Լոիս Լոուրի

ամերիկացի գրող

Լոիս Լոուրի (անգլ.՝ Lois Lowry, մարտի 20, 1937(1937-03-20)[1][2][3][…], Հոնոլուլու, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, ավելի քան երեսուն մանկական գրքերի հեղինակ, Ջոն Նյուբերի անվան մեդալի կրկնակի դափնեկիր (1990, 1994)։ 2016 թվականին հասել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի եզրափակիչ փուլ[5][6]։

Լոիս Լոուրի
անգլ.՝ Lois Lowry
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1937(1937-03-20)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPembroke College in Brown University?, Մենի համալսարան, Հարավային Մեյնի Համալսարան, Բրաունի համալսարան և Berkeley Carroll School?
ԵրկերThe Giver?, Number the Stars? և Gathering Blue?
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, լուսանկարիչ և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքloislowry.com
 Lois Lowry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լոիս Լոուրին ծնվել է 1937 թվականի մարտի 20-ին Հոնոլուլու (Հավայի) քաղաքում, Ռոբերտ և Քեթրին (Լենդիս) Համերսբերգների ընտանիքում[7]։ Սկզբում ծնողները նրան անվանել են Սինա տատիկի անունով, ով ծնվել էր Նորվեգիայում, բայց երբ տատիկն իմացել է այդ մասին, հեռագրել է, որ երեխան պետք է ունենա ամերիկյան անուն։ Նրա ծնողներն ընտրել են Լոիս և Էնն անունները՝ ի պատիվ հոր քույրերի։

Ընտանիքում երեք երեխա կար։ Լոիսը միջնեկն էր։ Նա ուներ մեծ քույր՝ Հելենը, և կրտսեր եղբայր՝ Ջոնը։ Հելենը Լոիսից մեծ էր երեք տարով։ Նա մահացել է 1962 թվականին 28 տարեկան հասակում։ Կյանքի այս փորձությունն իր ազդեցությունն է թողել Լոիսի վրա, և նա գրել է իր առաջին գիրքը՝ «A Summer to Die»: Գիրքը մի երիտասարդ աղջկա մասին է, որը ողբերգականորեն կորցնում է ավագ քրոջը։ Լոիսի եղբայրը՝ Ջոնը, նրանից փոքր է 6 տարով։ Նա բժիշկ է դարձել։ Նրանք շարունակում են գտնվել մտերիմ հարաբերությունների մեջ։

Լոիսի հայրը զինվորական բժիշկ էր՝ ատամնաբույժ։ Նրա աշխատանքի շնորհիվ ընտանիքը հաճախ տեղափոխվում և ճանապարհորդում էր Միացյալ Նահանգներում և աշխարհով մեկ։

1954 թվականին Լոիսն ընդունվել է Բրաունի համալսարան։ Նա հաճախել է այնտեղ 2 տարի, քանի դեռ 19 տարեկան հասակում չէր ամուսնացել Դոնալդ Լոուրիի հետ, ով ԱՄՆ-ի բանակի սպա էր։ Նրանք չորս երեխա են ունեցել՝ դուստրեր՝ Ալեքս և Քրիստին, որդիներ՝ Գրեյ և Բենիամին։

Լոուրիները հաճախ էին տեղափոխվում։ Նրանք ապրել են Կալիֆոռնիայում, Կոնեկտիկուտում, որտեղ էլ ծնվել է Ալեքսը, Ֆլորիդայում, որտեղ ծնվել է Գրեյը, Հարավային Կալիֆոռնիայում, Քեմբրիջում (Մասաչուսեթս), որտեղ ծնվել են Քրիստինը և Բենիամինը։ Ընտանիքը բնակություն է հաստատել Քեմբրիջում այն բանից հետո, երբ Դոնալդը թողել է բանակը, որպեսզի ընդունվի Հարվարդի իրավաբանական դպրոց։ Երբ Դոնալդն ավարտել է դպրոցը, ընտանիքը տեղափոխվել է Փորթլենդ (Մեն

Երեխաների բավականաչափ մեծանալուց հետո Լոուրին ժամանակ է գտել, որ ավարտի անգլիական գրականության ուսուցումը Փորթլենդի Հարավային Մայն համալսարանում (1972 թվական)։

