Լուիզ Ջոփլինգ

բրիտանացի նկարիչ

Լուիզ Ջեյն Ջոփլինգ (անգլ.՝ Louise Jane Jopling, նոյեմբերի 16, 1843(1843-11-16)[1], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 19, 1933(1933-11-19)[2], նախկինում՝ Ռոմեր, ավելի ուշ՝ Ռոուվ), Վիկտորյական դարաշրջանի նկարչուհի, իր սերնդի ամենահայտնի կին նկարիչներից մեկը[4][5]։

Լուիզ Ջոփլինգ
անգլ.՝ Louise Jopling
Լուիզ Ջոփլինգի դիմանկարը, հեղինակ՝ Ջոն Էվերեթ Միլլե
Ծնվել էնոյեմբերի 16, 1843(1843-11-16)[1]
ԾննդավայրՄանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 19, 1933(1933-11-19)[2] (90 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներWinifred Marie Louise Austen?
ԱմուսինJoseph Middleton Jopling?[3]
 Louise Jopling Վիքիպահեստում
Լուիզ Ջոփլինգի կտավներից

Վաղ կյանք խմբագրել

Լուիզը ծնվել է Մանչեստրում, ընտանիքի ինը զավակներից հինգերորդն է։ Ծնվել է երկաթուղային կարգավորիչ Թոմաս Սմիթի և նրա կնոջ՝ Ֆրանսիսի ընտանիքում։ Տասնյոթ տարեկանում ամուսնացել է քաղաքացիական ծառայող Ֆրանկ Ռոմերի հետ։ Ռոմերի բարեկամուհի բարոնուհի Շառլոտան քաջալերել է Լուիզին շարունակել կատարելագործել իր արվեստը։ 1860-ականների վերջին նա սովորել է Փարիզում[6], Չարլզ Ջոշուա Չապլինի և Ալֆրեդ Սթիվենսի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզյան սալոնում։ Նրա աշխատանքները 1870-73-ական թվականներին ցուցադրվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

1872 թվականին Ռոմերի մահից հետո նա 1874 թվականին ամուսանցել է Vanity Fair ամսագրի նկարիչ Ջոզեֆ Միդլթոն Ջոփլինգի հետ[7]։

Առաջին ամուսնությունից նա մի որդի է ունեցել՝ Փերսի Ռոմերը։ Մյուս ամուսնությունից ծնվել է երկրորդ որդին՝ Լինդսի Միլլե Ջոփլինգը, որն իր անունն ստացել է երկու պապիկներից՝ Սըր Քոութս Լինդսիից և Ջոն Էվերեթ Միլլեից[8]։

Ջոփլինգն իր կարիերայում հաջողության է հասել։ Նրա «Ժամը հինգի թեյախմություն» կտավը £400-ով վաճառվել է 1874 թվականին։ Նրա «Հինգ քույրերը Յորքում» կտավը ցուցադրվել է Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում 1876 թվականին, և նրա «Ժամանակակից Մոխրոտիկը» ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, 1878 թվականին[9]։

Այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում պայքարել իր ժամանակի սեռային խտրականության դեմ։ 1883 թվականին նա 150 գինեայի դիմաց դիմանկարի պատվեր է ստանում, սակայն նույն աշխատանքի համար Սըր Ջոն Էվերեթ Միլլեին վճարում են 1000 գինեա[10]։ Ջոփլինգն իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում և Չիկագոյի Կնոջ շենքում, 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում[11]։

Նա անդամակցել է Կին նկարիչների համայնքին (1880) և Դիմանկարիչների արքայական համայնքին (1891)։ Լյուսի Քեմփ Ուելխի հետ նա դարձել է առաջին կին նկարիչը, որ ընդունվել է Բրիտանացի նկարիչների արքայական համայնք (1901)[12]։

Ջոփլինգի հետ ամուսնության տարիներին նա եղել է ընտանիքի հիմնական վաստակողը։ Նշվել է, որ «պատասխանատվությունը նրա համար ծանր ու ստրեսային է եղել, նա ստիպված է եղել անընդհատ գնորդներ գտնել՝ ընտանիքին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։ 1879 թվականին, չնայած իր և իր որդու հիվանդությանը, նա ստեղծել է տասնութ աշխատանք»[13]։

Սոցիալական կյանք խմբագրել

Ջոփլինգը «պատկերել է տիտղոսավոր անձանց, ֆինանսապես կայացած մարդկանց ու հայտնի դերասանուհիների», և սոցիալական այս դասին համապատասխանելու համար նա շքեղ ու նորաոճ կենսակերպ է վարել՝ ապրելով Վիլյամ Բուրգեի նախագծած տուն-ստուդիայում[14][15]։ Նա եղել է այնպիսի սոցիալական շրջանակներում, որտեղ հայտնվել են Ջեյմս Ուիսթլերը, Օսկար Ուայլդը, Քեյթ Պերուիջին և Էլեն Ալիս Թերրին։ Օգոստոս Դուբուրգը 1892 թվականին իր «Անգելիկա» պիեսը նվիրել է նրան։ 1887 թվականին The Lady’s World ամսագիրն այսպես է նկարագրել նրա սոցիալական շրջանակը.

