Ավինյոնի աղջիկները (նկար, Պիկասո)
Ավինյոնի աղջիկները (ֆր.՝ Les Demoiselles d’Avignon), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը։ Ստեղծվել է 1907 թվականին։ Այս կտավով սկսվում է Պիկասսոյի արվեստի՝ կուբիզմի շրջանը։
Ավինյոնի աղջիկները ֆր.՝ Les Demoiselles d’Avignon | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասսո |
տարի | 1907 |
բարձրություն | 243.9 |
լայնություն | 233.7 |
ստեղծման վայր | Le Bateau-Lavoir? և Մոնմարտր[1] |
ուղղություն | Պրիմիտիվ[1] և կուբիզմ[2][3] |
ժանր | խմբակային դիմանկար[1][4] և Ֆիգուր[3] |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1][4][5] |
հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5][4] |
սեփականատեր | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[4] |
ներշնչված է | Iberian sculpture?[4] և դիմակ[4] |
հիմնական թեմա | Պաբլո Պիկասո |
պատկերված են
| |
https://www.moma.org/learn/moma_learning/pablo-picasso-les-demoiselles-davignon-paris-june-july-1907/ կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրել«Ավինյոնի աղջիկները» Պիկասսոյի՝ կուբիզմի շրջանի առաջին գործն է։ Նկարչի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Պոլ Սեզանի «Լողացող կանայք» կտավը, ինչպես նաև 1906 թվականին Փարիզում անցկացված իբերական քանդակագործության ցուցահանդեսը։ Նկարի սկզբնական անվանումը եղել է «Փիլիսոփայական հասարակաց տուն»։ Վերջնական անվանումը՝ «Ավինյոնի աղջիկները», առաջարկել է Պիկասսոյի ընկերը՝ գրող Անդրե Սալմոնը՝ մեղմացնելու համար նկարի սկանդալային արձագանքները[6][7]։ Նկարը Փարիզի նկարչական շրջանակներում մեծ աղմուկ է առաջացնում։ Նկարի ազդեցությամբ Ժորժ Բրաքը նկարում է «Մերկ կինը»։ Նկարի ազդեցությունն են կրել Անդրե Դերենը, Ռոբեր Դելոնեն։
1920 թվականին նկարը ձեռք է բերում հավաքորդ Ժակ Դուսեն. մինչ այդ նկարը չէր ցուցադրվել։ Առաջին անգամ նկարը ցուցադրվել է 1937 թվականին։
Նկարագրություն
խմբագրելՄի տեսակետի համաձայն՝ նկարի սյուժեի հիմքում ընկած է Բարսելոնայի Գոթական թաղամասում գտնվող հասարակաց տունը։ Նկարում պատկերված են հինգ մերկ կանայք՝ տարբեր դիրքերով։ Աջակողմյան երկու կերպարները, որոնց դեմքը աֆրիկյան դիմակ է հիշեցնում, ստեղծված են գեղանկարչության մեջ ծնունդ առած նոր ուղղության ՝ կուբիզմին բնորոշ հատկանիշներով։ Նկարի ֆոնը երկնագույն է, կերպարները պատկերված են վարդագույն- դեղնավուն երանգներով. սա հիշեցնում է Պիկասսոյի ստեղծագործական «վարդագույն» և «երկնագույն» շրջանները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.moma.org/learn/moma_learning/pablo-picasso-les-demoiselles-davignon-paris-june-july-1907/
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 http://www.moma.org/explore/conservation/demoiselles/
- ↑ Richardson 1991, 19
- ↑ Gelett Burgess, The Wild Men of Paris, Matisse, Picasso and Les Fauves, The Architectural Record, May 1910