Լոուրենս Դեյվիդ

ամերիկացի դերասան, սցենարիստ, կատակերգու և պրոդյուսեր

Լոուրենս Ջին «Լարրի» Դեյվիդ (անգլ.՝ Lawrence Gene "Larry" David, հուլիսի 2, 1947(1947-07-02)[1], Sheepshead Bay, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, սցենարիստ, կատակերգու և պրոդյուսեր։ Հայտնի է որպես «Սայնֆելդ» հեռուստասերիալի սցենարիստ և պրոդյուսեր, «Կոմեդիանտները» շոուի սցենարիստ, «Սանձի՛ր քո էնտուզիազմը» սերիալի գլխավոր դերի ստեղծող և դերակատար[5]։

Լոուրենս Դեյվիդ
անգլ.՝ Larry David
Ծնվել էհուլիսի 2, 1947(1947-07-02)[1] (76 տարեկան)
ԾննդավայրSheepshead Bay, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[3], Մերիլենդի համալսարան (1970)[4] և Sheepshead Bay High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, գրող և կինոդերասան
Ամուսին(ներ)Laurie David? և Ashley Underwood?
Երեխա(ներ)Cazzie David? և RDavidRonx?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում՝ հրեաների ընտանիքում։ Նա ավարտել է «Sheepshead Bay» միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Մերիլենդի համալսարանը՝ 1969 թվականին ստանալով պատմության բակալավրի աստիճան։ Իսկ 1970 թվականին ստացել է բիզնեսի բակալավրի աստիճան[6]։ Համալսարանն ավարտելուց հետո երեք տարով ընդգրկվել է ԱՄՆ բանակի պահեստազորի կազմում[7]։

Անձնական կյանք խմբագրել

1993 թվականի մարտի 31-ին Դեյվիդը ամուսնացել է Լորի Լեոնարդի հետ։ Ամուսնության արդյունքում ունեցել են երկու աղջիկ՝ Կեզզին և Ռոմին[8]։ 2005 թվականի մայիսից Լարին և Լորին բլոգ են վարել «The Huffington Post»-ում[9][10]։ 2007 թվականի հունիսի 5-ին զույգը հայտարարել է առանձին ապրելու իրենց որոշման մասին[11]։ 2007 թվականի հուլիսի 13-ին նրանք բաժանվել են[12]։

Գործունեություն խմբագրել

Վաղ գործունեություն խմբագրել

Իր գործունեության սկզբում Դեյվիդը պարտքերը տալու համար աշխատել է խանութի գրագիր, լիմուզինի վարորդ և հեռուստատեսության նորոգման բանվոր։ Նա ապրել է Մանհեթեն-պլազայում՝ Քեննի Քրամերի հետ, որը «Սայնֆելդ» հեռուստասերիալում նրա խաղընկերն էր[13]։ 1980-1982 թվականներին Դեյվիդը եղել է «Ուրբաթ» սերիալի, իսկ 1984-1985 թվականներին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» թոկ-շոուի սցենարիստը[14]։

Թոք-շոույում աշխատելու ժամանակ նրան միայն մեկ անգամ է հաջողվել շոուի վերաբերյալ սկետչ ստանալ[15]։ Այնուհետև նա թողել է այդ շոուն։ «Սայնֆելդ» սերիալի երկրորդ եթերաշրջանը ստեղծելիս Դեյվիդը ոգեշնչվել է այս սյուժեով[16]։ «Սայնֆելդի» ապագա աստղերի հետ Դեյվիդը հանդիպել է իր գործունեության վաղ շրջանում. Մայքլ Ռիչարդի հետ աշխատել է «Ուրբաթ»-ում, իսկ Ջուլիա Լուի-Դրեյֆուսի հետ՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»[14][15][17][18]։ Դեյվիդը նույնպես նկարահանվել է սերիալում[19]։

«Սայնֆելդ» խմբագրել

1989 թվականին Դեյվիդը Ջերի Սայնֆելդի հետ ստեղծել է «Սայնֆելդի ժամանակագրությունը» պիլոտային թողարկումը, որը դարձել է համանուն սերիալի հիմքը[20]։ Դեյվիդը երբեմն հայտնվում է սերիալի մի քանի էպիզոդում և հնչյունավորում է Սթեյբրեներին, սակայն տիտրերում որպես դերասան նրա անունը չի նշվել[21]։ Լարրին սցենար է գրել «Սայնֆելդի» 7 եթերաշրջանների համար և վերադարձել է 1998 թվականին՝ վերջաբանը գրելու համար[22]։ Սակայն շարունակել է հնչյուանվորել Սթեյբրեների կերպարը[23]։ Սերիալի DVD տարբերակով վաճառքը Դեյվիդին բերել է 55 միլիոն դոլարի եկամուտ[24][25]։ Նա 19 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի[26]։