Մատենագրություն խմբագրել

Սերիաներ խմբագրել

Տվողը
  • Տվողը / The Giver (1993 թվական), 2014 թվականին ռեժիսոր Ֆիլիպ Նոյսը վեպի հիման վրա նկարահանել է «Նվիրյալը» ֆիլմը։
  • Կապույտի որոնումները / Gathering Blue (2000 թվական)
  • Բանբերները / Messenger (2004 թվական)
  • Որդի / Son (2012 թվական)
Անաստասիա / Anastasia
  • Անաստասիա Կրուպնիկ / Anastasia Krupnik (1979 թվական)
  • Կրկին Անաստասիա / Anastasia Again! (1981 թվական)
  • Ձերդ գերազանցություն Անաստասիա / Anastasia at Your Service (1982 թվական)
  • Անաստասիա, հարցրեք Ձեր վերլուծաբանին / Anastasia, Ask Your Analyst (1984 թվական)
  • Ինքնուրույն Անաստասիան / Anastasia on Her Own (1985 թվական)
  • Անաստասիան ունի պատասխաններ / Anastasia Has the Answers (1986 թվական)
  • Անաստասիան ընտրում է մասնագիտություն / Anastasia’s Chosen Career (1987 թվական)
  • Անաստասիան այս հասցեում / Anastasia at This Address (1991 թվական)
  • Բացարձակապես Անաստասիա / Anastasia Absolutely (1995 թվական)
Սեմ Կրուպնիկ / Sam Krupnik
  • Ամեն ինչ Սեմի մասին / All About Sam (1988 թվական)
  • Կեցցե՛ս, Սեմ / Attaboy Sam! (1992 թվական)
  • Շուտով կհանդիպենք, Սեմ / See You Around, Sam! (1996 թվական)
  • Zooman Sam (1999 թվական)
Tate Family
  • The One Hundredth Thing About Caroline (1983 թվական)
  • Switcharound (1985 թվական)
  • Your Move, J.P.! (1990 թվական)
Gooney Bird
  • Gooney Bird Greene (2002 թվական)
  • Gooney Bird and the Room Mother (2006 թվական)
  • Gooney the Fabulous (2007 թվական)
  • Gooney Bird Is So Absurd (2009 թվական)
  • Gooney Bird on the Map (2011 թվական)
Ինքնակենսագրություն
  • Ետ նայելով / Looking Back (1998 թվական)
Այլ գրքեր
  • A Summer to Die (1977 թվական)
  • Here in Kennebunkport (1978 թվական)
  • Find a Stranger, Say Goodbye (1978 թվական)
  • Autumn Street (1980 թվական)
  • Taking Care of Terrific (1983 թվական)
  • Us and Uncle Fraud (1984 թվական)
  • Rabble Starkey (1987 թվական)
  • Number the Stars (1989 թվական)
  • Stay! Keeper’s Story (1997 թվական)
  • The Silent Boy (2003 թվական)
  • Gossamer (2006 թվական)
  • The Willoughbys (2008 թվական), 2020 թվականի գարնանը լույս է տեսել ամերիկա-կանադական անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է Քրիս Պերնի և Քորի Էվանսի կողմից։ Ֆիլմում նկարահանվել են Ռիկի Ջերվեյսը, Մայա Ռուդոլֆը, Ուիլ Ֆորտեն, Մարտին Շորթը և ուրիշներ[8][9]։
  • Crow Call (2009 թվական)
  • The Birthday Ball (2010 թվական)
  • Bless This Mouse (2011 թվական)
  • Like the Willow Tree (2011 թվական)
Ֆիլմի սցենարներ
  • Taking Care of Terrific (Հեռուստատեսային կինոնկար) (1987 թվական)
  • Նվիրյալը / The Giver (2014 թվական)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Ինստագրամ(բազմ․) — 2010.
  5. Newbery Medal and Honor Books, 1922 — Present Արխիվացված 2011-10-24 Wayback Machine. Association for Library Service to Children (ALSC).
  6. «ALO docView - The Hans Christian Andersen Awards 1956-2002 (2002)». www.literature.at. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Pennsylvania State University Center for the Book biography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  8. «The Willoughbys». Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  9. Dino-Ray Ramos, Dino-Ray Ramos (2018 թ․ նոյեմբերի 6). «Netflix Unveils 'The Willoughbys', 'Maya And The Three', & More In Animated Slate» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.