Մի տարի մենք ստացանք նրա դիմանկարը, որը կախարդական կերպով պատկերել էր Միլլեն, մյուս տարի նրա մասին պիես է գրում հայտնի գրողը։ Մի շաբաթ մենք տեսնում ենք, որ նրա սալոնը պատկերազարդում է հայտնի նկարիչ Դու Մաուրերը՝ պատկերելով տեսարաններ իր և իր ընկերների կյանքից, հաջորդ շաբաթ նա հայտնվում է մեկ այլ հերոսուհու անունով պատմությունների մեջ, որոնք հաճույքով կարդում են ընթերցողները...Բուխարու վերևում հայտնվում է նրա դիմանկարը, որը պատկերել է նրա հին ընկեր Սըր Ջոն Միլլեն, և այն սենսացիա է առաջացնում Գրոսվենորում։ Նրա կողքին միշտ հայտվում է Ջեյմս Ուիսթլերն ու Օսկար Ուայլդը, որոնք նրա հետ քննարկում են արվեստի տիեզերական հարցեր։ Լեդիներ Արքիբալդն ու Ուոլթեր Քեմփելը հազվադեպ են բաց թողնում նրա հետ կազմակերպվող երեկույթները[16]։

1883 թվականին Ջոփլինգի տանը Ուիսլեթն ու Օսկար Ուայլդը կատարել են իրենց հայտնի փոխառությունը։ Ուայլդն ասել է Ուիսթլերին. «Որքան կցանկանայի՝ ես դա ասած լինեի», ինչին Ուիսլեթը պատասխանել է. «Դու կասես դա, Օսկար»։

Այլ կին նկարիչների նման Ջոփլինգը ևս բնորդուհի է եղել այլ նկարիչների համար։ Միլլեն ու Ուիսթլերը նկարել են նրա դիմանկարները[17]։ Ուիսլեթը Միլլեի աշխատանքը բնութագրել է որպես «հրաշալի աշխատանք և գերազանց դիմանկար»։

Ուշ կյանք խմբագրել

Ջոզեֆ Ջոփլինգը մահացել է 1884 թվականին, ինչից հետո Լուիզը 1887 թվականին ամուսնացել է իրավաբան Ջորջ Ռուոի հետ՝ շարունակելով օգտագործել Ջոփլինգի անունն իր մասնագիտական կյանքում։ Նա ստեղծել է կին նկարիչների իր սեփական դպրոցը և 1887 թվականին մի քանի հոդված է գրել արվեստի դասավանդման թեմայով[18]։

Նա պայքարել է կին նկարիչների իրավունքների համար՝ կենդանի բնորդի հետ աշխատելու իրավունք ստանալու համար։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում կին ուսանողներին թույլատրվում էր ուսումնասիրել միայն «լավ հագնված» տղամարդ բնորդներին։

Լուիզ Ջոփլինգը երկար տարիներ աջակցել է Կանանց ընտրական իրավունքին, ակտիվ է եղել ֆեմինիստական թեմաներում։ Նա եղել է Առողջ և գեղարվեստական հագուստի միության փոխնախագահ[19]։ Հրապարակել է գրքեր. արվեստի վերաբերյալ ուղեցույց[20] և ինքնակենսագրական գիրք՝ «Իմ կյանքի քսան տարիները» վերնագրով[21]։ Գրել է նաև մի քանի բանաստեղծություններ և զբաղվել է լրագրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. Union List of Artist Names — 2008.
  4. Deborah Cherry, Painting Women: Victorian Women Artists, London, Routledge, 1993.
  5. Wendy Slatkin, The Voices of Women Artists, Lebanon, IN, Prentice Hall, 1992
  6. Great Women Artists. Phaidon Press. 2019. էջ 205. ISBN 978-0714878775.
  7. «Hunterian Museum & Art Gallery Collections: GLAHA 46317». gla.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Bailey, Alison. «Louise Jopling 1843-1933». Amersham Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  9. Clara Erskine Clement, Women in the Fine Arts from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D., Charleston, SC, BiblioBazaar LLC, 2007; p. 177.
  10. Elise Lawton, Evelyn Pickering De Morgan and the Allegorical Body, Madison, NJ, Fairleigh Dickinson University Press, 2002; p. 35.
  11. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  12. The Gentlewoman and Modern Life (London), 22 March 1902.
  13. Cherry, p. 37.
  14. Cherry, pp. 89–90.
  15. «Settlement and building: Artists and Chelsea Pages 102-106 A History of the County of Middlesex: Volume 12, Chelsea». British History Online. Victoria County History, 2004. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. The Lady’s World, 1887, pp. 340–2.
  17. Paul Barlow, Time Present and Time Past, London, Ashgate, 2005; pp. 114–15, 180–81.
  18. Craig Harrison, The Esseance of Art: Victorian Advice on the Practice of Painting, Aldershot, Ashgate, 1999.
  19. Peter Gordon and David Doughan, Dictionary of British Women's Organisations, 1825–1890, London, Routledge, 2001; p. 63.
  20. Louise Jopling, Hints to Amateurs: A Handbook on Art, New York, Harper and Brothers, 1891.
  21. Louise Jopling, Twenty Years of My Life, 1867–1887, London, John Lane, New York, Dodd, Mead, 1925.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Ջոփլինգ» հոդվածին։