«Սանձի՛ր քո էնտուզիազմը» խմբագրել

1999 թվականի հոկտեմբերի 17-ին «HBO» կաբելային ալիքը իր եթերային ժամանակից մեկ ժամ հատկացրել է Լարրի Դեյվիդի «Սանձի՛ր քո էնտուզիազմը» ծրագրին[27]։ Սերիալը հեռարձակվել է 2000 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սերիալի յուրահատկությունն այն է, որ դերասանները, խաղալով որևէ տեսարանում, ստացել են տեսարանի միայն հակիրճ նկարագրությունը[20][28]։ Այս ծրագրում Դեյվիդի հետ նկարահանվել են նրա ընկերներ Ջեֆ Գարլին, Սյուզի Էսսմանը և Շերիլ Հայնսը։ Սերիալում հաճախ երևացել են կատակերգուներ Բոբ Այնսթայնը, Վանդա Սայքսը և Ռիչարդ Լյուիսը։ Դերասաններ Թեդ Դենսոնը և Մերի Սթինբյորգենը կատարել են իրենք իրենց դերերը[29]։

Մրցանակներ խմբագրել

  • 1991-1994 թվականներ — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն սցենար — կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»
  • 1993 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն սցենար — կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»՝ «The Contest» էպիզոդ
  • Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Առանձնահատուկ կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»
  • 2002-2005 թվականներ — «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն տղամարդու դեր սերիալում կամ մյուզիքլում» անվանակարգում՝ «Սանձի՛ր քո էնտուզիազմը»
  • 23-րդ համարը՝ «Լավագույն կատակերգուն» հարցումում[5]
  • 2003, 2004, 2006, 2010 թվականներ — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն դերասան կատակերգական սերիալում»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #136686842 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Former StudentsWilliam Esper Studio.
  4. Larry David spotted at University of Maryland campus // The Baltimore SunBaltimore: 2013. — ISSN 1930-8965; 2573-2536
  5. 5,0 5,1 «The comedians' comedian». Chortle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  6. «Alumni Leaders». University of Maryland, College Park. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Larry David». NNDB. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. «News for "Seinfeld" (1990)». IMDB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Laurie David's Huffington Post blogger page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. «Larry David's Huffington Post blogger page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. Johnson, Richard (2007 թ․ հունիսի 5). «Newly Single». Page Six. New York Post. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  12. Finn, Natalie (2007 թ․ հուլիսի 16). «Divorcing Larry David». E!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  13. McShane, Larry. «The real Kramer says actor no racist: But Richards is 'paranoid,' 'very wound-up'» Արխիվացված 2020-05-08 Wayback Machine, Chicago Sun-Times, November 26, 2006. Accessed August 11, 2009. «The real Kramer lived for 10 years in a Hell’s Kitchen apartment across the hall from Seinfeld co-creator Larry David, and his life became the framework for Richards' quirky, bumbling Seinfeld sidekick.»
  14. 14,0 14,1 Marin, Rick (2000 թ․ հուլիսի 16). «The Great and Wonderful Wizard of Odds». The New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  15. 15,0 15,1 Shales, Tom (2005 թ․ նոյեմբերի 12). «'SNL in the '80s': The Last Laugh On a Trying Decade». The Washington Post. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  16. «"Seinfeld" The Revenge (1991)». IMDB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  17. Koltnow, Barry (1997 թ․ մայիսի 30). «Eager Actor Finds Kramer a Bit of a Trial». Contra Costa Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  18. Kolbert, Elizabeth (1993 թ․ հունիսի 3). «Julia Louis-Dreyfus: She Who Gives 'Seinfeld' Estrogen». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  19. «Saturday Night Live». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.
  20. 20,0 20,1 Carter, Bill (1997 թ․ դեկտեմբերի 26). «Seinfeld Says It's All Over, And It's No Joke for NBC». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  21. «The 'real' George Costanza sues Seinfeld for $100 million». CNN. 1998 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  22. Dancis, Bruce (2007 թ․ նոյեմբերի 5). «DVD Review: 'Seinfeld: Season 9' wraps up all the hilarious nothingness». The Sacramento Bee. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  23. «Still ... seventh-season DVD shines». The Sacramento Bee. 2006 թ․ նոյեմբերի 21.
  24. «Who's the richest? Seinfeld». Associated Press. 1999 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  25. «#65 Larry David - The 2009 Celebrity 100». Forbes. 2009 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  26. «Larry David». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.
  27. «Larry David (I)». IMDB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  28. «COMEDY CLUB.(Jerry Seinfeld: a film 'Comedian,' and his influence on the 'Curb Your Enthusiasm' TV show)». The New Yorker. 2002 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  29. «Once Upon A Time In Mexico». Rick McGinnis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել