ նրանք նաև ֆինանսավորեցին Լիբանանից և Սուդանից փախստականներին օգնություն տրամադրելու աշխատանքները[3]։

Ալ-Կատտամին դրամահավաք է կազմակերպել Սուդանում փախստականների ճամբար կառուցելու Էրիթրեա-Եթովպական պատերազմից փախած մարդկանց համար։ Այն ներառում էր 1000 երեխաների համար նախատեսված դպրոց և հացատուն, որն ամեն օր արտադրում էր 50000 բագետ[3]։

1975 թվականին ալ-Կատտամին կրթության նախարարի կողմից նշանակվել է Քուվեյթի համալսարանի Կանանց քոլեջի առաջին տնօրեն[2]։ Նա հրաժարական տվեց իր պաշտոնից 1993 թվականին՝ ի նշան բողոքի՝ այնտեղ նիկաբ կրող կանանց[10]։ Համալսարանում աշխատելու ընթացքում նրա ջանքերով է բացվել կանանց միակ աղոթասենյակը ուսանողների համար[10]։

1990 թվականին նա նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության դեսպան[11][9] :

Ալ-Կատտամին խոսել է Քուվեյթի վրա բրիտանական գաղութատիրության բացասական ազդեցության մասին, հատկապես կրթության ոլորտում, մասնավորապես՝ կանանց համար[12]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • 2005 թվականին ալ-Կատտամին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` ի նշան իր մարդասիրական աշխատանքի, մասնավորապես Քուվեյթում կանանց սոցիալական և կրթական իրավունքների պաշտպանության համար[13]։
  • 2009 թվականին արժանացել է Քուվեյթի պետական մրցանակին՝ 10․000 դինար պարգևավճարով[1]։
  • 2019 թվականին Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով՝ Քուվեյթում կանանց նվաճումները խթանելու գործում ներդրումների համար[7][14][15]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «رائدة العمل النسائي في الكويت لولوة القطامي بنت النوخذة...». Laha Magazine. 2009 թ․ ապրիլի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «جريدة الأنباء الكويتية | لولوة القطامي بنت النوخذة لـ الأنباء كنت أول كويتية تسافر». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2021թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «A Kuwaiti Pioneer: An Interview with Lulwa Al-Qatami» (PDF). The Kuwait Digest. July - September 2016: 11.
  4. Qattan, Lidia (2014). Arab Times https://www.pressreader.com/kuwait/arab-times/20140512/282376922602690. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին – via PressReader. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «"العباءة الكئيبة" تثير عاصفة جدل ضد أكاديمية كويتية». اندبندنت عربية (արաբերեն). 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «"Bint Al-Nokhatha" by Lulwa Al-Qatami: My father broke the family laws and asked me to go to the end of the world to get education... and the war broke out». alwatan.kuwait.tt. 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «Amir congratulates Al-Qatami for honorary French order» (PDF). Arab Times. 2019 թ․ ապրիլի 8.
  8. Ghabra, Shafeeq (1991). «Voluntary Associations in Kuwait: The Foundation of a New System?». Middle East Journal. 45 (2): 199–215. ISSN 0026-3141. JSTOR 4328273.
  9. 9,0 9,1 «شقائق الرجال لولوة القطامي.. بنت النوخذة». جريدة القبس. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 «المسلمون لا يلبسون هذا... أكاديمية كويتية تُرجع استقالتها إلى انتشار العباءة والنقاب». رصيف 22. 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Kuwait Business: Kuwait grants women full political, constitutional rights». www.gdnonline.com. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «لولوة القطامي: عائلتنا في الأصل نواخذة.. وجذورنا تمتد للعنوز». جريدة القبس. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «المرشحة لجائزة نوبل للسلام عن العمل التطوعي تنتقد وضع حقوق الإنسان في الكويت لولوة القطامي لـ القبس: لو ملكت القرار لعدلت المناهج لينشأ الطفل على الولاء لوطنه واحترام شقيقاته». جريدة القبس. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. «Kuwait's Al-Qatami receives honorary French order». KUNA.
  15. «Major breakthroughs witnessed in 2019». www.timeskuwait.com. 2019 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.